Հանամի (ճապ.՝ 花見, «Ծաղկի դիտում»), ծաղիկների անցողիկ գեղեցկությամբ հիանալու ճապոնական ավանդական տոն։ Ծաղիկներ ("hana") ասելով՝ գրեթե միշտ նկատի ունեն բալենին (սակուրա), իսկ երբեմն էլ սալորենի («ume»)[1]։ Մարտի վերջից մինչև մայիսի սկիզբը բալենիները ծաղկում են ողջ Ճապոնիայով մեկ[2], իսկ փետրվարի 1-ին ծաղկում են Օկինավա կղզում[3]։ Եղանակի բյուրոն ամեն տարի հայտարարում է, թե երբ են ծաղկելու բալենիները։

Հանամիի ժամանակ զբոսախնջույք Հիմեձի ամրոցի առջև, 2005 թվական

Մեր օրերի Ճապոնիայում հանամին հիմնականում տոնում են՝ օրվա ընթացքում կամ գիշերը սակուրայի տակ զբոսախնջույքներ (պիկնիկ) կազմակերպելով։ Որոշ համատեքստերում սինո-ճապոնական տերմինը (ճապ.՝ 観桜 կանօ, բալենու դիտում) օգտագործվում է փառատոների փոխարեն։ Գիշերային հանամին կոչվում է (ճապ.՝ 夜桜 յոզակուրա) "գիշերային սակուրա"։ Շատ տեղերում, ինչպես օրինակ Ուենո զբոսայգում, ժամանակավոր թղթե լապտերներ են կախում յոզակուրան տոնելու համար։ Օկինավա կղզում դեկորատիվ էլեկտրական լապտերներ են կախում ծառերից էլ ավելի գեղեցիկ զարդարելու համար։

Ճապոնիայում գոյություն ունի նաև հանամիի ավելի հին ձևը՝ ծաղկած սալորենիներին հետևելը։ Նմանատիպ հանամին ավելի մեծ տարածում ունի տարեցների շրջանակներում, քանի որ վերջիններս ավելի հանդարտ են տոնվում, քան սակուրայի խնջույքները, որոնց հիմնականում մասնակցում են երիտասարդները։ Սակուրայի տոնախնջույքները մարդաշատ են և աղմկոտ։

Պատմությունը

խմբագրել
 
Օսակա ամրոց

Հանամիի տոնականատրությունը շատ դարերի պատմություն ունի։ Ասում են՝ ավանդույթը սկսվել է Նարա ժամանակաշրջանում (710–794), երբ սկզբում ծաղկած սալորենին էր, որ հմայում էր մարդկանց։ Բայց մինչև Հեիան ժամանակաշրջանը (794–1185) սակուրան սկսեց ավելի մեծ ուշադրություն գրավել և նույնացվեց հանամիի հետ[4][5][6]։

Հեիանի ժամանակաշրջանում Գենձի մոնոհաթարի նովելում հանամին առաջին անգամ նույնացվել է ծաղկած բալենուն դիտելու հետ։ Թեև գլիցինիայի դիտման խնջույքը նույնպես նկարագրվում է, «հանամի» և «ծաղկի խնջույք» տերմինները հետագայում օգտագործվում էին՝ հղելով ծաղկած բալենու դիտումը։

Սակուրան ի սկզբանե տոնում էին տարվա բերքը մեծարելու համար, ինչպես նաև բրնձի աճեցման ժամանակը հայտարարելու համար։ Մարդիկ հավատում էին, որ ծառերի ներսում ապրում են կամիներ և զոհաբերություններ էին անում։ Հետագայում նրանք փոխարինեցին զոհաբերությունները սակեով։

