Հապալաս
Հապալասենի, բազմամյա ծաղկավոր բույսերի տարածված խումբ՝ կապույտ կամ մանուշակագույն պտուղներով։ Այն դասվում է Cyanococcus բաժնին՝ որպես Vaccinium ցեղի մաս[1]։ Vaccinium-ը ներառում է նաև լոռամրգին և Մադեյրա հապալասը։ Առևտրային հապալասը՝ ինչպես վայրի (ցածրաթուփ), այնպես էլ մշակված (բարձրաթուփ), արմատներով Հյուսիսային Ամերիկայից է։ Բարձրաթուփ հապալասի սորտերը Եվրոպա են հասել 1930-ականներին[2]։
Հապալասենին բավականին տարածված թուփ է, որի չափը կարող է տատանվել 10 սանտիմետրից մինչև 4 մետր։ Հապալասի արդյունաբերական արտադրության մեջ փոքր, սիսեռի չափի հատապտուղներով տեսակները, որոնք աճում են ցածր աճող թփերի վրա, հայտնի են որպես «ցածրաթուփ հապալաս» (հոմանիշը՝ «վայրի հապալաս»), մինչդեռ ավելի մեծ հատապտուղներ ունեցող տեսակները, որոնք աճում են ավելի բարձրահասակ թփերի վրա, հայտնի են որպես «բարձրաթուփ հապալաս»։ Կանադան ցածրահասակ հապալասի առաջատար արտադրողն է, մինչդեռ Միացյալ Նահանգները արտադրում է բարձրահասակ հապալասի համաշխարհային ծավալի շուրջ 40%-ը։ Վերջերս հապալասի արդյունաբերությունը սկսել է զարգանալ նաև Հայաստանում[3]։
Մշակման ծագումը և պատմությունը
խմբագրելVaccinium ցեղի տեսակները հիմնականում ներկայացված են Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում[1]։ Մի շարք առևտրային առումով մատչելի տեսակներ գալիս են Հյուսիսային Ամերիկայից, մասամբ՝ Ատլանտիկական Կանադայից և Միացյալ Նահանգների հյուսիսարևելյան հատվածներից[4][5]։ Կանադայի բնիկ ժողովուրդները հազարամյակներ շարունակ օգտագործել են վայրի հապալաս[4]։ Բարձրաթուփ հապալասն առաջին անգամ աճեցվել Է Նյու Ջերսիում 20-րդ դարի սկզբին[5][6]։
Հյուսիսային Ամերիկայից հապալասի բնիկ տեսակները արդյունաբերական մասշտաբով աճեցվում են Ավստրալիայի հարավային կիսագնդում, Նոր Զելանդիայում և Հարավային Ամերիկայի երկրներում։ Կոլումբիական կամ Անդյան հապալասը՝ Vaccinium meridionale-ը, վայրի է և լայնորեն հասանելի է տեղական շուկայում[7]։
Բնութագիր
խմբագրելԿանադայում վայրի բնության մեջ աճում են հապալասի հինգ տեսակներ, այդ թվում՝ Vaccinium myrtilloides, Vaccinium angustifolium և Vaccinium corymbosum, որոնք աճում են անտառում կամ ճահիճների մոտ[8]։ Վայրի հապալասը չի տնկվում ֆերմերների կողմից, այլ աճեցվում է հատապտուղների դաշտերում, որոնք նման են անապատների[4]։ Վայրի հապալասը բազմանում է խաչաձև փոշոտման միջոցով, յուրաքանչյուր սերմից ստացվում է տարբեր գենետիկ կազմով բույս, որը նույն տեսակների մոտ առաջացնում է աճի, արտադրողականության, գույնի, տերևների բնութագրերի, հիվանդությունների դեմ կայունության, բույրի և պտղի այլ բնութագրերի տարբերություններ[8]։ Մայր բույսն առաջացնում է ստորգետնյա ցողուններ՝ կոճղարմատներ, որոնք առաջացնում են ցանց։ Ծաղիկներիև տերևի բողբոջները