Լոու ֆայ (անգլ.՝ Lo-Fi, low fidelity, «ցածր որակ»), երաժշտական ուղղություն, որին բնորոշ է ձայնի ցածր որակը, որի դեպքում այն տարրերը, որոնք հիմնականում ձայնագրության կամ կատարման դեպքում դիտարկվում են անբավարար, այս դեպքում կիրառվում են, երբեմն կանխամտածված։ Ձայնի որակի և երաժշտության արտադրության ստանդարտները զարգացել են տասնամյակների ընթացքում, այդ իսկ պատճառով, լոու ֆայի վաղ օրինակները, հնարավոր է, ի սկզբանե այդպիսին չէին։ Լոու ֆայը սկսել են ընդունել որպես հայտնի երաժշտության ոճ 1990-ականներին, երբ այն սկսեցին «DIY երաժշտություն» (Do it Yourself, «ինքդ արա») անվանել[1]։։

Պատմություն

խմբագրել

Լոու ֆայը ամենակոպիտ ձևով եղել է պրիմիտիվ և ռեալիստական 1980-ականներին, պոստմոդեռնիստական 1990-ականներին և արխայիկ 2000-ականներին (At its most crudely sketched, lo-fi was primitivist and realist in the 1980s, postmodern in the 1990s, and archaicist in the 2000s.)

Ադամ Հարփեր, «Lo-Fi Aesthetics in Popular Music Discourse», 2014[2]

Լոու ֆայ ֆենոմենը դարձել է Hi-Fi-ի ձայնային էսթետիկայի այլընտրանքը, որը բնութագրվում է ճշգրիտ ձայնային վերարտադրությամբ՝ առավել մոտ բնօրինակին։ Լոու ֆայի գաղափարը տարածվել է 1980-ականներին և հանգեցրել է նույնանուն անկախ երաժշտության ուղղության ստեղծմանը։ Դրա ջատագովները միտումնավոր դեմ են գնում երաժշտության դժվար և երկարատև ձայնագրմանը, որը նաև ուղեկցվում էր հսկայական ֆինանասական ծախսերով։ Փոխարենը, նրանք կենտրոնացել էին 1960-ականների «գարաժային» արվեստով, որտեղ պահպանվեւմ է ինքնաբերությունը, ինչը բնորոշ է կենդանի համերգային ելույթներին[3]։

Ստուդիայում երկարատև ձայնագրումների, բազմաթիվ խմբագրումների և թերությունների շտկման փոխարեն, լոու ֆայ երաժիշտները նախընտրում էին նվազագույնի հասցնել ձայնագրության հետագա միջամտությունները։ Հաճախ ալբոմները ձայնագրվում էին ոչ թե պրոֆեսիոնալ ստուդիաներում, այլ տնային կամ կիսանկուղային պայմաններում։ Երաժիշտներն իրենց առջև չէին դրել լավ երևալու և հնչելու նպատակը, այլ ձգտում էին պահպանել ձայնի բնականությունը[3]։

1980-ականներին լոու ֆայի էսթետիկայի կողմնակիցնեն էին R.E.M., Pussy Galore, Beat Happening, Royal Trux, The Chills և The Clean խմբերը։ Նրանք իրենց ալբոմները թողարկում էին ոչ թե խոշոր լեյբլներում, այլ փոքր ընկերություններում՝ սեփական դիսկերը և ձայնապնակները քիչ քանակությամբ թողարկելով։ 1990-ականներին լոու ֆայը կրկին հայտնիություն ձեռք բերեց, որի ներկայացուցիչների շարքում էին Sebadoh-ը, Silver Jews-ը և Pavement-ը[4]։ Բացի այդ, չնայած տեխնիկական առաջընթացին, լոու ֆայի հնչողությունը սկսեցին ընդօրինակել նույնիսկ պրոֆեսիոնալ ստուդիաների ապահովված արտիստները, օրինակ Լիզ Ֆերին և Բեք Հենսենը։ Նույն ժամանակ, «անորակ» հնչողության պատասխանը դարձավ չեմբեր փոփ ոճը, որին բնորոշ են հարուստ հնչողությունը, ինչպես նաև բարդ և հագեցած մշակումները[3]։

«Bedroom musicians» («երաժիշտները ննջասենյակում») հասկացությունը ընդլայնվել է դյուրակիր համակարգիչների հայտնվելուց հետո և տարիների ընթացքում միտում է առաջացել համախմբել տանը ձայնագրած ողջ երաժշտությունը լոու ֆայ անվան ներքո[5][6]։

«Bedroom pop»-ը ազատորեն նկարագրում է այն երաժշտական ժանրը կամ էսթետիկան, որում երաժշտական խմբերը ձայնագրվում են տնային պայմաններում, այլ ոչ ձայնագրման ավանդական սենյակներում[7][8][9]։ Այն ունի նաև DIY-ի ենթատեքստ[9][10]։ 2010-ականներին լրագրողներն առանց պարզաբանելու «bedroom pop»-ն օգտագործում էին նկարագրելու յուրաքանչյուր այն երաժշտությունը, որը «ոչ պարզ» էր հնչում[11]։ 2017 թվականին About.com-ից Էնթոնի Քերյուն պնդում էր, որ լոու ֆայ տերմինը հիմնականում ոչ ճիշտ օգտագործվում է որպես «ջերմ» կամ «բեկումնային» բառերի հոմանիշ, երբ այն պետք է կիրառել այն երաժշտության դեպքում, որը «հնչում է այնպես, կարծես ձայնագրված է անսարք ինքնապատասխանիչով»[12]։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Harper Adam. Lo-Fi Aesthetics in Popular Music Discourse. — Wadham College, 2014. — P. 2–3, 44.
  2. Harper, 2014, էջ 5
  3. 3,0 3,1 3,2 Елена Савицкая (2000 թ․ նոյեմբերի 24). «Gromko.ru: : ЛОУ-ФАЙ». Музыкальная энциклопедия (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  4. «WebCite query result». www.webcitation.org. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  5. Atton, Chris (2004). An Alternative Internet. Edinburgh University Press. էջ 106. ISBN 978-0-7486-1769-2.
  6. Harper, 2014, էջ 47
  7. Diplano, Michael (2015 թ․ հուլիսի 1). «Meet Rubber Tracks Boston: The Studio That Lets Musicians Record For Free». Uproxx. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 3-ին.
  8. Taroy, Aldrin (2011 թ․ փետրվարի 5). «Call & Response: Foxes In Fiction». BlogTo. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 3-ին.
  9. 9,0 9,1 Morotta, Michael (2016 թ․ սեպտեմբերի 12). «Bedroom Pop is Dead: Listen to Mini Dresses' new 'Sad Eyes' EP, recorded by the duo in their kitchen». Vanyaland. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 3-ին.
  10. Kaye, Ben (2016 թ․ մարտի 15). «Stream: Soft Fangs' debut album The Light». Consequence of Sound. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 3-ին.
  11. Adams, Sean (2015 թ․ հունվարի 22). «The DiS Class of 2015». Drowned in Sound. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  12. Carew, Anthony (2017 թ․ մարտի 8). [altmusic.about.com/od/genres/a/lo-fi.htm «Genre Profile – Lo-Fi»]. About.com Guide. {{cite web}}: Check |url= value (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել
  NODES
INTERN 1