Լուսաթառիճ
Լուսաթառիճ, քաղաք Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Գորեք գավառում, իսկ հետագայում գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում[1]։ Գտնվում էր Եփրատի ձախ կողմում, Արածանիի միախառնման վայրում։
Գյուղ | ||
---|---|---|
Լուսաթառիճ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Չարսանջակի գավառակ | |
Այլ անվանումներ | Լուսաթառիճ, Լուսաթառիճի մեզրե, Լուսավորիչ, Լուսատառիճ, Լուսատառիճ, Լուսատարիչ, Լուստարիչ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 62500 | |
|
Պատմություն
խմբագրել1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բնակիչները բռնությամբ տեղահանվեցին, նրանցից շատերը զոհվեցին։ Փրկվածները տարագրվել են օտար երկրներ։
Բնակչություն
խմբագրել1872-1873 թվականներին ուներ 20 տուն հայ և 2 տուն քուրդ, իսկ 1915 թվականին՝ 30 տուն հայ և 10 տուն քուրդ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԶբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԼուսաթառիճն ուներ Ս. Հակոբ անունով եկեղեցի։ Մոտակայքում գտնվում էր Քառասուն Մանկունք ավերված վանքը։
Կրթություն
խմբագրելՍ. Հակոբ եկեղեցուն կից գործում էր հայկական վարժարան[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Խարբերդի նահանգ, Չարսանջակ գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 607
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 693)։ |