զարգանում են բույսի ցողունների երկայնքով ընդհատումներով, յուրաքանչյուր ծաղկի բողբոջ առաջացնում է 5-6 ծաղիկ, որոնք ի վերջո վերածվում են պտուղների[8]։ Վայրի հապալասը նախընտրում է հողի թթվային միջավայր՝ 4,2-5,2 pH-ով և չափավոր խոնավությամբ[8]։ Ցածրաթուփ հապալասի պտղատվությունը կախված է փոշոտման աստիճանից, կլոնի գենետիկայից, հողի բերրիությունից, ջրի առկայությունից, միջատների տարածվածությունից, բույսերի հիվանդությունների տարածվածությունից և այլն։ Վայրի հասուն հապալասի միջին զանգվածը 0,3 գ է[8]։
Բարձրաթուփ հապալասը նախընտրում է ավազոտ կամ ավազակավ հողերը, ունի մակերեսային արմատային համակարգ և հեշտությամբ է կլանում պարարտանյութերը[9]։ Բարձրաթուփ հապալասի տերևները կարող են լինել ինչպես թափվող, այնպես էլ մշտադալար, ձվաձևից մինչև նշտարաձև, 1-8 սմ երկարությամբ և 0,5-3,5 սմ լայնությամբ։ Ծաղիկները զանգակաձև են, սպիտակ, գունատ վարդագույն կամ կարմիր, երբեմն՝ կանաչավուն երանգով։
Պտուղը 5-16 մմ տրամագծով հատապտուղ է, որը վերջում լայնանում է։ Սկզբում պտուղը գունատ կանաչավուն է, ապա կարմրավուն մանուշակագույն և վերջապես հավասարաչափ կապույտ, երբ հասունանում է[9]։ Դրանք ծածկված են փոշիավոր էպիկուտիկուլյար մոմի պաշտպանիչ շերտով[8]։ Երբ պտուղները հասունանում են, դրանք սովորաբար ունեն քաղցր համ՝ փոփոխական թթվայնությամբ[8][9]։ Հապալասի թփերը սովորաբար պտուղ են տալիս աճող սեզոնի կեսին. պտղաբերության ժամանակը կախված է տեղային պայմաններից, ինչպիսիք են կլիման, բարձրությունը և լայնությունը, ուստի հյուսիսային կիսագնդում բերքատվության ժամանակը կարող է տարբեր լինել՝ մայիսից օգոստոս[8][9]։
Տեսակներ
խմբագրել- լատին․՝ Vaccinium angustifolium (բարձրաթուփ հապալաս)[6][10]
- լատին․՝ Vaccinium boreale (հյուսիսային հապալաս)
- լատին․՝ Vaccinium caesariense (Նյու Ջերսիի հապալաս)
- լատին․՝ Vaccinium corymbosum (հյուսիսային բարձրաթուփ հապալաս)[10]
- լատին․՝ Vaccinium darrowii (մտադալար հապալաս)
- լատին․՝ Vaccinium elliottii (հապալաս Էլիոթ)
- լատին․՝ Vaccinium formosum (հարավային հապալաս)
- լատին․՝ Vaccinium fuscatum (սև բարձրաթուփ հապալաս)
- լատին․՝ Vaccinium hirsutum (մազմզուկավոր հապալաս)
- լատին․՝ Vaccinium myrsinites (փայլուն հապալաս)
- լատին․՝ Vaccinium myrtilloides (թավշյա տերևային կամ կանադական հապալաս)
- լատին․՝ Vaccinium pallidum (չորահողային հապալաս)
- լատին․՝ Vaccinium simulatum (բարձրլեռնային բարձրաթուփ հապալաս)
- լատին․՝ Vaccinium tenellum (հարավային հապալաս)
- լատին․՝ Vaccinium virgatum (նապաստակի աչք)[10]
-
Վայրի հապալաս աշնանային սաղարթում, հոկտեմբեր, Փայլոթ լեռ, Հյուսիսային Կարոլինա
-
Հասունացող հապալա «Պոլյարիս» (Vaccinium corymbosum)
-
Հապալասների հավաքածու․ նշված են հատապտուղներին բնորոշ չափերը՝ սանտիմետրերով։.
