Կուղբեր
Կուղբեր | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Castor Linnaeus, 1820 | ||||||||||||||||
Տեսակները | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||
|
Կուղբեր (լատին․՝ Castor) կաթնասունների դասի կրծողների կարգին պատկանող ցեղ է[1]։ Ներկայիս կուղբանմանների (Castoridae Hemprich, 1820) ընտանիքին պատկանող միակ ցեղը։
Բաժանվում է երկու տեսակների՝ սովորական կուղբ (Castor fiber), որը բնակվում է Ատլանտիկական ափերից մինչև Մերձբայկալ և Մոնղոլիա ընկած տարածքներում, և կանադական կուղբ (Castor canadensis), որի արեալը համընկնում է Հյուսիսային Ամերիկայի տարածքի հետ։ Որոշ բնագետներ կանադական կուղբին համարում են սովորական կուղբի ենթատեսակ, սակայն այս տեսակետին հակասում է քրոմոսոմների տարբեր հավաքակազմ ունենալու փաստը (48 քրոմոսոմ ունի սովորականը, իսկ 40՝ կանադականը)։ Ժամանակակից դասակարգմանը համաձայն սովորական կուղբն ունի 8 ենթատեսակ։
Սնունդը և վարքը
խմբագրելԿուղբերը սնվում են ծառերի կեղևներով և երիտասարդ ճյուղերով, և այդ նպատակով տապալում են ծառերը գետնին՝ կրծելով նրանց բունը։
Շինվածքները
խմբագրելԿուղբերը բնակեցնում են անտառային հանդարտ գետերի, վտակների և լճերի ափերը։ Նրանք ծառերից կառուցում են արհեստական լճեր, այդպիսով բարձրացնելով ջրի մակարդակը։ Կուղբերը կառուցում են երկու տեսակի բույներ՝ գետնափոր և մակերևույթային։ Մակերևույթի վրա գտնվող բույները լողացող կղզյակներ են, որոնք ունեն 1-3 մետր բարձրություն և մինչև 10 մետր տրամագիծ։ Այդ կառույցներում նրանք քնում են, պահում ձմեռային պաշարները և թաքնվում գիշատիչներից։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Давлетов И.З. Экология бобра в урбанизированном ландшафте. — Киров, 2005. — 116 с.
- Данилов П.И., Каньшиев В.Я., Федоров Ф.В. Речные бобры Европейского севера России. — М.։ Наука, 2007. — 197 с.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուղբեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուղբեր» հոդվածին։ |