Հեիան ժամանակաշրջանի Սագա կայսրը որդեգրեց այս ավանդույթը և ամեն տարի Կյոտոյի կայսերական արքունիքում սակուրաների տակ կազմակերպում էր ծաղիկների դիտման տոնակատարություններ։ Նուրբ ծաղիկները գովերգելու համար բանաստեղծություններ էին գրվում, որոնք փոխաբերորեն հենց կյանքն էին խորհրդանշում` լուսավորող և գեղեցիկ, բայց վաղանցիկ ու անցողիկ։ Ասում են, որ հենց սա է Ճապոնիայում հանամիի ծագման պահը։

Սկզբում ավանդույթին մասնակցում էին բացառապես կայսերական արքունիքի ազնվականները, բայց շուտով մասնակիցները շրջանակը ընդլայնվում է` ընդգրկելով սամուրայներին, իսկ հետո նաև հասարակ ժողովրդին։ Սակուրայի ծառերի տակ ուրախ տոնակատարությունների ժամանակ մարդիկ ճաշում էին և սակե խմում[7][8]։

«Դիակները թաղվում են բալենիների տակ» հայտնի ասույթ է հանամիի մասին, որը տարածվել է Մոտոձիրո Կաջիի 1925 թվականի «Բալենիների տակ» պատմվածքի հրապարակումից հետո։

Տոնն այսօր

խմբագրել

Ճապոնացիները շարունակում են հանամիի ավանդույթը` մեծ խմբերով հավաքվելով ծաղկող ծառերի մոտ։ Հազարավոր մարդիկ գնում են զբոսայգիներ, որպեսզի տոնեն ծաղկող ծառերի տակ, և հաճախ այս խնջույքները տևում են մինչև ուշ գիշեր։ Ճապոնիայի տարածքի կեսից ավելիում ծառերը ծաղկում են դպրոցների մեկնարկի հետ զուգահեռ, այնպես որ հաճախ նախամուտի խնջույքները համընկնում են հանամիի հետ։ Սովորաբար մարդիկ գնում են այգիներ, հարմար տեղեր պահում, որպեսզի հանամին տոնեն ընտանիքի, ընկերների և կոլեգաների հետ։ Տոկիոյի նման քաղաքաներում շատ տարածված է տոնախմբություններ ունենալ նույնիսկ գիշերը։

Բալենիների ծաղկումը շատ կարճ է տևում, սովորաբար ոչ ավելի քան երկու շաբաթ։ Լրատվամիջոցները ուշադիր հետևում և մանրամասն լուսաբանում են տոնը ողջ ընթացքում, որը հարավից շարժվում է դեպի հյուսիս[9]։ Հանամիի տոնախմբությունները սովորաբար ներառում են ուտեստներ, խմիչք և երաժշտություն` թե՛ նվագել, թե՛ լսել։ Տոնի առթիվ հատուկ օրվա կերակուրներ են պատրաստում, ինչպես օրինակ «դանգո» և «բենտո», իսկ սակեն տոնի խմիչքն է համարվում։

Տոնը Ճապոնիայից դուրս

խմբագրել
 
Ծաղկած բալենու միջազգային փառատոնը, Մակոն, Ջորջիա, ԱՄՆ

Հանամիի փոքր տոնակատարություններ տեղի են ունենում Թայվանում, Կորեայում, Ֆիլիպիններում, Չինաստանում[10]։

ԱՄՆ-ում նույնպես հանամին տարածում է գտել։ 1912 թվականին Ճապոնիան ԱՄՆ-ին 3000 սակուրայի ծառ նվիրեց տոնելու համար ազգերի բարեկամությունը։ Այս ծառերը տնկվեցին Վաշինգթոնում, իսկ դեռ 1965 թվականին 3,800-ն էին նվիրել[11]։ Այս սակուրաները շարունակում են գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը, և ամեն տարի Բալենիների ծաղկման ազգային տոնը նշվում է, երբ վաղ գարնանը ծառերը ծաղկում են[12]։

