Ծաղկաշղթա
Ծաղկաշղթա կամ դրասանգ, դեկորատիվ զարդարանք, իրար միացված առարկաների (ծաղիկներ, ճյուղեր, լույսեր, լապտերիկներ) շղթա, որ կիրառվում է ինտերիերի զարդարման համար։ Լանդշաֆտային դիզայնում օգտագործվում է բնական ծաղիկներից ծաղկաշղթա, որոնք տարածվում են մայթերի եզրերով։
Ճարտարապետության մեջ
խմբագրելՃարտարապետության մեջ ծաղկաշղթան իրար միահյուսված տերևների, ծաղիկների, ճյուղերի, պտուղների շղթա է, որ երբեմն կապված է լինում ժապավենով[1]։ Այն հանդիպում է դեռևս անտիկ շրջանից շենքերի ձևավորման ոլորտում[2]։ Լայնորեն կիրառվել են բարոկկոյի և կլասիցիզմի ոճով ձևավորված ինտերիերում։
Էլեկտրական ծաղկաշղթա
խմբագրելԷլեկտրական ծաղկաշղթան բաղկացած է էլեկտրական լարերից, որոնց վրա ամրացված են փոքրիկ շիկացման լամպեր կամ լուսադիոդներ։ Այն հիմնականում օգտագործում են Ծննդյան տոներին ու Ամանորին։
1895 թվականին ԱՄՆ-ում պատրաստվել է ամանորյա էլեկտրական առաջին ծաղկաշղթան, որով զարդարվել է Սպիտակ տան տոնածառը։ Այդ ժամանակներից էլեկտրական լույսերը դարձել են տոնածառի անբաժան մասը։
ԽՍՀՄ-ում առաջին լույսերն սկսել են արտադրել 1938 թվականից։ Սկզբնական արտադրանքը կրել է ЁГ-1 անվանումը` իրենից ներկայացնելով երկու զուգահեռ էլեկտրական լարեր` գույնզգույն կոնաձև լույսերով։ ЁГ-1-ի հետ տրվում էր լրացուցիչ 3 լամպ և վառված լամպերը գտնելու և դրանք փոխելու ցուցումներ։ Լույսերը նախատեսված էին 127 վոլտ լարման հոսանքի համար։
ԽՍՀՄ-ում արտադրված լուսային ծաղկաշղթաներն ունեին տարբեր տեսակի պլասմտասե լույսեր։ Ռումինիայում արտադրվում էին կժերի տեսք ունեցող լույսերով շղթաներ։
Ներկայումս էլեկտրական ծաղկաշղթաները սովորաբար ամբողջական տեսք ունեն, չեն մասնատվում։ Դրանք լուսային տարբեր էֆեկտներ ունեն, որոնցից ամենատարածվածը վազող լույսերն են[3]։ Կան հատուկ վաճառակետերը ձևավորելու համար նախատեսված ծաղկաշղթաներ, որոնք ունեն երաժշտական սինթեզատոր. դրանց միջոցով վերարտադրվում է մեկ կամ մի քանի մեղեդի։ Նման շղթաներ հիմնականում արտադրվում են Չինաստանում։
Ներկայումս առավել մեծ կիրառում ունեն լուսադիոդային լույսերը։
Հիշատակի արարողություններում
խմբագրել2006 թվականին ոսկե թելերով փաթաթված ծաղկաշղթաներ են հայտնաբերվել եգիպտական Արքաների հովտի KV63 դամբարանում` սարկոֆագի մեջ[4][5][6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Виктор Власов Большой энциклопедический словарь изобразительного искусства. — СПб., 2000. — Т. 2. — С. 502. — 848 с. — 6000 экз. — ISBN 5-93363-004-7
- ↑ Звездина Ю.Н. Гирлянда в религиозной живописи Ренессанса // Актуальные проблемы теории и истории искусства: сб. науч. статей. Вып. 6. / Под ред. А.В. Захаровой, С.В. Мальцевой, Е.Ю. Станюкович-Денисовой. – СПб.: НП-Принт, 2016. С. 361–368. ISSN2312-2129. http://dx.doi.org/10.18688/aa166-5-37
- ↑ Троичный контроллер с полностью троичными шинами Version 2BT3BTCA02(չաշխատող հղում)
- ↑ Lenta.ru: Культура: В древнеегипетском погребении нашли цветочные гирлянды
- ↑ Tomb found in Valley of the Kings reveals flowers, but no mummies - The Boston Globe
- ↑ В египетской гробнице обнаружены цветочные гирлянды
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծաղկաշղթա» հոդվածին։ |