Ցածրաթուփ տեսակներից են V. angustifolium, V. boreale, V. mytilloides, V. pallidum, and V. angustifolium × V. corymbosum։
Օգտագործում խոհանոցում
խմբագրելՀապալասը վաճառվում է թարմ կամ վերամշակվում է որպես առանձին արագ սառեցված միրգ, խյուս, հյութ:Դրանք նաև կարող են օգտագործվել տարբեր սպառողական ապրանքների մեջ, ինչպիսիք են դոնդողները, մուրաբաները, կարկանդակները, կեքսերը, մաֆինները, տարբեր նախուտեստները, նրբաբլիթները կամ չոր նախաճաշերի հավելումները[11]։
Հապալասի ջեմը պատրաստվում է հապալասով, շաքարով, ջրով և մրգային պեկտինով։
Հապալասի գինին պատրաստվում է հատապտուղների պտղամսից և կեղևից, որոնք խմորվում են, այնուհետև հասունանում։ Սովորաբար օգտագործվում են ցածրաթուփ տեսակները[12]։
Սննդանյութեր
խմբագրելՀապալաս Սննդային արժեք (100 գ.) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Էներգետիկ արժեք 57 կկալ 240 կՋ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հապալասը բաղկացած է 14% ածխաջրերից, 0,7% սպիտակուցներից, 0,3% ճարպերից և 84% ջրից (աղյուսակ)։ Դրանք պարունակում են միկրոտարրերի փոքր քանակություն՝ չափավոր մակարդակներով (համեմատած համապատասխան ամենօրյա պահանջների հետ) անհրաժեշտ սննդային հանքանյութ մանգան, վիտամին C, վիտամին K և դիետիկ մանրաթելեր (աղյուսակ)։ Ընդհանուր առմամբ, հապալասի սննդային պարունակությունը կազմում է օրական պահանջի ցածր տոկոսը (աղյուսակ)։ 100 գրամ չափաբաժինը ապահովում է համեմատաբար փոքր քանակությամբ սննդային էներգիա՝ 240 կիլոՋոուլ (57 կկալ)։
Ֆիտոքիմիկատներ
խմբագրելՀապալասը պարունակում է անտոցիաններ, այլ ֆենոլներ և տարբեր ֆիտոքիմիկատներ, որոնց կենսաբանական ազդեցությունները դեռ ուսումնասիրվում են[13]։ Պոլիֆենոլների վերաբերյալ ուսումնասիրությունների մեծ մասն իրականացվել է հապալասի բարձրաթուփ սորտերի (V. corymbosum) օգտագործմամբ, մինչդեռ ցածրաթուփ (վայրի) հապալասի (V. angustifolium) պոլիֆենոլների և անտոցիանների պարունակությունը գերազանցում է բարձրաթուփ սորտերի մեջ հայտնաբերված արժեքներին[14]։
-
Հապալասի կտրվածք, որը ցույց է տալիս, թե ինչպես սառչելուց և հետո հալվելուց հետո պտղի անտոցիանները կարող են ներթափանցել վնասված բջիջներ՝ գունավորելով դրանց մարմինը։
-
Անտոցիանինների (ապահովում են հապալասի կապույտ գունավորումը) կառուցվածքը[13]։
Մշակում
խմբագրելՀապալասը կարելի է հավաքել կիսաքաղցր կամ վայրի թփերից։
Սովորաբար վայրի հապալասի գույնը, ի տարբերություն մշակովի բարձրաթուփի, ունի ավելի ինտենսիվ գույն։ Վայրի տերմինն ընդունվել է որպես շուկայավարման տերմին՝ ցածրաթուփ հապալասի վերահսկվող տեղական տնկիների բերքի համար։ Թփերը կտրվում կամ այրվում են երկու տարին մեկ, ուշադրություն են դարձնում նաև վնասատուների դեմ պայքարին[15]։
Հապալասի շատ բարձրաթուփ սորտեր կան, որոնք առանձնանում են բազմազանությամբ, որոնցից յուրաքանչյուրն ունի յուրովի հատկություններ։ «Նապաստակի աչք» տեսակը գալիս է Հյուսիսային Ամերիկայից, 21-րդ դարում դրա հիմնական արտադրողը Թեքսաս նահանգն է[16]։
Հապալասի հաջող մշակումը հողի pH-ի թթվայնության չափերին ուշադրություն է պահանջում[17][18][19]։
