Կոլինդա (ռումիներեն՝  և մոլդ.՝ colindă), Ռումինիայի և Մոլդովայի ամանորյա տոների ծիսական երգ, սովորաբար Սուրբ ծննդի թեմաներով։ Կոլինդները ծագել են վալախական և մոլդովական ազգային ծիսական երգերից։ Ազգային կոլինդաները բավականին տարբերվում են Արևմտա-եվրոպական քրիստոնեական Սուրբ ծննդյան հիմներից։

Ներկայումս մի քանի կոլինդաներ հեռուստատեսությամբ գովազդային նպատակներով ու որպես երաժշտական ուղեկցողներ լայնորեն հեռարձակվելու շնորհիվ Ռումինիայում դարձել են հանրաճանաչ։

Ժամանակակից Մոլդովայում շատ փառատոներ և հասարակական միջոցառումներ ամանորյա տոների շրջանում կոչվում են «Կոլինդա»։

Ամենահայտնի կոլինդաներն են.

  • Am plecat să colindăm (Մենք գնում ենք տներ՝ ծննդյան ծեսերգելով)
  • Astăzi s-a născut Hristos (Այսօր ծնվել է Քրիստոսը)
  • Bună dimineaţa! (Բարի առավոտ)
  • O, ce veste minunată! (О, ինչպիսի հրաշալի լուր)
  • Domn, Domn! (Աստված, Աստված)
  • Iată vin colindători! (Ահա գնում են ծեսերգեր կատարողները)

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Nicolae Ursu, Folclor muzical din Banat și Transilvania (300 de colinde, cântece și jocuri), Ed. Muzicală, București, 1983
  • Ioan Bocșa (coord.), Colinde românești, Media Musica, Cluj-Napoca, 2003, ISBN 973-8431-00-X
  • Emilia Comișel, Ovidiu Bîrlea, Obiceiul colindatului și colindele, Electrecord, EPD 1257 și EPD 1258


  NODES