Լևոն IX
Լևոն IX (լատին․՝ Leo PP. IX, հունիսի 21, 1002[1][2], Էգիսհայմ, arrondissement of Colmar, Վերին Հռենոս, Էլզաս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[3][4] - ապրիլի 19, 1054[1][2], Հռոմ, Պապական մարզ), Հռոմի պապ 1049 թվականի փետրվարի 12-ից 1054 թվականի ապրիլի 19-ը[5]։ Սրբադասվել է կաթոլիկ եկեղեցու կողմից։
Լևոն IX լատին․՝ Leo PP. IX | |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա և գրող |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Bruno d'Egisheim-Dadsburg |
Ծնունդ | հունիսի 21, 1002[1][2] Էգիսհայմ, arrondissement of Colmar, Վերին Հռենոս, Էլզաս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[3][4] |
Մահ | ապրիլի 19, 1054[1][2] (51 տարեկան) Հռոմ, Պապական մարզ |
Թաղված է | Հռոմի Սուրբ Պետրոս տաճար |
Դինաստիա՝ | Etichonids |
Հայր | Hugh IV, count of Nordgau? |
Մայր | Heilwig of Dabo? |
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելԼևոն IX–ը Կայսր Կոնրադ II-ի զարմիկն է և Հենրի III-ի հեռավոր ազգականը (1039-1056), ինչպես նաև Էթիխոնիդների դինաստիայի վերջին ներկայացուցիչներից մեկը։ Նա ծնվել է վերին Էլզասի Էգիսհայմ քաղաքում (այժմ ՝ Ֆրանսիա)։
Լևոն IX-ը եպիսկոպոս էր Թուլուզում (1026 թվականից)։ Այս պաշտոնում նա կարևոր քաղաքական ծառայություններ է մատուցել Կոնրադ II-ին և Հենրի III-ին։ Նա նաև լայնորեն հայտնի է դարձել որպես եկեղեցու բարեփոխման անկեղծ ջատագով։
Հովվապետություն
խմբագրել1048 թվականին Հռոմի Պապ Դամասիոս II-ի մահից հետո կայսր Հենրի III-ի շնորհիվ Բրունոն ընտրվել է որպես նոր Պապ Վորմսի ժողովում։ Ե'վ կայսրը, և' հռոմեական պատվիրակները համաձայնել են ընտրության հետ։ Այնուամենայնիվ Բրունոն պաշտպանել է կանոնական ընտրությունը և հայտարարել, որ նախ պետք է գա Հռոմ և ընտրվի Հռոմի հոգևորականների և ժողովրդի կողմից։ Սուրբ Ծննդյան տոներից անմիջապես հետո նա Բեզանսոնում հանդիպել է վանահայր Ուգո Կլյունիացու հետ, որտեղ նրան է միացել երիտասարդ վանական Հիլդեբրանդը, որը հետագայում դարձել է Հռոմի պապ Գրիգոր VII-ը։ Հաջորդ փետրվարին ուխտագնացի հագուստով Հռոմ ժամանելով՝ Բրունոն ընդունվել է մեծ ջերմությամբ և ձեռնադրվել Լևոն IX անունով։
Լևոն IX–ը բանավեճերի տեղիք է տվել հոգևորականության ինվեստիտուրայի և կուսակրոնության շուրջ։ Նա եկեղեցու բարեփոխումների ջատագովն էր։ Դեմ չլինելով եպիսկոպոսների և վանահայրերի թագավորի կողմից նշանակմանը՝ նա հիմնական ջանքերը կենտրոնացրել է հոգևորականության բարոյական մակարդակի բարձրացման վրա։ Արդեն 1049 թվականի ապրիլին նա Հռոմում գումարել է ժողով, որով պաշտոնանկ են արվել մի շարք եպիսկոպոսներ։ 1049 թվականի հոկտեմբերին Ռեյմսում ժողով է հրավիրել։ Ռեյմսի տաճարում նա հրամայել է զոհասեղանի վրա դնել Ս. Ռեմիգիոսի մասունքներով դագաղը, որը մկրտել էր Քլոդվիգ I-ին։ Տաճարում ներկա գտնվող եպիսկոպոսներից և վանահայրերից յուրաքանչյուրը պետք է երդվեր այս մասունքների առջև, որ ինքն անմեղ է սիմոնեայի՝ հոգևորականների մեղքերի համար։
Հռոմ ժամանելուց հետո նա անցկացրել է ևս մեկ Սինոդի նիստ 1050 թվականի ապրիլի 29-ին։ Այն նվիրված էր հիմնականում Բերենգար Տուրսկու ուսմունքների շուրջ բանավեճին։ Նույն թվականին նա նախագահեց Սալերնոյի, Սիպոնտոյի և Վերչելիի գավառական ժողովները, իսկ սեպտեմբերին մեկնեց Գերմանիա։ Վերադառնալով ՝ նա անցկացրեց Զատկական երրորդ Սինոդը, որի ժամանակ նա հարց բարձրացրեց սիմոնիստների կողմից ձեռնադրվածներին եկեղեցու գիրկը վերադարձնելու մասին:
Իտալիայի հարավում նորմանների հարձակման մշտական վախի մեջ բյուզանդացիները կոչ արեցին Հռոմի պապին դիմակայել նրանց։ 1053 թվականին Զատկական չորրորդ սինոդից հետո Լևոն IX-ը դուրս եկավ հարավում գտնվող նորմանների դեմ ՝ իտալացի և շվեդ վարձկանների բանակով։ Հռոմի պապի զորքերը ջախջախվեցին Սիվիտատայի ճակատամարտում 1053 թվականի հունիսի 15-ին, և պապը պատվավոր գերության մեջ հայտնվեց մինչև 1054 թվականի մարտը Բենևենտոյում, մինչև նա ճանաչեց նորմանների նվաճումները Կալաբրիայում և Պուլիայում։ Հռոմ վերադառնալուց անմիջապես հետո նա մահացավ 1054 թվականի ապրիլի 19-ին։
