Կանաչ դոդոշ
Կանաչ դոդոշ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Pseudepidalea viridis Laurenti, 1768 |
||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||
|
||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
Կանաչ դոդոշ (լատին․՝ Pseudepidalea viridis), դոդոշների ընտանիքի դոդոշների ցեղի անպոչ երկկենցաղ։ Հայաստանում տարածված է գրեթե ամենուրեք։ Հիմնականում բազմաքանակ է։
Մարմնի կառուցվածք
խմբագրելԿերպարանափոխությունից հետո կանաչ դոդոշի մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (1,2-9,9 սմ)։ Մաշկը չոր է՝ ծածկված բազմաթիվ բշտիկներով։ Գլխի հետևից դեպի պարանոցը ձգվում են զույգ հարականջային գեղձեր (պարոտիդներ)։ Մաշկի բշտիկներն ու հարականջային գեղձերն արտադրում են թանձր սպիտակավուն հեղուկ՝ թույն։ Ունեն թմբկաթաղանթ, աչքի բիբը հորիզոնական է, ծիածանաթաղանթը՝ դեղնավուն։ Մեջքային մակերեսի ընդհանուր գունավորումը սպիտակավունից դեղնականաչավուն կամ գորշ մոխրագույն է։ Այդ ընդհանուր գունավորման վրա առկա են բազմաթիվ մուգ, տձև խալեր, որոնք էգերի մոտ մուգ կանաչ են, իսկ արուների մոտ՝ բաց կանաչ կամ դեղնականաչավուն, կողմնային մակերեսներին հաճախ կան կարմիր պուտիկներ։ Էգերի որովայնային մակերեսը սպիտակավուն է, արուներինը՝ մոխրագույն։ Ակտիվ է գիշերը և մթնշաղին, իսկ բարձրլեռնային գոտում՝ ցերեկը։ Ցերեկվա ժամերին թաքնվում է քարակույտերում, այլ թաքստոցներում ու կենդանիների բներում։
Բազմացում
խմբագրելՍնվում է ցամաքային անողնաշարավորներով։ Ձմեռում է աշնան վերջից մինչև գարնան սկիզբը՝ թաղվելով փխրուն հողի մեջ կամ կրծողների բներում և փոսերում։ Զուգավորումը և ձվադրումը տեղի են ունենում գարնանը՝ կախված միջավայրի ջերմաստիճանից։ Բազմացման համար օգտագործում են ամենատարբեր ջրավազաններ։ Արուները ջրամբար են գալիս առաջինը և ներքին ծնոտի տակ գտնվող կենտ ձայնապարկի միջոցով արձակում են յուրահատուկ կռկռոց։ Ձվադրում է 2-30 հազար գորտնկիթ (սովորաբար՝ 10-12 հազար)։ Գորտնկիթները 2 շարքով դասավորված են հատուկ, երկար թաղանթային լարերում, էգը շարժվելիս դրանք փաթաթում է ստորջրյա առարկաներին։ Մանր գորշամոխրագույն շերեփուկները սնվում են պլանկտոնով ու դետրիտով։ Հունիսի վերջից հուլիսի կեսերը կերպարանափոխությունից հետո դոդոշիկները դուրս են գալիս ափ և վարում ցամաքային կենսակերպ։ Սեռահասուն են դառնում կյանքի 4-րդ տարում։
Նշանակություն
խմբագրելՕգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներին ու փափկամարմիններին։ Հաճախ խնամվում է անազատ պայմաններում՝ որպես գերազարդիչ տեսակ։ Թույնն օգտագործվում է դեղագործության մեջ և գիտության հետազոտություններում։
Գրականություն
խմբագրել- C. Colliard, A. Sicilia, G.F. Turrisi, M. Arculeo, N. Perrin and M. Stöck։ Strong reproductive barriers in a narrow hybrid zone of West-Mediterranean green toads (Bufo viridis subgroup) with Plio-Pleistocene divergence. BMC Evolutionary Biology 10 (2010)։ 232 (16 pp.) ( http://www.biomedcentral.com/1471-2148/10/2 ).
- STÖCK M., MORITZ C., HICKERSON M., FRYNTA D., DUJSEBAYEVA T., EREMCHENKO V., MACEY J.R., PAPENFUSS T. J., AND WAKE D. B. (2006)։ Evolution of mitochondrial relationships and biogeography of Palearctic green toads (Bufo viridis subgroup) with insights in their genomic plasticity. Molecular Phylogenetics and Evolution 41։663-689.
- Stöck, M., Sicilia, A., Belfiore, N., Buckley, D., Lo Brutto, S., Lo Valvo, M., and Arculeo, M. (2008). Post-Messinian evolutionary relationships across the Sicilian channel: Mitochondrial and nuclear markers link a new green toad from Sicily to African relatives. BMC Evolutionary Biology, 8, 56-74; Free download։ http://www.biomedcentral.com/1471-2148/8/56
Արտաքին հղումներ
խմբագրել- Büüdln vo da Wexlkrood auf www.herb.it
- Beschreiwung mid Büdln auf www.herpetofauna.at Արխիվացված 2015-08-20 Wayback Machine
- Beschreiwung auf www.meyweb.ch
- Beschreiwung auf www.amphibienschutz.de
- Beschreiwung auf www.erdkroete.de
- IUCN [1]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչ դոդոշ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչ դոդոշ» հոդվածին։ |