Կարի Անտոլիս
Կարի Անտոլիս (անգլ.՝ Kary William Antholis, 1962, Վաշինգտոն, ԱՄՆ[1][2], հույն–ամերիկացի մեդիամենեջեր, կինովավերագիր, ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, HBO Miniseries–ի նախկին տնօրեն, «Young Storytellers[en]» ստեղծագործական ոչ առևտրային կազմակերպության տնօրենների խորհրդի համանախագահ[3]։ «Օսկար» (1995) մրցանակի դափնեկիր[4], «CableACE» (1995) և «Էմմի» (1994-1995) փրայմ-թայմ մրցանակների դափնեկիր՝ «Փրկվածի հիշողությունները» ֆիլմի համար»[5]։ Հունական սփյուռքի ակտիվ անդամ[6][7]։
Կարի Անտոլիս | |
---|---|
Ծնվել է | 1962 |
Ծննդավայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
Կրթություն | Ջորջթաունի համալսարանի իրավունքի կենտրոն, Սթենֆորդի համալսարան, Բոլդուն քոլեջ և Delbarton School? |
Մասնագիտություն | սցենարիստ, կինոռեժիսոր և գործադիր պրոդյուսեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Kary Antholis Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է հունական ուղղափառ ընտանիքում։ Մեծացել է Նյու Ջերսիում։
Կարիի հայրը՝ Ջոն Կիրիակոս Անտոլիսը (1933—2007), ծնվել է Օուշենսայդում (Նասաու, Նյու Յորք), 1940-ական թվականներին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Վաշինգտոն (Կոլումբիայի շրջան)։ 1950-ական թվականներին հաշվառվել է ԱՄՆ բանակում, ծառայել է որպես ռադիստ Ասմարայում (Էրիթրեա, Արևելյան Աֆրիկա)[8]։ Ունեցել է իրավունքի դոկտորի աստիճան։ Համարվում էր ամերիկա-հունական առաջադիմական լուսավորչական միության (AHEPA) անդամ, եղել է մի քանի մասոնական օթյակներում, եղել է Նյու Ջերսիի հունա-ամերիկյան փաստաբանների ասոցիացիայի հիմնադիրն ու նախագահը։ Լինելով ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ակտիվ անդամ՝ զբաղվել է դեմոկրատների ընտրարշավների համար ֆինանսական միջոցների հավաքագրմամբ, այդ թվում ՝ Փոլ Սարբեյնզի, Բիլ Բրեդլիի և Մայքլ Դուկակիսի[9]։ Կարիի հայրական գծով պապը Մարմարայից էր (Փոքր Ասիա, այսօր Թուրքիայի տարածք)։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին լքելով թուրքական բանակը՝ նա ներգաղթել է Միացյալ Նահանգներ։ Նրա կինը Զմյուռնիայից էր (Այսօր Իզմիր, Թուրքիա)։ Նրա ընտանիքը Մեծ հրդեհը վերապրածներից էր[10][11]։
Կարիի մայրը՝ Էվանտիան (Եվա), ծնվել է Կալամատայում (Մեսինիա, Պելոպոնես, Հունաստան), մեծացել է նացիստների կողմից օկուպացված քաղաքում[12]։ Նրա հայրը արմատներով եղել է Տրիպոլիս քաղաքից (Արկադիա)։ 20-րդ դարի սկզբին նա ներգաղթել է Փենսիլվանիա (ԱՄՆ), ամուսնացել է և 1920 թվականին վերադարձել հայրենիք։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների կողմից մահապատժի է ենթարկվել։ 1950-ականների սկզբին նրա ընտանիքը ներգաղթել է ԱՄՆ, որտեղ վերամիավորվել է այնտեղ բնակվող մյուս երեխաների հետ։ Էվանտիա Անտոլիսը, որը 1955 թվականին ստացել Է ԱՄՆ-ի քաղաքացիություն, ամերիկացի հույներին հունական լեզու, մշակույթ և պատմություն է սովորեցրել[10][13]։
Ունի կրտսեր եղբայր՝ Բիլ Անտոլիսը, որը հայտնի քաղաքագետ է[4][11][12]։
Հաճախել է հունական դպրոց[10]։
Ավարտել է Բոուդին քոլեջը (1984), պատմության գիտությունների մագիստրոսի աստիճանով Սթենֆորդի համալսարանը և Ջորջթաունի համալսարանի իրավունքի դպրոցը՝ իրավունքի դոկտորի աստիճանով (1989)[14]։
