Կոմոնդոր
Կոմոնդոր | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Komondor | ||||||||||
Հոմանիշներ | ||||||||||
| ||||||||||
|
Կոմոնդոր (հունգարական հովվաշուն), հովվաշների ցեղատեսակ։ Նրա չափսերը տեսողական առումով մեծանում են իր մորթու հաշվին։ Կոմոնդորը լավ հարմարեցված է հովվի աշխատանքին․ նրանից գիշատիչի հոտ չի գալիս և իր մորթու շնորհիվ կարողանում է թաքնվել ոչխարների հոտի մեջ։
Կոմոնդորները ունեն թեթև ոսկորներ, այդ պատճառով բավականին թեթև է իր չափերի այլ շներից։
Արտաքինը
խմբագրելԿոմոնդորը համարվում է ամենախոշոր շներից աշխարհում, վզակոթի երկարությունը արուների մոտ կազմում է 80 սմ, իսկ երկար սպիտակ մորթին դարձնում է շանը ավելի զանգվածային և տպավորիչ։
Երիտասարդ տարիքում (մինչև երկուտարեկան) կոմոնդորի բուրդը դեռ պարանների հյուսված չէ։ Սկզբում այն փափուկ է և ալիքավոր, տարիքի ընթացքում դառնում է գանգուր, և հետո նոր առաջանում են հյուսված պարանները։ Հունգարական հովվաշան մորթին աճում է ամբողջ կյանքի ընթացքում և ծերության ժամանակ հասնում է գետնին։ Այդ տարիքում նրա մորթին կշռում է յոթ կիլոգրամ և կազմված է 2000 հյուսված պարաններից։
Կոմոնդորները նախաբուրդ չունեն, միայն աղվամազ, որը թափվում է երկու տարին մեկ։
Կոմոնդորները աշխարհում
խմբագրելՀունգարիա
խմբագրելԿոմոնդորների համաշխարհային տարածումը սկսվել է հունգարական «KARCAGPUSZTAI» կենդանուց և իր տիրոջից՝ Յոզեֆ Բուկովսկիից։ Նա պահել է շատ առողջ և գեղեցիկ շներ, և նրա շնորհիվ հունգարական հովվաշունը տարածվել է ամբողջ Եվրոպայում։ 1994 թվականին Յոզեֆը մահացել է։ Հիմա նրա գործը շարունակում է նրա աղջիկը։
Ամերիկա
խմբագրելԵրկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո հուգարական հովվաշները գրեթե ոչնչացման եզրին էին, և Ամերիկան օգնեց Հուգարիային վերականգնել տեսակը, և նույնիսկ հայտնվեց իրենց՝ կոմոնդորի ամերիկական տեսակը։
Ռուսաստան
խմբագրելՌուսաստանում այս ցեղատեսակով շատ լուրջ են զբաղվում։ Այս կենդանիներին պահում են Մոսկվայում, Դոնի Ռոստովում, Նիժնի Տագիլում և այլ քաղաքներում։ Ընդհանուր առմամբ այս շների թիվը Ռուսաստանում 500 է։
Արտաքին հղումներ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Pal Sarkany, Imre Ocsag «DOGS of Hungari», Corvina Press.
- «Kutya» ամսագիր № 09/1999.
- Ջոյ Լեվի «Կոմոնդոր».
- Ամսագիր «Ընկեր» շների սիրահարների համար, № հուլիս 7, 2003 թվական
- Ամսագիր «Ընկեր» շների սիրահարների համար, № հունիսի 6 2004 թվական
- Ամսագիր «Ընկեր» շների սիրահարների համար, № սեպտեմբերի 9, 2005 թվական
- Ամմսագիր «Komondor News MASKC» № 2 2006 թվական.
- Ամսագիր «Շների աշխարհ» 2006 թվականի հունիս
- Ջուլիետա Մեյ «Ամեն ինչ շների հայտնի ցեղատեսակների մասին»
- Նայմանովա — Գումպալ «Շների ցեղատեսակների ատլաս»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմոնդոր» հոդվածին։ |