Կինտանա Ռոո
Կինտանա Ռոո, (իսպ.՝ Quintana Roo, (Իսպաներեն արտասանություն՝ [kinˈtana ˈro]), պաշտոնական անվանումը՝ Կինտանա Ռոոյի ազատ և ինքնիշխան նահանգ (իսպ.՝ Estado Libre y Soberano de Quintana Roo), Մեքսիկայի 31 նահանգներից մեկն է, Դաշնային օկրուգի հետ միասին համալրում են Մեքսիկայի վարչական կազմը։ Նահանգը բաժանված է 10 մունիցիպալիտետի, մայրաքաղաքն է Չետումալը։
Կինտանա Ռոո իսպ.՝ Quintana Roo | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Մեքսիկա | ||||
Կարգավիճակ | նահանգ | ||||
Մտնում է | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | ||||
Վարչկենտրոն | Չետումալ | ||||
ԲԾՄ | 31 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Congress of Quintana Roo? | ||||
Բնակչություն (2013) | 1․468․469[1] | ||||
Տարածք | 44705[2] | ||||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ | 230[3] մ | ||||
Հիմնադրված է | հոկտեմբերի 8, 1974 թ. | ||||
Սահմանակցում է | Կամպեչե, Orange Walk District?, Corozal District? և Յուկատան նահանգ | ||||
Ժամային գոտի | UTC−5 | ||||
ISO 3166-2 կոդ | MX-ROO | ||||
Փոստային ինդեքսներ | 77 | ||||
Ինտերնետ-դոմեն | .mx | ||||
Անվանված է | Andrés Quintana Roo? | ||||
qroo.gob.mx | |||||
Տվյալներ
խմբագրելՆահանգը գտնվում է հարավարևելյան Մեքսիկայում, Յուտական թերակղզու արևելյան մասում։ Սահմանակից է հյուսիս-արևմուտքում Յուկատանին, արևմուտքում Կամպեչեին։ Հյուսիսում և արևելքում սահմանակից է Կարիբյան ծովին, հարավում՝ Բելիզին։ Հարավ-արևմուտքում մի փոքր տարածքով սահմանակից է Գվատեմալային, սակայն այս վիճարկելի տարածքը համարվում է նաև Կանպեչեինը։
Կինտանա Ռոո նահանգում է գտնվում Կանկուն քաղաքը, Կոզումել կղզիները և Իսլա Մուխերեսը (Կանանց կղզի), Բակալար, Պլայա դել Կարմեն և Ակումալ քաղաքները, ինչպես նաև Չակչոբեն, Կոբա, Կոհունլիչ, Մույիլ, Տուլում, Խել-Հա և Շարետ հին մայաների ավերակները։
Պաշտոնական տվյալներով նահանգն զբաղեցնում է 44,705 կմ2 տարածք, սակայն 1997 սկսած Յուկատան և Կամպեչե նահագների միջև շուրջ 10,200 կմ2 տարածքի տարաձայնության խնդիր է առաջացել[4][5]։
Պատմություն
խմբագրելԿինտանա Ռոոյի ներկայիս տարածքն եղել է Յուտականի մաս։ 1840-ական թվականների Յուկատանի կաստայական պատերազմի ժամանակ բոլոր ոչ բնիկները տեղահանվեցին շրջանից և անկախ Չան Սանտա Կրուզ ազգի մայաները կենտրոնացան ներկայիս Ֆելիպ Կարիլո Պուերտոյում։
Կինտանա Ռոոն Մեքսիկայի տարածք դարձավ Պորֆիրիո Դիասի հրովարտակով 1902 թվականի նոյեմբերի 24-ին։ Այն անվանվել է ի պատիվ Մեքսիկական հանարապետության նվիրյալ Անդրես Կինտանա Ռոոյի։ 1910-ական թվականներին մեքսիկական բանակը պարտության մատնեց տարածաշրջանի մայա բնակչությանը և 1915 թվականին տարածքը դարձավ Յուտական նահանգի մաս։
Կինտանա Ռոոյին նահանգի կարգավիճակ շնորհվեց 1974 թվականի հոկտեմբերի 8-ից։ Այն Մեքսիկայի ամենաերիտասարդ նահանգն է։
Մեծ բնակչություն ունեցող բնակավայրեր
խմբագրելԲնակավայր | Իսպաներեն անվանում |
Բնակչություն (2005) |
---|---|---|
Կանկուն | Cancún | 880 000 |
Չետումալ | Chetumal | 136 825 |
Պլայա դել Կարմեն | Playa del Carmen | 100 383 |
Կոսումել | Cozumel | 71 401 |
Ֆելիպե Կարիլո Պուերտո | Felipe Carrillo Puerto | 21 530 |
Տուլում | Tulum | 14 790 |
Ալֆրեդո Բոնֆիլ | Alfredo V. Bonfil | 13 822 |
Իսլա Մուխերես | Isla Mujeres | 11 147 |
Խոսե Մարիա Մորելոս | José María Morelos | 10 424 |
Բայալար | Bacalar | 9 833 |
Կինտանա Ռոոյի բուսական և կենդանական աշխարհ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «ENOE». Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Resumen». Cuentame INEGI. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Relieve». Cuentame INEGI. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Controversia Constitucional: Estado de Quintana Roo Vs. Estado de Yucatán (3 de Mayo de 1997)». Suprema Corte de Justicia de la Nacion. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Campeche insiste en que Quintana Roo le invadió terreno». Notisureste. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- (Իսպաներեն) Quintana Roo State Government Արխիվացված 2007-12-21 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կինտանա Ռոո» հոդվածին։ |