Լևոն IX-ն առաջին անգամ կոլեգիա մտցրեց ոչ իտալացիների կարդինալների, որոնք եկեղեցական բարեփոխումների կողմնակիցներ էին։ Լևոն IX-ը պապերից առաջինն էր, ով 250 տարվա ընդմիջումից հետո համարձակվեց ուղևորություններ կատարել Ալպերից հյուսիս։
Լևոն IX-ի ցանկությունը՝ ենթարկեցնել Իտալիայի հարավը, որը գտնվում էր Կոստանդնուպոլսի պատրիարքի եկեղեցական իրավասության ներքո, միևնույն ժամանակ ռազմական օգնություն ստանալ նորմանների դեմ պայքարում կամ Բյուզանդիայից, կամ Բյուզանդիայի հետ հակամարտող Ռուսաստանից, խթան հանդիսացավ բյուզանդական եկեղեցու հետ սուր հակամարտության, որը վերածվեց մեծ պառակտման[6]։
Հարավային Իտալիայի եկեղեցիներում Լատինական ծիսակատարության բյուզանդական կարգի վերացմանը հաջորդեց 1053-ին Կոստանդնուպոլսում Լատինական եկեղեցիների փակումը պատրիարք Միխայիլ Քերուլարիուսի հրամանով, որի ընթացքում կանցլեր Նիկիփորը դուրս շպրտեց Սուրբ նվերները, որոնք Արևմտյան սովորույթի համաձայն պատրաստված էին բաղարջ հացից և տրորեց դրանք ոտքերով[7]։
1054 թվականին Հռոմի Պապ Լևոն IX-ը պատվիրակներ ուղարկեց Կոստանդնուպոլիս կարդինալ Համբերտի գլխավորությամբ հակամարտությունը լուծելու համար։ Այնուամենայնիվ, դեսպանախումբը չկարողացավ հասնել պատրիարքի հնազանդությանը և Լևոն IX-ի մահից երեք ամիս անց, 1054 թվականի հուլիսի 16-ին, Սուրբ Սոֆիայի տաճարում, պապական լեգատները բանադրեցին Քերուլարիային և նրա բոլոր հետևորդներին, այսինքն ՝ ամբողջ Արևելյան Եկեղեցուն։ Ի պատասխան դրա, հուլիսի 20-ին, պատրիարքի նախագահությամբ հավաքված ժողովը բանադրեց ոչ բոլոր արևմտյան քրիստոնյաներին, այլ միայն Հումբերտի ուղարկած լեգատներին, որն արդեն մահացած պապից լիազորություններ ուներ։ Այսպիսով, տեղի ունեցավ եկեղեցու երկրորդ մեծ բաժանումը[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Parisse M. Enciclopedia dei Papi (իտալ.) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 BeWeB
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.theguardian.com/news/datablog/2013/feb/13/popes-full-list
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://www.biography.com/people/pope-leo-ix-21292221
- ↑ «CATHOLIC ENCYCLOPEDIA: Leo IX». www.newadvent.org. Վերցված է 2024 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Сравнительное богословие - протоиерей Валентин Васечко - читать, скачать». azbyka.ru (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 26-ին.
- ↑ «CATHOLIC ENCYCLOPEDIA: Michael Caerularius». www.newadvent.org. Վերցված է 2024 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Глава 4. Разделение Церкви на Восточную и Западную в 1054 г. Папа Лев IX и Патриарх Михаил Керуларий». Церковно-Научный Центр "Православная Энциклопедия" (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 26-ին.
Գրականություն
խմբագրել- «Лев, римские папы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Pope St. Leo IX
- Coulombe, Charles A., Vicars of Christ: A History of the Popes, (Citadel Press, 2003).
- Butler, Alban, Butler’s Lives of the Saints, (Liturgical Press, 2003).
- Ian Robinson, The papal reform of the eleventh century: Lives of Pope Leo IX and Pope Gregory VII, (Manchester University Press, 2004).
- Brett Edward Whalen, Dominion of God: Christendom and Apocalypse in the Middle Ages, (Harvard University Press, 2009):
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն IX» հոդվածին։ |