Կմախք
Կմախք, մարդու և կենդանիների օրգանիզմում պինդ հյուսվածքների միացություն, որը մարմնի համար ծառայում է հենարան և պաշտպանում այն մեխանիկական վնասումներից։ Մարդու կմախքը կազմված է գանգի, վերջույթների և իրանի ոսկրերից (ընդամենը 200)։ Ունի կառուցվածքային նույն պլանը, ինչ–որ բարձրակարգ ողնաշարավոր կենդանիներինը և առավել նման է մարդանման կապիկների կմախքին։ Սակայն վերջինից տարբերվում է գանգի կառուցվածքով և վերջույթների ոսկրերի ձևերով (շնորհիվ կատարած ֆունկցիայի փոփոխությունների), ողնաշարի և կոնքի տարբերությամբ (որը պայմանավորված Է մարդու ուղղաձիգ քայլվածքով)։
Կմախք | |
---|---|
Տարբեր կենդանի օրգանիզմների կմախքներ | |
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | անհատական անատոմիական կառուցվածք և anatomical collection? |
Մասն է | կենդանիներ |
Կազմված է | ոսկոր |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | skeletal system development? |
Մասնագիտություն | skeletology? |
MeSH | A02.835 |
Նկարագրված է | Desktop Encyclopedic Dictionary?, Metropolitan Museum of Art Tagging Vocabulary?, Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան, 1911 Encyclopædia Britannica, Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 5 և Կենդանի վելիկոռուսերենի բացատրական բառարանում |
Skeletons Վիքիպահեստում |
Ձևավորումը
խմբագրելՆերարգանդային զարգացման 2-րդ ամսվա վերջին պտղի շարակցահյուսվածքային կմախքը փոխարինվում է ապագա ոսկրերի աճառային հենքով, որի զարգացումը և աճումը լրիվ ավարտվում է 25-26 տարեկանում։ Ոսկրացման պրոցեսի փուլերով (որոշվում է ռենտգենյան նկարահանման միջոցով) կարելի է հաստատել մարդու տարիքը։ Հասուն և ծեր տարիքում կմախքի ոսկրերում զարգանում են ծերացման պրոցեսներ. ոսկրի բջիջներում պակասում Է կալցիումի քանակությունը, որն ուղեկցվում է ոսկրերի օսթեոպորոզի երևույթներով. կապանների և մկանների փակցման տեղերում ուժեղանում է ոսկրային մակերևույթների ռելիեֆը, կնճռոտվում են միջողնային սկավառակները, որի հետևանքով առաջանում են կրծքային հատվածի ծռումներ (կիֆոզ)։
Տղամարդկանց կմախքի ոսկրերն ավելի մասսիվ են, կրծքավանդակը լայն է, կոնքը՝ նեղ։ Կմախքի հիվանդությունները պայմանավորված են նյութափոխանակության (առավելապես ոսկրային հյուսվածքի) և ներզատիչ գեղձերի գործունեության խանգարումներով։ Ներարգանդային շրջանում երբեմն կարող են առաջանալ բնածին ձևախախտումներ։
Մարդու կմախքը
խմբագրելՄարդու կմախքը կազմված է.
- գանգ
- պարանոցային ողեր
- անրակ
- թիակ
- բազուկոսկր
- կրծքային ողեր
- գոտկային ողեր
- զստոսկր
- սրբոսկր
- պոչուկ
- ցայլոսկր
- նստոսկր
- ազդրոսկր
- ծնկոսկր
- նախագարշապար
- գարշապար
- ֆալանգներ
- մեծ ոլոք
- փոքր ոլոք
- ֆալանգներ
- դաստակ
- նախադաստակ
- ծղիկոսկր
- ճաճանչոսկր
- կողոսկր
- կրծոսկր
Սակայն հիմնականում բաժանվում է 4 բաժինների՝ գանգի, իրանի, ստորին կամ վերին վերջույթների գոտիների։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 487)։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կմախք կատեգորիայում։ |
Ընթերցե՛ք «կմախք» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |