Կառլ Վեսթման
Էռնստ Կառլ Վեսթման (շվեդ.՝ Ernst Carl Westman, փետրվարի 20, 1866[1][2][3], Ուփսալա, Շվեդիա[1] - հունվարի 23, 1936[1][2][3], Ստոկհոլմ, Շվեդիա[1]), շվեդ ճարտարապետ և ինտերիերի դիզայներ։ Եղել է ազգային ռոմանտիկ ոճի վաղ որդեգրող, թեև հետագայում ստեղծագործել է 1920-ականների նեոդասական ոճով։
Կառլ Վեսթման | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20, 1866[1][2][3] |
Ծննդավայր | Ուփսալա, Շվեդիա[1] |
Մահացել է | հունվարի 23, 1936[1][2][3] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Ստոկհոլմ, Շվեդիա[1] |
Կրթություն | Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ (1889)[4] և Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա (1892)[4] |
Ուշագրավ աշխատանքներ | Stockholm Court House? |
Carl Westman Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԿառլ Վեսթմանը ծնվել է Ուփսալայում, 1866 թվականին։ 1885-1889 թվականներին սովորել է Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտում, այնուհետև 1889-1892 թվականներին՝ Ստոկհոլմում գտնվող Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ 1893 թվականին ամուսնացել է նկարիչ Էլին Անդերսոնի հետ և տեղափոխվել Միացյալ Նահանգներ, որտեղ 1893-1895 թվականներին պրակտիկ հմտություններ է ձեռք բերել ճարտարապետ Ռ. Լ. Դաուսի հետ[5]։
1895 թվականին վերադարձել է Ստոկհոլմ՝ աշխատելու ճարտարապետ Արոն Յոհանսոնի համար (որն այդ ժամանակ Ստոկհոլմի Խորհրդարանի նոր շենքի վրա աշխատող ճարտարապետն էր (1895-1904))։ 1897 թվականին Վեսթմանը բացել է իր սեփական ճարտարապետների բյուրոն։ 1912 թվականին նա դարձել է Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ, իսկ 1916 թվականին՝ Շվեդիայի թագավորական բժշկական խորհրդի գլխավոր ճարտարապետ։
Կառլ Վեսթմանը Շվեդիայում ճարտարապետության մեջ ազգային հատկանիշներին վերադառնալու ջատագովներից է եղել։ Նա առաջին շվեդ ճարտարապետներից մեկն էր, որը մշակեց նոր Հյուսիսային ազգային ռոմանտիկաական ոճը. ոճ, որը վերցնում է մշակութային և շինարարական նախադեպերը և դրանք ձուլելով անգլիական «Արվեստ և արհեստ» շարժման գաղափարներին՝ ստեղծում հստակ շվեդական ճարտարապետություն` հաճախ աղյուսով և փայտով։
Ստոկհոլմում Կառլ Վեսթմանի կառուցած Շվեդիայի ընդհանուր բժշկական ասոցիացիայի շենքը (1904-1906) առաջին հյուսիսային մոդեռն ոճի շենքն էր, որը կառուցված էր Ազգային ռոմանտիկ ոճով, ինչպես նաև Գյոթեբորգում (1910-1914) Ռյոհս թանգարանի և Ստոկհոլմի դատարանի (1911-1915) շենքերը ևս այս ոճի երկու նշանավոր օրինակներ են։ Ստոկհոլմի դատարանի շենքն առանձնահատուկ նմանություններ ունի միջնադարյան Վադստենա ամրոցի հետ և ցնցող տեսարան է ստեղծում Ստոկհոլմի կենտրոնում, չնայած շենքն իր նպատակների համար բավականին ճկուն չէ։
Ավելի ուշ, Վեսթմանն աշխատել է մասնավորապես որպես հիվանդանոցների ճարտարապետ՝ աստիճանաբար ընդունելով 1920-ականների դասական ոճը, որի նշանավոր օրինակներից են «Բեկոմբերգա» հիվանդանոցը (1927-1935) և Կարոլինսկա հիվանդանոցը (1935-1940), որի կառուցումն ավարտվեց Վեսթմանի մահից հետո։ Մինչդեռ Բեքոմբերգայում գտնվող հոգեբուժարանը խիստ սիմետրիկորեն պլանավորված էր՝ բավականին ֆունկցիոնալ ձևով խմբավորված զանգվածային շենքերով, Կարոլինսկա հիվանդանոցը ձգտում է ավելի ֆունկցիոնալ ճարտարապետության, որտեղ պակասում էր սիմետրիկ դիզայնը։
Կառլ Վեսթմանը կես դրույքով աշխատել է որպես ինտերիերի դիզայներ։ Մահացել է Ստոկհոլմում, 1936 թվականին[6]։
Պատկերասրահ
խմբագրել-
Հին Դյուրսհոլմ
-
Շվեդիայի բժշկական ընկերության շենք
-
Բյունսովսկա վիլլա
-
Տուլինսկա վիլլա
-
Տամսկա վիլլա
-
Հյոգբերգա ագարակ
-
Կարմիր խաչի հիվանդանոց
-
Umedalens sjukhus հոգեբուժարան
-
Բեքոմբերգա հիվանդանոց
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Arkitekter verksamma i Sverige — 2015.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Arkitekter verksamma i Sverige
- ↑ Eva Eriksson, Den moderna stadens födelse : svensk arkitektur 1890-1920, Stockholm : Ordfront, 1990 ISBN 978-91-7324-322-3
- ↑ Westman, ERNST CARL
Գրականություն
խմբագրել- Linde Bjur, Gunilla; Engström, Krister (2013). Arkitekter & fasader : Göteborg 1850-1920. Stockholm: Balkong. sid. 194-207. Libris 12154213. ISBN 9789185581542
- Palm, Bertil (1954). Arkitekten Carl Westman 1866-1936. Lund: CWK Gleerup. Libris 808867
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Վեսթման» հոդվածին։ |