Հանան Դաուդ Աշրավի (արաբ․՝ حنان داوود مخايل عشراوي ‎‎․ հոկտեմբերի 8, 1946(1946-10-08)[1][2], Նաբլուս, Հորդանան գետի արևմտյան ափ, Պաղեստին[3]), պաղեստինցի առաջնորդ, օրինադիր, ակտիվիստ և գիտնական, որը եղել է Առաջնորդության կոմիտեի անդամ։ Սկսած Մադրիդի 1991 թվականի համաժողից՝ եղել է Մերձավոր Արևելքի խաղաղապահական գործընթացների պաղեստինյան պատվիրակության պաշտոնական խոսնակը։ 1996 թվականին Աշրավին նշանակվել է Պաղեստինի Բարձրագույն կրթության և հետազոտությունների նախարարի պաշտոնին։ Մինչև այդ եղել է Բիրզեիթ համալսարանի Արվեստի ֆակուլտետի դեկան, իսկ 1970-ական թվականների կեսին եղել է ֆակուլտետի Իրավական օգնության կոմիտեի ղեկավարը։

Հանան Աշրավի
Ծնվել էհոկտեմբերի 8, 1946(1946-10-08)[1][2] (78 տարեկան)
Նաբլուս, Հորդանան գետի արևմտյան ափ, Պաղեստին[3]
Բնակության վայր(եր)Ռամալա
Քաղաքացիություն Պաղեստին
ԴավանանքԱնգլիկան եկեղեցի
Մասնագիտությունքաղաքական գործիչ, իրավապաշտպան, համալսարանի դասախոս և անգլերենի գիտակ
Հաստատություն(ներ)Բիրզեյթի համալսարանին
Պաշտոն(ներ)member of the Palestinian Legislative Council? և chairman of the executive board?
ԱնդամակցությունExecutive Committee of the Palestine Liberation Organization?
Ալմա մատերՎիրջինիայի համալսարան, Բեյրութի ամերիկյան համալսարան և Ramallah Friends Schools?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինարաբերեն և անգլերեն
Պարգևներ
ԿուսակցությունThird Way?
Ամուսին(ներ)Imīl ʻshrāwy?[6]
 Hanan Ashrawi Վիքիպահեստում

Աշրավին ընտրվել էր Պաղեստինյան օրենսդրական խորհուրդում, որտեղ ներկայացրել էր Երուսաղեմը 1996 թվականին, իսկ 2006 թվականին «Երրորդ ուղղություն» քաղաքական դաշինքով վերընտրվել է։ Դառնալով առաջին պաղեստինցի կինը, որը զբաղեցրել է Պաղեստինի գործադիր իշխանության ամենաբարձր պաշտոնը՝ Աշրավին 2009 և 2018 թվականներին ընտրվել է Պաղեստինի գործադիր իշխանության ազատագրական կազմակերպության անդամ։

Որպես քաղաքացիական հասարակության ակտիվիստ, նա 1994 թվականին հիմնել է Մարդու իրավունքների անկախ հանձնաժողովը, և մինչև 1995 թվականը եղել է հանձնաժողովի նախագահը։ 1998 թվականին նա հիմնադրել է Համաշխարհային երկխոսության և Ժողովրդավարության ջատագովության Պաղեստինյան նախաձեռնությունը, որտեղ եղել է տնօրենների խորհրդի կազմում։ 1999 թվականին Աշրավին հիմնադրել է Հաշվետվության և Ներառականության կոալիցիան[7]։

Աշրավին աշխատում է մի քանի համաշխարհային, տարածաշրջանային և տեղական կազմակերպություններում՝ բարձրաձայնելով մի շարք խնդիրները, ներառյալ՝ մարդու իրավունքները, կանանց իրավունքները, քաղաքականության ձևավորում, խաղաղաշինությունը և ազգային կառուցողականությունը։

Նա Պաղեստինի քաղաքականության, մշակույթի և գրականության վերաբերյալ մի քանի գրքերի, հոդվածների, պոեմների և պատմվածքների հեղինակ է։ Նրա «Խաղաղության այս կողմը»[8] (1995) գիրքը միջազգային ճանաչություն է ձեռք բերել։ Աշրավին բակալավրի և մագիստրոսի աստիճանները ստացել է Բեյրութի ամերիկյան համալսարանում, իսկ դոկտորի պատվավոր կոչում ստացել է Միացյալ Մահագների Վիրջինիայի համալսարանում՝ համեմատական գրականության ոլորտում։ Ավելին, նա ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում և Արաբական աշխարհում տասնմեկ պատվավոր դոկտորներից մեկն է։

Ամուսնացած է Էմիլ Աշրավիի հետ․ զույգն ունի երկու դուստր՝ Ամալն ու Զեյնան։

Վաղ տարիներ

խմբագրել

Աշրավին ծնվել է պաղեստինցի քրիստոնյաների ընտանիքում 1946 թվականի հոկտեմբերի 8-ին Նաբլուս քաղաքում, որը ներկայումս Հորդանան գետի արևմտյան ափի մասն է[9]։ Հայրը՝ Դաուդ Միխաիլը, ֆիզիկոս էր և Պաղեստինի ազատագրական կազմակերպության հիմնադիրներից մեկն էր[10][11], իսկ մայրը՝ Վադի'ա Ասս’ադ Միխաիլը, ակնային բուժքույր էր[10]։

