Խարույկ, վառվող կամ վառելու համար պատրաստվող փայտերի՝ տարբեր տեսակի վառելիքի կույտ։ Սովորաբար իրականացվում է բացօթյա տարածքում և վերահսկվում մարդկանց կողմից։

Խարույկ անտառում

Խարույկը նաև օգտագործում են օգտակար նպատակների՝ լուսավորման, տաքացման, խոհարարության, աղբի ոչնչացման, ազդանշանային, կողմնորոշման, վայրի կենդաննիներին վախեցնելու համար։

Խարույկի հիմնական բաղադրիչներն են այրվող նյութերը, ածխածինը, ծուխը, բոցը և ածխափոշին։ Խարույկի այրման արագությունն ու ծխի խտությունը կախված են այրվող նյութի որակից և քանակից, եղանակից և տեղանքից, քամու ուղղությունից։

Խարույկը հաճախ եղել և շարունակում է մնալ տոնական արարակարգ։ Հայոց եկեղեցու տոներից մեկի՝ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն է և այդ խարույկի շուրջ տոնակատարությունն անցկացնելը։ Նախկինում խարույկի վառելանյութ հանդիսացել է ցորենի հասկերը, որի ժամանակ գուշակություններ են արել[1]։

Խարույկից առաջացած կրակի բոցը, ջերմային ճառագայթումը, գազերը, ծուխը, ածխափոշին մարդու վրա կարող է բացասական ազդեցություն թողնել։ Խարույկ վառելու ժամանակ պետք է խուսափել կրակի տարածումից, որի համար շրջակա տարածքը 1,5-2,0 մետր շառավղով անհրաժեշտ է մաքրել դյուրավառ չոր տերևներից ու թփուտներից[2]։ Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև այն, որ բոցը կարող են բարձրանալ 2-5 մետր և վնասել ու այրել ծառերի տերևներն ու չոր ճյուղերը։ Խարույկի բոցի ու կայծերի տարածումն առավել արագ ու մեծ կարող է լինել քամու առկայության դեպքում։

Գրականությունում

խմբագրել
  Պետին անխոս, ցավը սրտում, կանգնել էր վառվող խարույկների առաջ, միտն էր բերում սև կովը, որ կուրծը կախ էր միշտ, և հանդից գալիս յուղոտ կաթը ծլլում էր։ Երբ խարույկները հանգան, Պետին շիվար ետ դարձավ, կոլոլվեց կարպետի մեջ, պառկեց հերվա չոր խոտի վրա։
- Ակսել Բակունց, «Այու սարի լանջին»
 

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Տյառնընդառաջ | Qahana.am». www.qahana.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.
  2. LLC, Dinamica Testing Centre. «Խարույկ». vento.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խարույկ» հոդվածին։
  NODES
Story 2