Կռունկներ
Կռունկներ
Grus grus
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Կռունկանմաններ
Ընտանիք Կռունկներ
Լատիներեն անվանում
Grus


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 176175
NCBI 9114
EOL 14080

Կռունկներ (լատին․՝ Gruidae), թռչունների ընտանիք։

Ընդհանուր բնութագիր

խմբագրել

Խոշոր են, մարմնի բարձրությունը կանգնած վիճակում՝ 90 սմ –155 սմ, ոտքերն ու պարանոցը երկար են։ Առջևի մատները հիմքում միացած են թաղանթով։ Պոչը կարճ է։ Էգի և արուի փետուրները միագույն են։ Ապրում են բաց տարածություններում, տափաստաններում, ճահիճներում, տունդրաներում։ Բնադրում են գետնին, դնում 1-3 ձու։ Հյուսիսային տեսակները չվող են։ Ապրում են առանձին զույգերով, սակայն չուի և ձմեռման ժամանակ երամներ են կազմում։ Ձագերին խնամում են և՛ էգը, և՛ արուն։ Սնվում են բուսական (սերմեր, հատապտուղներ, բույսերի արմատներ ու ընձյուղներ) և կենդանական (միջատներ, փափկամորթներ, մանր կրծողներ) կերով։ Կռունկների քանակը խիստ կրճատվել է ճահիճների չորացման և խոպան հողերի յուրացման հետևանքով, առանձին տեսակներ լրիվ անհետացման սպառնալիքի տակ են։ Հայտնի է 15 տեսակ, որից 3-ը՝ Հայաստանում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 668  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կռունկներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կռունկներ» հոդվածին։
  NODES