Կարնունտում
Կարնունտ (լատին․՝ Carnuntum), հռոմեական ռազմական ճամբար, Վերին Պանոնիայի ադմինիստրատիվ կենտրոն։ Բնակչությունը կազմել է մոտ 50 հազար մարդ[1]։
Կարնունտումը հռոմեացիների համար եղել է հենակետային կենտրոն հատկապես Մարկոմանյան պատերազմի ժամանակ։ 3-րդ դարում Կարնունտը ոչնչացվել է գերմանացիների կողմից։ Չնայած ճամբարը մասամբ վերականգնվել է, բայց նախկին նշանակությունը չի ունեցել։ Միջնադարում վերջնականապես վերածվել է ավերակների։
Կարնունտը չեն հիշատակում հնագույն պատմաբանները։ Այստեղ կայսր Մարկոս Ավրելիոսը հաճախ գրել է իր բանաստեղծությունները «Προς εαυτόν» («Խոհ իմ մասին»)։ Այստեղ է կայսր հռչակվել Սեպտիմոս Սևերոսը։
Կարնունտում հայտնաբերվել է լավ պահպանված գլադիատորների դպրոցի ավերակները։ Այն շրջապատված էր հաստ պատերով։ Ներսում կար գլադիատորների վարժեցման համար նախատեսված փոքրիկ կրկեսային կառույցների համալիր։ Հայտնաբերվել են նաև 40 խցեր, մեծ թերմեր, գերեզմանոց և վարժությունների դահլիճ՝ տաքացվող հատակով, և տարբեր վարչական կառույցներ[2]։
Քաղաքի պատմությունը
խմբագրելՀռոմեական շրջանում Կարնունտումը եղել է որպես ամբերի համար խոշոր առևտրային կենտրոն։
Որպես մայրաքաղաք այն դարձել է Հադրիանոսի կողմից։ Նրա կարևորությունը համարվում է այն, որ Մարկոս Ավրելիոսը 172-175 թվականներին՝ Մարկոմանների դեմ պատերազմի ժամանակ մնացել է այդտեղ և գրել է իր Մեդիտացիաները։ Նաև Սեպտիմիուս Սևերուսը՝ այդ ժամանակ Պանոնիայի նահանգապետը, իր զինվորների կողմից այստեղ է հռչակվել կայսր (193)՝ փոխարինելու համար Պերտինաքս կայսերը, որը սպանվել էր։
Սևերոսների հարստության ժամանակ Կարնունտումը տնտեսական վերելք է ապրում (193-235) առավելագույն չափերով՝ հասցնելով նրան հռոմեական գաղութի մակարդակի[3]։ Գալլիենուսի կառավարման ժամանակ հատվել են դրամներ նրա և կնոջ պատկերով։ Նա սպանվել է իր զինվորների կողմից Կարնունտումում[4][5]։
308 թվականին՝ քաղաքացիական պատերազմների ժամանակ, կայսր Դիոկղետիանոսը կոնֆերանս է հրավիրում Կարնունտումում Մաքսիմիանոսի և Գալերիուսի հետ[6][7]։
Կարնունտումի հնագիտական պարկը
խմբագրելՄինչև 18-րդ դարի վերջը հեռացվում էին հնագույն մնացորդները, որոնք խոչընդոտում էին գյուղատնտեսության զարգացմանը։ Միայն 1850 թվականից են սկսվում առաջին պեղումները։ 1877 թվականից կատարվում են ավելի հետաքրքիր բաց պեղումներ։ Հետազոտողները բացում են օկուպացիայի ժամանակի 7 հնագույն շերտերը,; Երկու համաշխարհային պատերազմները խանգարում են պեղումները շարունակելուն, որը վերսկսվում է 1955 թվականին[8]։
Պատկերասրահ
խմբագրել-
"Հեյդենթոր" (Հեթանոսական դարպաս)
-
Հեյդենթոր
-
Հեյդենթոր Պետրոնել
-
Հեյդենթոր Պետրոնել
-
Ամֆիթատրոն Պետրոնելում
-
Բացօթյա թանգարան Պետրոնելում
-
Հռոմեական բաղնիքի ավերակներ
-
Վերականգնված թերմ
-
Պալատի ավերակներ Պետրոնելի մոտ
-
Կարնունտինումի թանգարան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ BBC Russian - Наука и техника - В Австрии обнаружены руины школы гладиаторов
- ↑ «Обнаружена крупная гладиаторская школа - Наука и техника - История, археология, палеонтология - Компьюлента». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ J. Fitz, The Great Age of Pannonia. Budapest 1982, p. 14
- ↑ J. Morris, AHM Jones and JR Martindale, The prosopography of the later Roman Empire, Cambridge University Press, 1992, p. 273, 0521072336
- ↑ Temporini, Hildegard and Wolfgang Haase, Aufstieg und Niedergang römischen der Welt, Walter de Gruyter, p. 852, 3110049716
- ↑ Zosimus, New History, II, 10, 4
- ↑ Santo Mazzarino, The Roman Empire, Rome-Bari 1973 vol.II, p. 598
- ↑ Wolfgang Neubauer, Christian Gugl, Markus Scholz, Geert Verhoeven1, Immo Trinks, Klaus Löcker, Michael Doneus, Timothy Saey & Marc Van Meirvenne|titre=The discovery of the school of gladiators at Carnuntum, Austria|périodique=Antiquity|date=mars 2014|volume=88|numéro=339|pages=173–190.
.
Արտաքին հղումներ
խմբագրել- Сайт археологического заповедника «Карнунтум»
- {{cite web|url=http://www.bbc.co.uk/russian/science/2011/09/110906_austria_gladiator_school.shtml%7Ctitle=В(չաշխատող հղում) Австрии обнаружены руины школы гладиаторов|author=|date=2011-09-06|work=|publisher=Русская служба Би-би-си|accessdate=2011-09-06|lang=ru|archiveurl=https://web.archive.org/web/20120410115033/http://www.bbc.co.uk/russian/science/2011/09/110906_austria_gladiator_school.shtml
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարնունտում» հոդվածին։ |