Խուվենտուդ (իսպ.՝ Isla de la Juventud), ցածրադիր կղզի (բարձրությունը մինչև 303 մ) Կարիբյան ծովում, Կուբա կղզուց 65 կմ հարավ։ Պատկանում է Կուբայի Հանրապետությանը։ Տարածքը 2.2 հազար կմ2 է։ Գլխավոր քաղաքը Նուևա Խերոնան է։

Խուվենտուդ
Տեսակկղզի, municipality of Cuba? և առաջին մակարդակի վարչական միավոր
Երկիր Կուբա
Վարչատարածքային միավորԿուբա
ՎայրՎեստ Ինդիա
Մասն էCanarreos Archipelago?
Երկարություն70 կմ
Լայնություն55 կմ
Մակերես2419 կմ²
Բնակչություն86 420 մարդ (2010)[1]
Քարտեզ
Քարտեզ

Անվանում

խմբագրել

Մինչև 1978 թվականը կոչվել է Պինոս․ անվանումը ստացել էր այնտեղ եղած սոճու անտառներից (իսպ.՝ pinares ― «սոճուտներ»)։

1978 թվականին՝ ի նշանավորումն Հավանայում տեղի ունեցած երիտասարդության և ուսանողության համաշխարհային 11-֊րդ փառատոնի՝ վերանվանվել է Խուվենտուդ (իսպ.՝ Isla de la Juventud, բառացի՝ «Երիտասարդության կղզի»)[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.one.cu/publicaciones/08informacion/2010unamiradaacuba/03Cuba.pdf
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուվենտուդ» հոդվածին։
  NODES