1948-ի պատերազմ և կրթություն

խմբագրել

Աշչավիի ընտանիքն ապրել է Նաբլուսում։ Ապա նրա ընտանիքը տեղափոխվել է հյուսիս՝ արևաշատ Տիբերիաս քաղաք, որտեղ նրանք շարունակել են ապրել մինչև 1948 թվականը, երբ Իսրայելը պետություն է հռչակվել[12]։ 1948 թվականին Միխաիլի ընտանիքը արաբա-իսրայելյան պատերազմի պատճառով ստիպված է եղել տեղափոխվել Ամման, Հորդանան։ Սկզբում Միխաիլը մնաց ներկայիս Իսրայելի տարածքում, սակայն ավելի ուշ միացավ իր ընտանիքին Հորդանանում[10][13]։

1950 թվականին նրա ընտանիքը տեղափոխվում է Հորդանան գետի արևմտյան ափի կենտրոնական մասում գտնվող Ռամալլահ քաղաք։ Այստեղ նա ընդունվել է Ռամալլահի աղջիկների համար նախատեսված քվակեր դպրոց։ Աշրավին ոգեշնչվում էր հոր ակտիվ գործունեությամբ, ով մեծ դերակատարություն է ունեցել հասարակության մեջ կանանց դերի բարձրացման մեջ, սակայն նա բազմիցս բանտարկվել է Հորդանանի իշխանությունների կողմից Արաբական ազգայնական սոցիալիստական կուսակցության և Պաղեստինի գործադիր իշխանության ազատագրական կազմակերպության հետ իր ծավալած գործունեության համար։ Իր բակալավրի և մագիստրոսի աստիճանները ստացել է Բեյրութի ամերիկյան համալարան (ԲԱՀ)։

Լինելով Բեյրութի ամերիկյան համալսարանի ապագա ասպիրանտ, նա հանդիպում էր ABC News-ի Բեյրութի մասնաճյուղի ABC բյուրոյի ղեկավար Փիթեր Ջեննինգսի հետ[14]։ Երբ 1967 թվականին սկսվեց Վեցօրյա պատերազմը, Աշրավին, որը 22-ամյա ուսանող էր Լիբանանում, Իսրայելի կողմից ճանաչվել էր որպես խուսափող անձ և նրա մուտքը դեպի Հորդանան գետի արևմտյան ափ արգելվում էր։ Հաջորդ վեց տարիների ընթացքում նԱշրավին ա ճանապարհորդում էր աշխարհով և ահա ավարտում է ԱՄՆՎիրջինիայի համալսարանում Համեմատական գրականության ոլորտում ստանում է դոկտորի աստիճան։ 1973 թվականին Աշրավին ընտանիքի վերամիավորման պլանի համաձայն վերջապես միանում է իր ընտանիքին[15]։

Անձնական կյանք

խմբագրել

1975 թվականի օգոստոսի 8-ին Հանան Աշրավին ամուսնացել է Էմիլ Աշրավիի հետ[16], որը քրիստոնյա երուսաղեմցի է, ով ներկայումս լուսանկարիչ և թատրոնի տնօրեն է[17]։ Միասին նրանք ունեն երկու քույր՝ Ամալը և Զեյնան[18]։

2009 թվականի սեպտեմբերի 26-ին Al Jazeera English-ի Ռիզ Խանի «One on One» հարցազրույցի ժամանակ Աշրավին իր ներկայիս դերը հետևյալ կերպ է սահմանել. «Ես ինքս ինձ համարում եմ բազմամշակութային առաքելությամբ մարդ արարած։ Ես պաղեստինցի եմ, ես կին եմ, ես ակտիվիստ եմ և մարդասեր, ավելին, քան քաղաքական գործիչ[19]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119286882 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. https://sydneypeacefoundation.org.au/sydney-peace-prize/
  5. https://cavavub.be/nl/eredoctoraten
  6. Արաբերեն Վիքիպեդիա — 2003.
  7. National Coalition for Accountability and Integrity (AMAN)
  8. This Side of Peace
  9. Sarah K. Horsley. «Hanan Ashrawi». Վերցված է 2007 թ․ հունիսի 12-ին.
  10. 10,0 10,1 10,2 http://www.fembio.org/english/biography.php/woman/biography/hanan-ashrawi
  11. Encyclopedia of World Biography. The Gale Group, Inc. 2010.
  12. Read more at http://biography.yourdictionary.com/hanan-mikhail-ashrawi#1IWws6lACFy5BVZd.99 until the 1948 Palestine war.
  13. http://biography.yourdictionary.com/hanan-mikhail-ashrawi
  14. Fenyvesi, Charles (December 30, 1991 / January 6, 1992). Washington whispers(չաշխատող հղում). US News & World Report through LexisNexis Academic. Retrieved on November 30, 2006.
  15. Worldtrek Արխիվացված 2019-03-31 Wayback Machine Ashwrai Biography
  16. A glimpse into the life of Hanan Ashrawi Արխիվացված 2007-07-01 Wayback Machine, Muslimedia: April 1–15, 1997
  17. Israel – Palestina: la paz imposible Արխիվացված 2007-08-24 Wayback Machine (in Spanish), Solidarios humanitarian organization web site
  18. Conversation with Hanan Ashrawi Արխիվացված 2009-02-27 Wayback Machine, University of California publication
  19. Riz Khan, Hanan Ashrawi (2009 թ․ սեպտեմբերի 26). One on One (Television production). Al Jazeera English. Event occurs at 02:00.
  NODES
iOS 1
mac 4
os 2
web 1