Խուղակ, ֆիստուլա (լատ. լատին․՝ fistula — խողովակ), ախտաբանական հաղորդակցություն որևէ օրգանի, մարմնի խոռոչի, հիվանդության օջախի ու մարմնի մակերևույթի միջև։ Սովորաբար ունենում է նեղ խողովակի տեսք, էպիթելային հյուսվածքով կամ գրանուլացիաներով ծածկված, մշտական արտադրությամբ (թարախ, լորձ, լեղի, մեզ, կղանքային զանգված)։ Լինում է բնածին (օրինակ, պորտային խուղակ), զարգացման արատների դեպքում, և ձեռքբերովի քրոնիկական բորբոքային պրոցեսների (օրինակ, օստիոմիելիտ), ուռուցքների, վնասվածքների դեպքում։ Բուժումը, որպես կանոն, վիրաբուժական է։

Խուղակ
Տեսակհիվանդություն
 Fistulae Վիքիպահեստում

Արհեստական խուղակները վիրահատությունների հետևանք են։ Կարող են միացնել դատարկ օրգանները և կոչվել ներքին խուղակ կամ անաստամոզներ՝ բերանակցումներ (օրինակ, գաստրոէնտերոանաստամոզները ստամոքսի ելքի սպիական սեղմման դեպքում)։ Արտաքին խուղակ ստոմաներ, ստեղծում են հիվանդների արհեստական սնուցման կամ մեզի, կղանքի դատարկման նպատակով (օրինակ, ցիստոստոման՝ միզածորանի ուռուցքի դեպքում մեզը դատարկելու համար)։ Արտաքին խուղակի դեպքում հարկավոր է հատուկ խնամք, խուղակի շրջակա մաշկի գրգռումը և վարակումը կանխելու նպատակով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 100
  NODES