Լին Ուլման, ծնված Քարին Բիթ Ուլման (օգոստոսի 9, 1966(1966-08-09)[2][3][4][…], Օսլո, Նորվեգիա[5]), նորվեգացի գրող, դերասան և լրագրող։ Հանդես է գալիս նաև որպես գրաքննադատ և համագործակցում է բազմաթիվ նորվեգական հայտնի պարբերականների հետ։ Ունի հրատարակած վեց վեպեր։

Լին Ուլման
նորվ.՝ Linn Ullmann
Ծննդյան անունKarin Beate Ullmann[1]
Ծնվել էօգոստոսի 9, 1966(1966-08-09)[2][3][4][…] (58 տարեկան)
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա[5]
Մասնագիտությունդերասանուհի, գրող, լրագրող և գրական քննադատ
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունՆյու Յորքի համալսարան և Ջուլիարդ դպրոց
Պարգևներ
ԱմուսինNiels Fredrik Dahl?
ԶավակներHalfdan Ullmann Tøndel?
ԱզգականներLena Bergman?
Կայքlinnullmann.no
 Linn Ullmann Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Լին Ուլմանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 9-ին մայրաքաղաք Օսլոյում։ Հայրը նշանավոր շվեդ կինոյի և թատրոնի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, գրող, դերասան Ինգմար Բերգմանն է։ Իսկ մայրը նորվեգացի դերասանուհի, նաև ռեժիսոր և սցենարիստ Լիվ Ուլմանը։ Ապագա գրողը մանկությունն անցկացրել է Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում[7][8] և հայրենիքում՝ Օսլոյում[9]։ Առաջին անգամ Լին Ուլմանը բեմ է բարձրացել ու արժանացել փառքի դեռևս մանուկ հասակում՝ 1975 թվականին, խաղալով Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի մոտիվներով նկարահանված համանուն ֆիլմում, որի ռեժիսորն է հայրը՝ Ինգմար Բերգմանը[10]։ Ավելի ուշ նա սիրով է հիշում մանկության այդ գեղեցիկ դրվագը[11]։

Լին Ուլմանը սովորել է Մանհեթենի Պրոֆեսիոնալ երեխաների դպրոցում[12][13]։ Երբ տասնհինգ տարեկան էր, նրան վտարում են Նորվեգիայի ազգային օպերայի և բալետի դպրոցից[14]։ Դրանից հետո Լինը ամերիկյան Ջուլիարդի արվեստի դպրոցի պարի դասարանում է սովորում[7]։

Լին Ուլմանը ընդունվում է Նյու Յորքի համալսարան, որտեղ ուսանում է անգլիական գրականություն և սկսում աշխատել դոկտորական ատենախոսության վրա։

Կարիերա

խմբագրել

Լին Ուլմանի առաջին գիրքը՝ «Քնից առաջ» լույս է ընծայվում 1998 թվականին։ Միանգամից դրական ընդունելության է արժանանում գրաքննադատների կողմից։ Նրա երկրորդ գիրքը՝ «Երբ քեզ հետ եմ» լույս է ընծայվում 2001 թվականին։ Իսկ «Գրեյս» ստեղծագործությունը մեկ տարի անց՝ 2002 թվականին։ Այս վերջին ստեղծագործության համար Լին Ուլմանին շնորհում են Նորվեգիայի ընթերցողների մրցանակը, ինչպես նաև գիրքը դարձավ Դանիայի տասը լավագույն գրքերից մեկը, որը հրապարակվել է «Weekendavisen» թերթում։

2005 թվականին հրատարակվում է Լին Ուլմանի չորրորդ գիրքը՝ «Օրհնյալ երեխան» վերնագրով հայրենիքում՝ Նորվեգիայում։ Այս գիրքը նրան Բրագի մրցանակի է արժանացնում։

Սկսել է աշխատալեն նաև որպես լրագրող« Aftenposten» թերթում։ 2008 թվականին «Օրհնյալ երեխան» գիրքը Բրիտանական «The Independent» թերթի կողմից արժանանում է մրցանակի՝ որպես լավագույն թարգմանություն[15][16]։

Լին Ուլմանի գրքերը թարգմանվել են աշխարհի ավելի քան երեսուն լեզուներով։ 2010 թվականին «Գիտանք» հրատարակչության կողմից հայերենով լույս է տեսնում «Երբ քեզ հետ եմ» գիրքը[17]։

2011 թվականին Լինը որպես ժյուրիի անդամ մասնակցում է Կաննի կինոփառատոնին[18]։

Լին Ուլմանը նորվեգացի վիպագիր, նովելագիր և բանաստեղծ Նիլս Ֆրեդրիք Դահլի հետ։ Ապրում է ամուսնու և չորս զավակների հետ։

Ստեղծագործություններ

խմբագրել
  • Քնից առաջ (Før du sovner) 1998
  • Երբ քեզ հետ եմ (Når jeg er hos deg) 2001
  • Գրեյս (Nåde) 2002
  • Օրհնյալ երեխան (Et Velsignet Barn) 2005
  • Սառը երգ (Det dyrebare) 2011

Գրական մրցանակներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Tjønn B. J. Sterk kost: Skriver om oppveksten med Ingmar Bergmann og Liv Ullmann: Bokanmeldelse: Linn Ullmann «De urolige» (норв.)(untranslated), 2015.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. 4,0 4,1 Lundy D. R. The Peerage
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #122285301 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Doblougska prisetSwedish Academy, 2017.
  7. 7,0 7,1 Dunnett, Ninian (2004 թ․ օգոստոսի 19). «Light in the darkness» (PDF). The Scotsman. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  8. «Interview: Linn Ullmann». Tweed's. 2014 թ․ մարտի 28. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  9. «Linn Ullman». Penguin House. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  10. See Jerry Vermilye (2002) Ingmar Bergman: His Life and Films. McFarland. Except viewable on line at Google Books: [1].
  11. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  12. «NOTABLE ALUMNI». Professional Children's School. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  13. «Celeb Brats Can Be Model Kids, Too». People.com. 1983 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  14. «LINN ULLMANN». Unitedbooks.com. 2012 թ․ դեկտեմբեր. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  15. Independent UK
  16. Review in the Guardian
  17. Լին Ուլմանի հայերեն գիրքը(չաշխատող հղում)
  18. «The Jury of the 64th Festival de Cannes». Cannes. 2011 թ․ ապրիլի 20. Վերցված է 2011 թ․ ապրիլի 20-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լին Ուլման» հոդվածին։
  NODES