Լվիճներ
Լվիճներ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Aphididae
Latreille, 1802
| ||||||||||
|
Լվիճներ (լատին․՝ Aphidodea), հավասարաթևերի կարգի միջատների ենթաընտանիք։ Մանր, նուրբ միջատներ են։
Արտաքին կառուցվածք
խմբագրելՄարմնի երկարությունը 0,5-6 մմ է։ Թևավոր լվիճներ ունեն 2 զույգ միակերպ թևեր՝ ջղերի նոսր ցանցով։ Բերանային ապարատը ծակող-ծծող է։
Սննդառություն
խմբագրելՄարմինը ծածկված է նուրբ աղվամազով կամ մոմաշերտով։ Սնվում են ասեղնատերև և ծածկասերմ բույսերի հյութերով։
Կենսակերպ
խմբագրելՍովորաբար նստում են ծառերի վրա՝ մեծ գաղութներով։ Շատ տեսակների ծակոցից առաջանում են բուսական հյուսվածքներն այլանդակող տարաճումներ (գալեր), ոլորքներ, հաստացումներ, կնճռոտումներ, ծռումներ, ճնշվում է բույսերի աճը։ Շատ լվիճներ արտազատում են քաղցր՝ մեղրացողի նման հյութ։
Տեր-բույս հարաբերություններ
խմբագրելՕժտված են խիստ ընտրողականությամբ տեր-բույսի տեսակի և բույսի որոշակի մասերի հանդեպ։ Կան լվիճներ, որոնց զարգացման բոլոր փուլերն ընթանում են միևնույն բույսի վրա (միատեր) կամ տարբեր բույսերի վրա (բազմատեր)։ Լվիճներ ունեն բարդ կենսակերպ։
Բազմացում և զարգացում
խմբագրելՁմեռում են բեղմնավորված ձվերը, գարնանը ձվերից դուրս են գալիս անթև էգերը, որոնք բազմանում են առանց բեղմնավորման (կուսածնությամբ)՝ սկիզբ տալով շարժուն լվիճների։ Ամառվա ընթացքում լվիճներ տալիս են մի քանի սերունդ, և տեղի է ունենում սերունդների հերթափոխություն։ Բազմանում են շատ արագ, ամառվա ընթացքում 1 անհատը կարող է աճել 1013 անգամ։
Վնաս և պայքարի միջոցներ
խմբագրելՄեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Վնասակար լվիճների տեսակային կազմը բավական մեծ է։ Դրանցից է խաղողի ֆիլոքսերան (Viteus vitifolie), որի դեմ դեռևս պայքարի էժան և արդյունավետ եղանակ մշակված չէ։ Այգեգործությանը մեծ վնաս է պատճառում արյունային լվիճը (Eriosoma lanigerum), որի դեմ պայքարում են կենսաբանական եղանակով։ Խնձորենու կանաչ լվիճը (Aphlis pomi) ամառվա ընթացքում բազմանում է կուսածնությամբ, տալիս է 7-17 սերունդ։ Դրա դեմ կարելի է պայքարել գարնանային ցողարկումների միջոցով՝ օգտագործելով կարբոլինեումի էմուլսիա, այդ լվիճի բնական թշնամին զատիկն է։ Ճակնդեղի լվիճը (Aphis fabae) ամառվա ընթացքում տալիս է 10-12 սերունդ։ Դաշտավլուկազգիների արմատային լվիճը մեծ վնաս է հասցնում ծխախոտի, ճակնդեղի, լոբու ցանքերին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 670)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լվիճներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լվիճներ» հոդվածին։ |