Խալկոպիրիտ
Խալկոպիրիտ (հուն․՝ χαλκóς - պղինձ + հուր), պղնձի հրաքար, միներալ։ Քիմիական կազմը՝ CuFeS2։ Բյուրեղագիտական համակարգը տետրագոնային է, բարձր ջերմաստիճանային պայմաններում՝ խորանարդային։ Բյուրեղները հազվադեպ են։ Սովորաբար առաջացնում է հոծ և հատիկավոր զանգվածներ։ Գույնը՝ արույրի դեղին, ոսկու դեղին։ Փայլը՝ մետաղի։ Կարծրությունը 3 - 4 է, խտությունը՝ 4100 - 4300 կգ/մ3։ Խալկոպիրիտը հաճախ հանդիպում է պղնձի հիդրոթերմալ, հրաքարային, սկառնային, ինչպես նաև մագմատիկ ծագման պղինձ-նիկելային հանքավայրերում։ Պղնձի գլխավոր հանքաքարն է։
Խալկոպիրիտ | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | CuFeS₂ |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 2.CB.10a[1] |
Դանա դասակարգում | 2.9.1.1 |
Բյուրեղային համակարգ | տետրագոնային համակարգ[1] |
Մոոսի կարծրություն | 3,5 |
Ենթակատեգորիա | chalcopyrite mineral group?[2][3] և սուլֆիդներ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 mineralienatlas
- ↑ Kivet (фин.) — Helsinki: Werner Söderström Osakeyhtiö, 2000. — P. 23. — ISBN 978-951-0-31579-8
- ↑ Back M. E., Mandarino J. A., Fleischer M. Fleischer’s Glossary of Mineral Species 2014 — 11 — Tucson: The Mineralogical Record, 2014.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 706)։ |