Բրուքլինում` Նյու Յորքում, բալենու ծաղկման ամենամյա տոնը նշում են մայիսին Բրուքլինի բուսաբանական այգում[13] ։ Այս տոնը նշում են 1981 թվականից սկսած, և այն դարձել է այգու ամենահայտնի միջոցառումներից մեկը։ Նմանատիպ տոնակատարություններ նաև անցկացվում են Ֆիլադելֆիայում[14] և ԱՄՆ-ի շատ այլ հատվածներում։

ԱՄՆ-ում սակուրայի ամենամեծ այգին գտնվում է Նյու Ջերսիի այգում, որի 18 տեսակի ավելի քան 5,000 բալենիները ամենամյա բալենու տոնին գրավում են 10,000 այցելուների[15][16] ։

Հանամին նաև տոնում են որոշ եվրոպական երկրներում։ Օրինակ` Ֆինլանդիայում մարդիկ հավաքվում են, որպեսզի տոնեն հանամին Հելսինկիում։ Տեղի ճապոնացիները և ճապոնական ընկերությունները նվիրաբերել են 200 բալենիներ։ Այս բալենիները սովորաբար ծաղկում են մայիսի կեսերին։

Հռոմում` Իտալիայում, հանամին տոնում են Էուր այգում, որտեղի բազմաթիվ բալենիները 1959 թվականին Ճապոնիան նվիրել է Իտալիային[17]։

Շվեդիայում ամեն տարի տոնը նշում են Ստոկհոլմում, որտեղ շատերն են հավաքվում հանամին տոնելու [22] [23]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Sosnoski, Daniel (1996). Introduction to Japanese culture. Tuttle Publishing. էջ 12. ISBN 0-8048-2056-2.
  2. «Cherry blossom forecast» (Japanese). Weather Map.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Okinawa Cherry Festivals». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին.
  4. Brooklyn Botanic Garden (2006). Mizue Sawano: The Art of the Cherry Tree. Brooklyn Botanic Garden. էջ 12. ISBN 1-889538-25-6.
  5. Hoffman, Michael, "Sakura: Soul of Japan", "Petals 'perfect beyond belief' stir poetic", Japan Times, 25 March 2012, p. 7.
  6. Inoki, Linda, "Tracing the trees in a long national love affair", The Japan Times, 25 March 2012, p. 7.
  7. Buchanan, Daniel Crump (1973). Japanese Proverbs and Sayings. University of Oklahoma Pres. էջ 175. ISBN 0-8061-1082-1.
  8. Trimnell, Edward (2004). Tigers, Devils, and Fools: A Guide to Japanese Proverbs. Beechmont Crest Publishing. էջ 41. ISBN 0-9748330-2-9.
  9. Akasegawa, Genpei (2000). Sennin no sakura, zokujin no sakura: Nippon kaibo kiko (Japanese). Osaka Seikei University, Kyoto, Japan: JTB Nihon Kotsu Kosha Shuppan Jigyokyoku. ISBN 978-4-533-01983-8. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին. «As cherry blossom front comes up, the whole Japan goes into a war; we just can't sit home and let it go.»{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Spring flower festival events». Seoul Metropolitan Government. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 18-ին.
  11. «HISTORY OF THE CHERRY TREES». National Park Service, United States.
  12. «National Cherry Blossom Festiva». Official Site. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 16-ին.
  13. «Brooklyn Botanic Garden Celebrates Hanami». Brooklyn Botanic Garden, Brooklyn, New York. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 17-ին.
  14. «Subaru Cherry Blossom Festival of Greater Philadelphia». Japan America Society of Greater Philadelphia, Philadelphia, Pennsylvania. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 17-ին.
  15. «Branch Brook Park FAQs». Վերցված է 2016 թ․ մարտի 26-ին.
  16. Di Ionno, Mark (2016 թ․ մարտի 27). «The story behind Branch Brook Park's cherry blossom trees». The Star-Ledger. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
  17. «"Passeggiata del Giappone"».

Արտաքին հղումներ

խմբագրել
  NODES