2019 թվականին, HBO Miniseries and Cinemax Programming-ի նախագահի պաշտոնից հեռանալով, որը նա զբաղեցնոմ էր ավելի քան 25 տարի, ստեղծել է Crime Story վեբ-կայքը (քրեական պատմություն)[15], որտեղ մանրամասնորեն լուսաբանում էր տարբեր դատավարություններ՝ սպանությունների հայտնի գործերից մինչև քիչ հայտնի գործընթացներ[2][16][17]։
Անձնական կյանք
խմբագրելՆա բնակվում է Լոս Անջելեսում (Կալիֆորնիա), կնոջ՝ Կարենի և երկու երեխաների որդու՝ Ջոնի և դստեր՝ Էվանտիայի հետ[5][18]։
Հունական ուղղափառ եկեղեցու ծխական է[6][18]։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1991 — Խավարի սիրտը։ Կինոմատոգրաֆիստի ապոկալիպսիսը
- 1993 — The Broadcast Tapes of Dr. Peter — նյութերի նախապատրաստման կրտսեր աշխատակից
- 1993—1994 — America Undercover — պրոդյուսերի օգնական
- 1994 — Real Sex — արտադրության համակարգող
- 1994 — Talking Sex: Making Love in the '90s — պրոդյուսերի օգնական
- 1995 — One Survivor Remembers — ռեժիսոր, պրոդյուսեր
- 1995 — The Shadow of Hate — պրոդյուսեր
- 1996—1997 — The Cape — ստեղծող, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր
- 1997 — Frank Capra’s American Dream — համագործադիր պրոդյուսեր
- 2000 — Naked Players Meet the People — հետևող պրոդյուսեր
- 2006 — Tsunami: The Aftermath — գործադիր պրոդյուսեր
- 2007 — Five Days — գործադիր պրոդյուսեր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Low, Elaine (2019 թ․ մարտի 5). «HBO's Kary Antholis Takes Buyout, Len Amato to Lead HBO Miniseries, Cinemax». variety.com.
- ↑ 2,0 2,1 Andreeva, Nellie (2019 թ․ օգոստոսի 8). «Former HBO Miniseries President Kary Antholis Launches Crime Story Website». deadline.com.
- ↑ «Our Team». Young Storytellers. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ 4,0 4,1 «Kary Antholis Academy Awards Acceptance Speech». oscars.org.
- ↑ 5,0 5,1 «Kary Antholis». Greek Reporter.
- ↑ 6,0 6,1 «Οι πέντε καλύτεροι ομογενείς της χρονιάς». Patrides. Μάρτιος 2012.
- ↑ «AHI Hosts 37th Anniversary Hellenic Heritage Achievement And Public Service Awards Dinner». Американо-греческий институт. 2012 թ․ մարտի 27.
- ↑ «John Kyriakos Antholis». Find a Grave.
- ↑ «John Antholis». Legacy.com.
- ↑ 10,0 10,1 10,2 «Kary Antholis: O ισχυρός άντρας του HBO είναι Έλληνας –και έχει κερδίσει Όσκαρ». People Greece. 05/03/2017. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ 11,0 11,1 «Antholis at Top of the World's Top Think Tank». The National Herald. 2011 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ 12,0 12,1 «President of HBO Miniseries». Ellines.com.
- ↑ Pappas, Gregory (2014 թ․ մարտի 19). «Kary Antholis' 1995 Oscar-winning Film 'One Survivor Remembers' Added to US Film Registry». The Pappas Post.
- ↑ Wilson, David McKay (2004). «Making Masterpieces». bowdoin.edu.
- ↑ Antholis, Kary (2019 թ․ հուլիսի 15). «Kary Antholis». crimestory.com.
- ↑ «What Is Crime Story?». crimestory.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Kalafatis, Joanna (2019 թ․ օգոստոսի 8). «Former HBO Miniseries President Kary Antholis Creates 'Crime Story' Site». Greek Reporter.
- ↑ 18,0 18,1 «The Promise» (PDF). Holy Trinity Westfield. December 2008. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարի Անտոլիս» հոդվածին։ |