Ծիրանի չիր
Ծիրանի չիր, չորացրած ծիրան, ծիրանի ծառի պտղի չիր։
Ծծմբի երկօքսիդով (SO₂) մշակելիս գույնը վառ նարնջագույն է։ Ծծմբի գոլորշիով չմշակված օրգանական մրգերն ունեն ավելի մուգ գույն և ավելի կոպիտ հյուսվածք[1]։ Ընդհանուր առմամբ, որքան բաց է գույնը, այնքան բարձր է SO₂ պարունակությունը։
Կենտրոնական Ասիայում ծիրանը մշակվել է հնագույն ժամանակներից, իսկ չորացրած պտուղները կարևոր ապրանք էին Մետաքսի ճանապարհին։ Երկար պահպանման ժամկետի շնորհիվ դրանք կարող էին տեղափոխվել հսկայական հեռավորությունների վրա։ Մինչև 20-րդ դարը դրանք ամենուր տարածված էին Օսմանյան, Պարսկական և Ռուսական կայսրություններում։
Ավելի ուշ ժամանակներում ամենամեծ արտադրողը Կալիֆոռնիան էր, մինչև նրան շրջանցեց Թուրքիան[2], որտեղ չորացրած ծիրանի արտադրության շուրջ 95% - ը ապահովում է Մալաթիա նահանգը[3]։
Փոքր ծիրանները սովորաբար չորանում են ամբողջությամբ։ Ավելի մեծ տեսակերը չորանում են կիսված՝ առանց միջուկի կամ կորիզի։ Խորհրդային Միությունում առաջինները հայտնի են որպես ուրյուկ (ծիրանաչիր), որն օգտագործվում է հիմնականում կոմպոտներ պատրաստելու համար, իսկ երկրորդները՝ կուրագա (курага)[4]: Չորացրած ծիրանի միջերկրծովյան կամ թուրքական տեսակները սովորաբար չորանում են ամբողջությամբ, այնուհետև կորիզահանվում, մինչդեռ Կալիֆորնիայի տեսակները կիսվում են և կորիզահանվում չորացնելուց առաջ[5]։ Չորացրած ծիրանի վրա հիմնված էթնիկ ուտեստները ներառում են քուբանի կա միթհան Հնդկաստանում և չամոյը Մեքսիկայում։
Ծիրանի չիրը կարոտինոիդների (վիտամին A) և կալիումի կարևոր աղբյուր է[6]։ Մանրաթելերի և զանգվածի մեծ հարաբերակցության պատճառով դրանք երբեմն օգտագործվում են փորկապությունը թեթեւացնելու կամ լուծ առաջացնելու համար[7]։ Չորացրած ծիրանը սովորաբար չի պարունակում շաքար և ունի ցածր գլիկեմիկ ինդեքս[8]։ Թուրքիայում թույլատրված առավելագույն խոնավության մակարդակը 25% է[9]։
Օգտակար հատկություններ
խմբագրելԾիրանի չիրը ունի բազմաթիվ օգտակար հատկություններ[10]՝
- կարգավորում է մարսողության համակարգը
- պայքարում է սակավարյունության դեմ
- օգնում է փորկապության դեպքում
- օգնում է տենդի ժամանակ
- լավացնում է մաշկի գույնը
- օգտակար է հղիության ժամանակ
- կարգավորում է սրտի աշխատանքը
- լավացնում է տեսողությունը
- կարգավորում է արյան բարձր ճնշումը
- սնուցում է մկանային հյուսվածքները
- արագ մակարդում է արյունը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Bittman, Mark (2011 թ․ դեկտեմբերի 19). How to Cook Everything Vegetarian: Simple Meatless Recipes for Great Food (անգլերեն). Houghton Mifflin Harcourt. ISBN 978-0544186958.
- ↑ The Oxford Companion to American Food and Drink (ed. Andrew F. Smith). Oxford University Press, 2007. 9780195307962. Page 22.
- ↑ Esengun, Kemal; Gündüz, Orhan; Erdal, Gülistan (2007 թ․ փետրվար). «Input–output energy analysis in dry apricot production of Turkey». Energy Conversion and Management. 48 (2): 592–598. doi:10.1016/j.enconman.2006.06.006.
- ↑ Консервирование. Большая книга рецептов (ռուսերեն). Litres. 2015 թ․ ապրիլի 22. ISBN 9785457428713.
- ↑ «Does Apricot Origin Matter?: Can California and Mediterranean dried apricots be used interchangeably?». Cook's Illustrated. 2014 թ․ մարտ. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Ellison, Bronwyn. «About Dried Apricots». LIVESTRONG.COM. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Karin Cadwell, Edith White. The Natural Laxative Cookbook. Sterling Pub Co Inc, 1995. 9780806913445. Page 17.
- ↑ Ellison, Bronwyn. «About Dried Apricots». livestrong.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ AgricultureKey. «Turkish Dried Apricot». www.agriculturekey.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Ծիրանաչիր․ 11 զարմանահրաշ հատկություն».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծիրանի չիր» հոդվածին։ |