Խոմարլու
Խոմարլու (պարս.՝ خمارلو), փոքր քաղաք Իրանի հյուսիս-արևմուտքում` Արևելյան Ադրբեջան օսթանում, Խուդափերին շահրեստանի վարչական կենտրոնը։ Վերջին մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 1902 մարդ (2016)[1]։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1999 թվականին[2]։
Քաղաք | ||
---|---|---|
Խոմարլու | ||
պարս.՝ خمارلو | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Արևելյան Ադրբեջան | |
Շահրեստան | Խուդափերին | |
Համայնք | Central District? | |
Բնակչություն | 1902 մարդ (2016)[1] | |
|
Գտնվում է Արևելյան Ադրբեջան օսթանի հյուսիսարևելյան մասում՝ օսթանի վարչական կենտրոն Թավրիզից մոտ 132 կմ հյուսիս-արևելք։ Տեղադրված է Արաքս գետից և Ադրբեջանի հետ սահմանից 1 կմ հեռավորության վրա, Խուդափերինի պատմական կամուրջներից 8 կմ արևելք։
Բնակչություն
խմբագրելԲնակչությունը 2006 թվականին, երբ քաղաքը Քալեյբար շահրեստանի Խուդափերինի շրջանի (բախշի) վարչական կենտրոնն էր, կազմում էր 1 222 մարդ` 334 տնտեսություններում[3]։ 2011 թվականին, երբ քաղաքն արդեն Խուդափերին շահրեստանի վարչական կենտրոնն էր, բնակչությունը կազմում էր 1 659 մարդ` 474 տնտեսություններում[4]։ 2016 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունն արդեն կազմում էր 1 902 մարդ` 560 տնտեսություններում[5]։
Բնակիչները հիմնականում իրանական ադրբեջանցիներ են։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ «مرکز پژوهشها - تبدیل روستای خمارلو مرکز بخش خداآفرین از توابع شهرستان کلیبر استان آذربایجان شرقی به شهر خمارلو». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. նոյեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.