Կլոդ Զիդի
Կլոդ Զիդի (ֆրանս.` Claude Zidi, հուլիսի 25, 1934[1][2], Փարիզ[3]), ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և օպերատոր։ Աշխատել է հիմնականում կատակերգության ժանրում։ Երկու անգամ արժանացել է «Սեզար» մրցանակի։
Կլոդ Զիդի ֆր.՝ Claude Zidi | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1934[1][2] (90 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ[3] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Լուի Լումիերի ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոօպերատոր և օպերատոր-բեմադրիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Hélène Zidi?, Julien Zidi?[4] և Claude Zidi Jr.? |
Կենսագրությունը
խմբագրելԿլոդ Զիդին ծնվել է 1934 թվականի հուլիսի 25-ին` Փարիզում։ Հիմնական կրթությունն ստանալուց հետո ընդունվել է Լուի Լյումիերի անվան լուսանկարչության և կինոյի բարձրագույն տեխնիկական դպրոց` ստանալով բեմադրող օպերատորի մասնագիտություն, որից հետո ծառայել է բանակում։ Կինեմատոգրաֆում նրա կարիերան սկսվել է 1958 թվականից։ Շուրջ տաս տարի աշխատել է օպերատորի օգնական։ Որպես գլխավոր օպերատոր, 1969 թվականին նկարահանել է «Էլիզա, կամ իսկական կյանք» կինոնկարը։
Որպես կատակերգական ժանրի ռեժիսոր, նրա դեբյուտը կայացել է 1971 թվականին, երբ նկարահանել է «Նորակոչիկները խենթանում են» կինոնկարը` «Les Charlots» («Շառլո») երաժշտական խմբի կատակերգուների մասնակցությամբ։ Այդ նույն դերասանների մասնակցությամբ, նա հետագայում նկարահանել է ևս երեք ֆիլմ։
Հանդիսատեսի կողմից ջերմորեն ընդունվեցին նաև նրա «Նա սկսում է զայրանալ» («Մանանեխը հարվածում է քթին» 1974թ.) և «Տեսադաշտից մի կորցրու» (1975թ.) կինոնկարները` Պիեռ Ռիշարի և Ջեյն Բիրկինի մասնակցությամբ, «Թևիկը կամ տոտիկը» (1976թ.) և «Խառնակչություն» (1978թ.) կինոնկարները Լուի դը Ֆյունեսի մասնակցությամբ, «Հրեշը» (1977թ.)` Ժան Պոլ Բելմոնդոյի և Ռաքել Ուելչի մասնակցությամբ, «Շշմած տեսուչը» (1980թ.)` Ժերար Դեպարդիեյի և Կոլյուշի մասնակցությամբ, ինչպես նաև «Բանզայ» (1983թ.) կինոնկարը` Կոլյուշի մասնակցությամբ։
Հետագայում Կլոդ Զիդիի ֆիլմերը ձեռք բերեցին ծաղրա-նմանակման ուղղվածություն, որը հիանալի կերպով արտահայտվում է «Բացեք, ոստիկանությունն է» (1984թ.) կինոնկարում։ Այդ ֆիլմն արժանացել է «Սեզար» կինոմրցանակին, իսկ անձամբ Կլոդ Զիդին ստացել է մրցանակ` որպես լավագույն ռեժիսոր։ Հետագայում նա նկարահանեց նաև այդ ֆիլմի շարունակությունները` «Բացեք ոստիկանությունն է 2» («Ծախվածներն ընդդեմ ծախվածների» 1989թ.) և «Բացեք, ոստիկանությունն է 3» («Սուպերծախվածները» 2003թ.) կինոնկարները։ Հարկ է նշել նաև Կլոդ Զիդիի «Համընդհանուր լրտեսություն» (1991թ.) կինոնկարը, որի ռեմեյքը` «Ճշմարտանման սուտ» կինոնկարը, 1994 թվականին նկարահանել է ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը։
Կլոդ Զիդիի վերջին ֆիլմերից մեկը, որն ունեցել է անհավանական կոմերցիոն հաջողություն, դա «Աստերիքսն ու Օբելիքսն ընդդեմ Կեսարի» (1999թ.) կինոնկարն է։
Անձնական կյանքը
խմբագրելԿլոդ Զիդին ունի չորս երեխա` դերասանուհիներ Հելեն Զիդին և Մարի Զիդին, ռեժիսոր Ժյուլիեն Զիդին և օպերատոր Կլոդ Զիդի-Կրտսերը։
Ֆիլմագրության ընտրանին
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1971 | Նորակոչիկները խենթանում են | Les bidasses en folie |
1972 | Խելագարները մարզադաշտում | Les fous du stade |
1973 | Մեծ իրարանցում | Le grand bazar |
1974 | Նա սկսում է զայրանալ (Մանանեխը հարվածում է քթին) | La moutarde me monte au nez |
1974 | Նորակոչիկները գնում են պատերազմ | Les bidasses s'en vont en guerre |
1975 | Տեսադաշտից մի կորցրու | La course à l'échalote |
1976 | Թևիկը կամ տոտիկը | L'aile ou la cuisse |
1977 | Հրեշը | L'animal |
1978 | Խառնակչություն | La zizanie |
1979 | Հիմար է, բայց կարգապահ | Bête, mais discipliné |
1980 | Տխմարները քննություններին | Les sous-doués |
1980 | Շշմած տեսուչը | Inspecteur la Bavure |
1982 | Տխմարները արձակուրդներին | Les sous-doués en vacances |
1983 | Բանզայ | Banzaï |
1984 | Բացեք, ոստիկանությունն է | Les ripoux |
1985 | Կատակի արքաները | Les rois du gag |
1986 | Չարամիտների միությունը | Association de malfaiteurs |
1988 | Երկուսը | Deux |
1989 | Բացեք, ոստիկանությունն է 2 (Ծախվածներն ընդդեմ ծախվածների) | Ripoux contre ripoux |
1991 | Համընդհանուր լրտեսություն | La totale! |
1993 | Երկու կրակի միջև | Profil bas |
1997 | Առլետ | Arlette |
1999 | Աստերիքսն ու Օբելիքսն ընդդեմ Կեսարի | Astérix & Obélix contre César |
2001 | Ակումբ | La Boîte |
2003 | Բացեք, ոստիկանությունն է 3 (Սուպերծախվածները) | Ripoux 3 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 BD Gest' (ֆր.)
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #137474199 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.lefigaro.fr/culture/mort-dans-un-accident-de-moto-de-julien-zidi-le-fils-du-cineaste-claude-zidi-20210510