Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հալք (այլ կիրառումներ)

Հալք (անգլ.՝ Hulk, իրական անունը - Բրյուս Բեներ), Marvel Comics ընկերության կոմիքսների սուպերհերոս։ Նա ստեղծվել է գրող Ստեն Լիի ու նկարազարդող Ջեք Կյորբիի կողմից և առաջին անգամ հայտնվել է «The Incredible Hulk vol. 1, #1 » կոմիքսների գրքում (մայիս, 1962

Հալք
Հրատարակման պատմություն
ԴեբյուտThe Incredible Hulk vol. 1, #1 (1962, մայիս)
ՀեղինակՍթեն Լի և Ջեք Քիրբի
Դերակատար / ՁայնԲիլ Բիքսբի, Էրիկ Բանա և Lou Ferrigno?
ԱշխարհMarvel Universe և Երկիր-616
Ներկայացրած էIncredible Hulk?, Avengers? և Marvel vs. Capcom 2: New Age of Heroes
Անձնական տվյալներ
ԴիրքորոշումԲարի
Ի ծնե անունանգլ.՝ Bruce Banner
ԿեղծանուններԿանաչ հրեշ,
Կանաչ սպի
Տեսակմուտանտ, կոմիքսների կերպար, gamma mutate? և կինոհերոս
Հասակ179 սմ (Բեներ),
198 սմ (Մոխրագույն Հալք),
214-244 սմ (Կանաչ Հալք),
229 սմ (Պրոֆեսոր)
Քաշ63 կգ (Բեներ)
520 կգ (Հալք)
Մազերի գույնշագանակագույն (Բեներ),
սև (Մոխրագույն Հալք),
կանաչ (Կանաչ Հալք),
կանաչ (Պրոֆեսոր)
Աչքերի գույնդարչնագույն (Բեներ),
մոխրագույն (Մոխրագույն Հալք),
472-635 սմ (Կանաչ Հալք),
521 սմ (Պրոֆեսոր)
ԾննդավայրՆյու Յորք,
ԱՄՆ
Սեռարական
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ ԱՄՆ
Զբաղմունքգիտնական
ԱմուսինBetty Ross? և Caiera?
Ծնողներհայր՝ Brian Banner?, մայր՝ Rebecca Banner?
ԵրեխաներՍքար Բեններ, Hiro-Kala? և Lyra?
Թիմեր և կազմակերպություններ
Վրիժառուները, Warbound? և Պաշտպաններ
Թշնամիներ
Առաջնորդ,
Զզվանք,
Կարմիր Հալք (Marvel Comics)
Ջագերնաուտ (Marvel Comics)
և այլն
Հատուկ ուժեր և ունակություններ
ինքնաբուժում
Կայք
marvel.com/characters/hulk-bruce-banner

Հրատարակչության պատմություն

խմբագրել

Դեբյուտ և առաջին սերիա

խմբագրել

Առաջին անգամ Հալքը հայտնվել է The Incredible Hulk #1-ում (մայիս, 1962), որը ստեղծել են հեղինակ Ստեն Լին, նկարիչ-համահեղինակ Ջեք Կյորբին և Փոլ Ռեյմանը։ Այդ ժամանակ կոմիքսը արժեր 12 ցենտ։ Առաջին անգամ Հալքը եղել է ոչ թե կանաչ, այլ մոխրագույն։ Ստեն Գոլբերգը պնդեց, որ այդ ժամանակվա գունային տեխնոլոգիանները չէին կարողանում ցուցադրել մոխրագույն գույնը պարզ և այդ պատճառով թողարկման մեջ եղել են մոխրագույնի տարբեր երանգներ, ինչպես նաև կանաչ։ № 2 թողարկումից հետո (հուլիս, 1962), Գոլբերգը Հալքի մաշկը ներկեց կանաչ գույնի։ Կանաչ գույնը օգտագործվել է նաև հետագայում։ Բոլոր պատմությունները գրեց Լին, առաջին 5 թողարկումը նկարեց Կյորբին, իսկ վեցերորդը նկարեց և ներկեց Ստիվ Դիտկոն։ Կերպարը մասնակցեց «Fantastic Four» (Ֆանտաստիկ քառյակ) #12-ում (մարտ, 1963) և ամիսներ անց նա դարձավ Վրիժառուների մասնակից-հիմնադիր, հայտնվելով այդ սուպերհերոսային խմբի միայն առաջին երկու թողարկման սերիաններում (սեպտեմբեր և նոյեմբեր, 1963) և վերադառնալով, որպես հակառակորդ № 3 և 5 թողարկումներում (հունվար և մայիս, 1964)։ Դրանից հետո նա մասնակցեց The Amazing Spider-Man #14-ում (հուլիս, 1964

Tales to Astonish

խմբագրել

Մեկ ու կես տարի անց, նրա սերիայի չեղարկելուղ հետո, Հալքը դարձավ «Tales to Astonish» (Հիացնող պատմություններ) -ի 60-րդ թողարկման մեջ հերոս 1964 թվականի հոկտեմբերում։ Նախորդ թողարկման մեջ նա եղել է Հսկայի՝ կոմիքսի աստղի հակառակորդը։ Այդ նոր պատմությունները սկզբում գրում էր Լին, իսկ նկարիչները եղել են Կյորբին և Ջորջ Ռուսոսը, հետագայում միայն Կյորբին։ № 68-84 (1965 թվականի հուլիս - 1966 հոկտեմբեր) նա պատրաստում էր կամ ամբողջ նկարը, կամ էսքիզներ մյուս նկարիչների համար, որոնցից են Գիլ Քեյնը, որը հայտնի է Սքոտ Էդվարդս անունով (№ 76, 1966, փետրվար), Բիլ Էվերետը (№ 78-84 (ապրիլ - հոկտեմբեր, 1966)) և Ջոն Բուսեմանը։ Մերի Սեվերինը ավարտեց Tales to Astonish-ում Հալքի վրա աշխատանքը, սկսելով № 102 (ապրիլ, 1968) -ի թողարկումից կոմիքսը անվանափոխվել էThe Incredible Hulk-ի և տևել է մինչև 1999 թվականի մարտը, երբ Marvel -ը չեղարկեց նրան, հետագայում սկզբից սկսեց սերիան № 1 թողարկումից։

Այդ պատմության սերիան ցուցադրեց կարդացողներին պարբերական ոճրագործների, ինչպիսիք են Զզվանքը, Առաջնորդը, մյուս գամմա-ճառագայթահարված էակներ և այլք։ № 77 թողարկման մեջ Հալքի կերպարը դարձավ բոլորին հայտնի։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալք (Marvel Comics)» հոդվածին։
  NODES
mac 1
os 1