Լուիզա Շերու
Մադամ Լուիզա Շերու (ֆր.՝ Madame Louise Chéruit, (հունիսի 9, 1866, Coulounieix-Chamiers - օգոստոսի 11, 1955, Le Mesnil-le-Roi), ծնունդով Լուիզա Լեմարը, իր սերնդի նշանավոր դիզայներներից և առաջին կանանցից մեկն էր, որը ղեկավարում էր ֆրանսիական նորաձևության խոշոր տունը[1]։ Նրա Chéruit անվանումով սրահը 1906-1935 թվականներից գտնվում էր Փարիզի Վանդոմյան հրապարակում։ Շերին հայտնի է նաև ֆրանսիացի նկարիչ Պոլ Էլլեի կտավների շնորհիվ, որի հետ նրան կապում էր ռոմանտիկ հարաբերությունները[2], Շերուի անունը հիշատակվել է երկու հայտնի գրական ստեղծագործություններում՝ Մարսել Պրուստի «Կորած ժամանակը փնտրելիս» և Իվլին Վոյի «Եղկելի մարմիններ»[3]։ Նրա անունը հաճախ ասոցացվում է Էդվարդ Ստեյխենի նկարներին, Լուիզայի սիրելի մոդելը՝ Մարիոն Մորխաուսը, 1920-ականներին հաճախ է ցուցադրել Chéruit մակնիշի զգեստներ Vogue ամսագրի համար[4]։
Լուիզա Շերու ֆր.՝ Louise Chéruit | |
---|---|
Ծնվել է | հունիսի 9, 1866 |
Ծննդավայր | Coulounieix-Chamiers |
Մահացել է | օգոստոսի 11, 1955 (89 տարեկան) |
Մահվան վայր | Le Mesnil-le-Roi |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | նորաձևության դիզայներ |
Louise Chéruit Վիքիպահեստում |
Երիտասարդություն և կարիերա
խմբագրելԸստ թանգարանի կառնավալի տվյալների՝ Մադամ Շերուն (Լուիզա Լեմար) ծնվել է 1866 թվականի հունիսի 9-ին։ «Vogue» ամսագիրը նրան նկարագրել է որպես Լյուդովիկոս է 16–ի դարաշրջանի կին, քանի որ նրան հատուկ է նրբագեղությունը, շռայլ համն ու նրբաճաշակ հմայքը այն ֆրանսիացի կանանց, որոնք ապրում էին նախահեղափոխական դարաշրջանում։ Լուիզայի մայրը դերձակուհի էր։ 1880-ական թվականների վերջին Լուիզան հագուստի կարի բնագավառում մասնագիտական կրթություն է ստացել Raudnitz & Cie ընկերությունում, որը գտնվում է հենց Փարիզի կենտրոնում [5]:
1906—1914
խմբագրել1906 թվականին ժամանակակից խանութը 100 աշխատակիցներով պատկանել է Շերուին և վերանվանվել «Chéruit»[6]: Սրահը զբաղեցրել է հայտնի «De Fontpertuis» հյուրանոցը Վանդոմսկի հրապարակում, որը 17-րդ դարում կառուցել է Պիեռ Բուլեն։
Լուիզան հանձնարարել է ճարտարապետին ընդլայնել իր աճող հաճախորդների սպասարկման տարածքը։ 1910 թվականին Մադամ Շերուն Փարիզի ամենահայտնի դիզայներներից մեկն էր, նրա վերջին հավաքածուների բացմանը ուշադիր հետևում էր մամուլը, նրա կերպարը նկարում էին առաջատար նկարիչներ, իսկ նրա անունը Մարսել Պրուստը հիշատակում էր անցյալի մասին իր հիշողություններում[7]։
1910 թվականին մի լրագրող գրել է.
Իր ինքնատիպ, նուրբ ճաշակի շնորհիվ Մադամ Շերուի նորաձև սրահն առաջին տեղն Է զբաղեցրել ոչ միայն Փարիզում, այլև ամբողջ աշխարհում |
[8]: Շերուն կատարելագործվել է իր արիստոկրատ հաճախորդների ստեղծագործական երևակայությունը՝ իր որոշ ժամանակակիցներին, առաջարկելով փափուկ, կանացի, շռայլորեն զարդարված զգեստներ, որոնք օգնել են վերափոխվել բարձր ոճի նորաձեւությամբ։
Հագուստներ Chéruit- ից 1912—1914 թվականներին
խմբագրել-
Երեկոյան զգեստ, 1912 թ.
-
Երեկոյան զգեստ, 1912 թ.
-
Հյուրերի ընդունման զգեստ, 1913 թ.
-
Ամառային զգեստ, 1913 թ.
-
Լողափի զգեստ, 1913 թ.
-
Մայրը երեխաների հետ, 1913 թ.
-
Զգեստ այգային երեկույթի համար 1913 թ.
-
Վարորդի վերարկու, 1913 թ.
-
Ամառային զգեստ, 1914 թ.
-
Առօրեական հագուստ, 1914 թ.
-
Վերարկու, 1914 թ.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Childs Gallery, Paul César Helleu: «Madame Chéruit» (1900) Արխիվացված 2014-03-01 Wayback Machine, commentary about a portrait, downloaded 31 March 2012
- ↑ Richard Dormant, ed., James McNeill Whistler (1995), p. 276.
- ↑ Marcel Proust (1919), À la recherche du temps perdu, tome 5, p. 165, «… Non, répondait Elstir, mais cela sera. D’ailleurs, il y a peu de couturiers, un ou deux, Callot, quoique donnant un peu trop dans la dentelle, Doucet, Chéruit, quelquefois Paquin. Le reste sont des horreurs.»; Evelyn Waugh, Vile Bodies and Black Mischief (1958), p. 46.
- ↑ "Cheruit’s Gown of Glittering Jet, " Vogue, May 1, 1927, p. 59.
- ↑ M.D.C. Crawford, The Ways of Fashion (1948), p. 56.
- ↑ Archivi della Moda del Novecento, Madeleine Chéruit, atelier
- ↑ Marcel Proust (1919), À la recherche du temps perdu, tome 5, p. 165.
- ↑ La Ville lumière : Anecdotes et documents historiques, ethnographiques, littéraires, artistiques, commerciaux et encyclopédiques, Paris: Paris Direction et Administration, 1909, p. 97 (translated from French)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Շերու» հոդվածին։ |