Կատեխիզիս (հունարեն՝ χατήχησις-խրատ, քարոզ, հորդոր), քրիստոնեական դավանանքի համառոտ շարադրանքը։ «Կատեխիզիս» նշանակել է նաև գիրք, ձեռնարկ՝ շարադրված հարց ու պատասխանի ձևով։ Այս նշանակությամբ կատեխիզիսներ՝ «Գիրք հարցմանց», «Հարցմանց գիրք» և այլ անուններով, հայտնի են հայ մատենագիտության մեջ։ Կատեխիզիսներ ունեն կաթոլիկ, ուղղափառ, բողոքական եկեղեցիները։ Կատեխիզիսի ժանրային ձևն օգտագործվել է զանազան բնույթի աշխատություններում (օրինակ, Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց»-ը)։