Լուիսվիլ (երբեմն գրվում է Լուիսվիլլ, կարդացվում է [ˈluːǝvǝl] կամ [ˈluːiːvɪl]), քաղաք ԱՄՆ-ի արևելյան մասում, Կենտուկի նահանգում։ Կենտուկիի ամենամեծ քաղաքն է։ Բնակչության թվով համարվում է Միացյալ Նահանգների 17-րդ կամ 27-րդ քաղաքը՝ կախված հաշվարկի եղանակից։ Բնակավայրը, որը հետագայում դարձավ Լուիսվիլ քաղաք, հիմնվել է 1778 թվականին Ջորջ Ռոջերս Կլարկի կողմից և անվանվել է ի պատիվ ֆրանսիացի թագավոր Լյուդովիկոս XVI-ի։

Բնակավայր
Լուիսվիլ
անգլ.՝ Louisville
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքՋեֆերսոն շրջան
Հիմնադրված է1778 թ.
Մակերես171,695795 կմ²
ԲԾՄ142±1 մետր
Բնակչություն246 161 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիEDT?, UTC-5 և UTC−4
Հեռախոսային կոդ502
Փոստային դասիչ41005
Պաշտոնական կայքlouisvilleky.gov(անգլ.)
Լուիսվիլ (ԱՄՆ)##
Լուիսվիլ (ԱՄՆ)

Լուիսվիլը գտնվում է Կենտուկիի հյուսիսային մասի կենտրոնում, Ինդիանա նահանգի սահմանին, Օհայո գետի միակ բնական արգելքի՝ Օհայոի ջրվեժների մոտ։ 2003 թվականից Լուիսվիլը հանդիսանում է Ջեֆերսոն շրջանի կենտրոնը, որոնց միավորումից հետո քաղաքի և շրջանի սահմանները համընկնում էին։ Քանի որ այս տարածքն ներառում է հարավային Ինդիանայի որոշ շրջաններ, ուստի Լուիսվիլ մետրոպոլիայի տարածքը հաճախ անվանում են «Կենտուկիանա»։ Չնայած Լուիսվիլը գտնվում է երկրի միջին արևմուտքի և հարավի խաչմերուկում, այնուհանդերձ այն համարում են ԱՄՆ-ի «հարավային» քաղաքներից մեկը։ Շնորհիվ իր տարածքային տեղակայման, քաղաքը հաճախ անվանում են Միացյալ Նահանգների կամ «ամենահյուսիսային հարավային», կամ էլ «ամենահարավային հյուսիսային» քաղաք[2][3]։

Լուիսվիլը հայտնի է «Սպորտի ամենահուզիչ երկու րոպեներով»՝ «Կենտուկի դերբիով»՝ ամերիկյան «Եռակի թագի» ամենաճանաչված ձիարշավներով։ Քաղաքում ծնված հայտնի մարդկանցից են գրող և լրագրող, գոնզո-լրագրության հիմնադիր Հանթեր Ս. Թոմփսոնը, բռնցքամարտի լեգենդ Մուհամեդ Ալին, դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը, ռեժիսոր Գաս Վան Սենտը, երկար ժամանակ Լուիսվիլում է ապրել գյուտարար Թոմաս Էդիսոնը։ Այս քաղաքում է առաջին անգամ հանրությանը ներկայացվել Էդիսոնի լամպը, առաջին անգամ բացվել է գրադարան աֆրոամերիկացիների համար[4][5], առաջին անգամ է կատարվել մարդու կենդանի ձեռքի փոխպատվաստում[6], արհեստական սրտի առաջին փակ փոխպատվաստումը[7], և այժմ այստեղ իրականացվում են արգանդի վզիկի քաղցկեղի պատվաստուկի հետազոտություններ[8]։

Անվանում

խմբագրել

Հիմնադրվել է 1779 թվականին, երբ այդ տարածքը պատկանում էր Ֆրանսիային։ 1780 թվականին Լյուդովիկոս XIV֊ի անունով կոչվել է Լուիսվիլ․ ֆրանսերեն ville «քաղաք»[9]։

Քույր քաղաքներ

խմբագրել

Լուիսվիլը ունի 7 քույր քաղաքներ[10]։

Եղանակ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. Meyer, David R. (Декабрь 1989). «Midwestern Industrialization and the American Manufacturing Belt in the Nineteenth Century». The Journal of Economic History. 49 (4): 921–937. Վերցված է 18 ноября 2008-ին.
  3. «Emporis:Louisville, KY». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 6 февраля 2007-ին.
  4. «African Americans in Library Professions : The Kentucky Connection». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
  5. «Louisville Free Public Library — African-American Archives». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
  6. Altman, Lawrence K (26 января 1999). «Doctors in Louisville Perform Nation's First Hand Transplant». The New York Times. Վերցված է 18 ноября 2008-ին.
  7. Rowland, Rhonda (3 июля 2007). «Patient gets first totally implanted artificial heart». CNN. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 18 ноября 2008-ին.
  8. «Brown Cancer Center News — Inventors Praise FDA Approval of Cervical Cancer Vaccine». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
  9. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  10. «Sister cities designated by Sister Cities International, Inc. (SCI)». Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 15-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  11. https://www.worldkentucky.org/mainz
  12. https://www.mainz.de/verwaltung-und-politik/partnerstaedte/louisville.php#c19
  13. «Station Name: KY Louisville Intl. AP». U.S. Climate Normals 2020: U.S. Monthly Climate Normals (1991-2020). National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
  14. «NowData - NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Արխիվացված է օրիգինալից 2021-05-13-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
  15. «WMO Climate Normals for Louisville/Standiford Field KY 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2014 թ․ մարտի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիսվիլ» հոդվածին։
  NODES
admin 3
INTERN 1