Հալևորուկ
Հալևորուկ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Senecio
| ||||||||||||||
|
Հալևորուկ (լատին․՝ Senecio), ալևորուկ, խաչախոտ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի, լիանների (երբեմն՝ երկար փայտային ցողունով), թփերի, թփուտների, ցածր ծառերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 1500 (այլ տվյալներով՝ 3000)։
Տերևները՝ երկակի կամ եռակի փետրաձև կտրտված, հաճախ՝ թավոտ, ծաղիկները՝ դեղին, նարնջագույն, մանուշակագույն՝ խմբված զամբյուղներում։ Հայաստանում աճում է 12 տեսակ, որոնք հանդիպում են ամենուրեք, հիմնականում՝ լեռնային տափաստաններում, անտառներում, մարգագետիններում։ Կան էնդեմիկ (Լիպսկու, Սոսնովսկու ևն) տեսակներ։ Գետային հալևորուկը սառցադաշտային դարաշրջանի ռելիկտ է, պահպանվել է միայն Սևանի ավազանի բարձրլեռնային ճահճուտներում։ Գարնանային, փոքրաշաքիլ և այլ հալևորուկները ցանքատարածությունների մոլախոտեր են։ Ունեն նաև գեղազարդիչ նշանակություն։ Senecio patyphylloides-ը և Senecio fluviatilis-ը գրանցված են Հայաստանի կարմիր գրքում։
Անվանում
խմբագրելԱնվանումը այլ լեզուներով.անգլ.՝ Groundsel, Ragwort; հայերեն՝ Ալևորուկ; եբրայերեն՝ סביון; իտալ.՝ Senecione; չինարեն՝ 千里光属; լատիշ․՝ Krustaine; լիտ.՝ Žilė; գերմ.՝ Greiskraut, Kreuzkraut; հոլ.՝ Kruiskruid; լեհ.՝ Starzec; ֆիններեն՝ Villakko; ֆր.՝ Séneçon; շվեդ.՝ Korsörter; էստ․՝ Ristirohi.
Կենսաբանական նկարագիր
խմբագրելՑողունի բարձրությունը 10-100 սմ է։ Տերևները փետրաձև-բլթակավոր են կամ ամբողջական, հաճախ՝ թավոտ։ Ծաղկազամբյուղները ողկուզանման, հովանոցանման, վահանանման կամ հուրանանման ծաղկաբույլերում են, ծաղիկները՝ դեղին, նարնջագույն, ծիրանագույն կամ մանուշակագույն։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը փուփուլավոր սերմիկ է։ Մեղրատու է և ներկատու։
Քիմիական կազմ
խմբագրելՀալևորուկ տափակատերևը (Տ. platyphylloides) դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ (տերևները՝ 0,49-3,5 %, ցողունները՝ 0,2-1,2%, կոճղարմատները՝ 2-4%, կոկոնները՝ ավելի քան 5 %, ծաղիկները՝ մինչև 3 %, սերմերը՝ մինչև 5 %), որոնց մեջ առավել կարևոր են պլատիֆիլինը, նեոպլատիֆիլինը, սենեցիֆիլինը, սառացինը։
Տարածում
խմբագրելՏարածված է բոլոր մարզերում, լեռնատափաստաններում, անտառներում, մարգագետիններում։ Աճում է գետափերին, թփուտներում, քարքարոտ լանջերին, աղբոտ վայրերում։
Հալևորուկը Հայաստանում
խմբագրելՀայաստանում՝ 15 տեսակ՝
- Հալևորուկ գարնանային (S. vernalis),
- Հալևորուկ խաւոուտիկատերեվ (Տ. taraxacifolius),
- Հալևորուկ կովկասյան (S. caucasigenus),
- Հալևորուկ ճարճրուկատերեվ (S. erucifolius) և այլն։
- Հալևորուկ Լիպսկու (S.lipskyi),
- Հալևորուկ Սոսնովսկու (Տ. sosnovskyi) և այլն ու սառցադաշտային դարաշրջանի մնացորդ Հալևորուկ գետային (Տ. fluviatilis, պահպանվել է միայն Սևանիավազանի բարձրլեռնայնի ճահճուտներում) տեսակները բնաշխարհիկներ են։
Նշանակություն
խմբագրելՊատրաստուկներն օգտագործում են ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության, հաստ աղիքի, լեղապարկի բորբոքումների, լյարդային ու երիկամային խիթերի և այլ դեպքերում։ Որոշ տեսակներ մոլախոտեր են (գարնանային, փոքրաշաքիլ Հալևորուկներ և այլն)։
Գրականություն
խմբագրել- Кирпичников М. Э. Семейство сложноцветные, или астровые (Asteraceae, или Compositae) // Жизнь растений. В 6-ти т. Т. 5. Ч. 2. Цветковые растения / Под ред. А. Л. Тахтаджяна. — М.։ Просвещение, 1981. — С. 462—476.
- Ботаника. Энциклопедия «Все растения мира»։ Пер. с англ. (ред. Григорьев Д. и др.) — Könemann, 2006 (русское издание). — С. 836—837. — ISBN 3-8331-1621-8.
- Иллюстрированный определитель растений Ленинградской области / Под ред. А. Л. Буданцева и Г. П. Яковлева. — М.։ Товарищество научных изданий КМК, 2006. — С. 526—527, 542—546. — ISBN 5-87317-260-9.
- Вермейлен, Нико. Полезные травы. Иллюстрированная энциклопедия։ Пер. с англ. — М.։ Лабиринт Пресс, 2002. — С. 272. — ISBN 5-9287-0244-2
Արտաքին հղումներ
խմբագրել- Крестовник (Senecio) на сайте eFloras(անգլ.)
- Список видов рода Крестовник на сайте Эдинбургского королевского ботанического сада
- Die österreichischen Arten mit Links zu Steckbriefen der Arten.
- Greiskraut, die gelbe Gefahr?
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալևորուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալևորուկ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 48)։ |