Հապալասի թփերը հաճախ լրացուցիչ պարարտացման կարիք ունեն, սակայն ազոտով ավելորդ պարարտացումը կարող է վնասել բույսերի առողջությանը, ինչի մասին վկայում են տերևների վրա տեսանելի այրվածքները՝ հարուցված ազոտով[17][18]։
Աճման շրջաններ
խմբագրելՀապալասիարտադրության մեծ մասը բաժին է ընկնում ԱՄՆ-ին․ ծավալներով աչքի են ընկնում Բրիտանական Կոլումբիան, Մերիլենդը, Արևմտյան Օրեգոնը, Միչիգանը, Նյու Ջերսին, Հյուսիսային Կարոլինան և Վաշինգտոնը։ Պերուն, Իսպանիան և Մեքսիկան նույնպես զգալի արտադրական ծավալներ են ապահովում՝ սկսած 2018 թվականից[20]։
ԱՄՆ
խմբագրել2018 թվականին Օրեգոնում արտադրվել է ամենաշատ մշակված հապալասը՝ 59 միլիոն գրամ[21]։ 2017-ին խոշոր արտադրողներ են եղել՝ ըստ նվազման կարգի Ջորջիան, Միչիգանը, Նյու Ջերսին, Կալիֆոռնիան և Հյուսիսային Կարոլինան[22]։
Նյու Ջերսի նահանգի Համոնթոն քաղաքը հավակնում է լինել «հապալասի մայրաքաղաքը», քանի որ Նյու Ջերսիում աճեցված հապալասի ավելի քան 80%-ը գալիս է այս քաղաքից[23][24]։ Ամեն տարի քաղաքում անցկացվում է մեծ փառատոն, որին հավաքվում են հազարավոր մարդիկ[25]։
Մենը հայտնի է իր վայրի հապալասով, սակայն նահանգի ցածրաթուփ (վայրի) և բարձրաթուփ հապալասները միասին կազմում են Հյուսիսային Ամերիկայում աճեցված արտադրանքի միայն 10%-ը[26]։ Մոտ 44,000 հեկտար մշակվում է ֆերմերների կողմից, սակայն տարեկան բերք է հավաքվում այդ տարածքների միայն կեսից՝ էտման մեթոդների տարբերությունների պատճառով[27]։ Վայրի հապալասը Մենի պաշտոնական պտուղն է[28]։
Կանադա
խմբագրելՎայրի և մշակված հապալասի Կանադական արտադրությունը 2015 թվականին կազմել է 166,000 տոննա՝ 262 միլիոն դոլար արժողությամբ, ինչը երկրում արտադրված ամենամեծ պտղատու բերքն է եղել և կազմել է մրգերի արդյունաբերության ամբողջ արժեքի 29%-ը[29]։
Բրիտանական Կոլումբիան Կանադայում աճեցված հապալասի ամենամեծ արտադրողն է եղել՝ 2015 թվականին հավաքելով 70,000 տոննա, ինչը հապալասի աշխարհի ամենամեծ արտադրությունն է եղել՝ ըստ տարածաշրջանի[29][30]։
Ատլանտիկական Կանադային բաժին է ընկնում Հյուսիսային Ամերիկայում վայրի թփերի տարեկան արտադրության ընդհանուր ծավալի մոտավորապես կեսը, իսկ 2015-ին ամենամեծ ծավալը եղել է Նյու Բրանսուիկում, 2016-ին ծավալն աճել է[31]։ Նոր Շոտլանդիան, Փրինս Էդվարդ կղզին և Քվեբեկը նույնպես խոշոր արտադրողներ են[32]։ Նոր Շոտլանդիան վայրի հապալասը ճանաչում է որպես իր պաշտոնական նահանգսային հատապտուղ, Իսկ Նոր Շոտլանդիայի Օքսֆորդ քաղաքը հայտնի է որպես Կանադայում «վայրի հապալասի մայրաքաղաք»[33][34]։
Քվեբեկը նույնպես վայրի հապալասի արտադրության խոշոր կենտորն է։ Միջին հաշվով, Քվեբեկի վայրի հապալասի 80%-ը հավաքվում է ֆերմերային տնտեսություններում (21 միլիոն գրամ), մնացած 20%-ը հավաքվում է հանրային անտառներից (5 միլիոն գրամ)[35]։ Քվեբեկում վայրի հապալասի բերքի մոտ 95%-ը սառեցվում է նահանգից արտահանման համար[35]։
Եվրոպա
խմբագրելԲարձրաթուփ հապալասն առաջին անգամ ներմուծվել է Գերմանիա, Շվեդիա և Նիդեռլանդներ 1930-ականներին և այդ ժամանակից ի վեր տարածվել Է Եվրոպայի շատ այլ երկրներում[2]։ V. corymbosum տեսակը Ռումինիայում սկսել է մշակվել միայն 2018-ից և այդ ժամանակաշրջանից ի վեր վաճառքը արագորեն աճել է։ 2018 թվականի դրությամբ այն մնում է համեմատաբար անձեռնմխելի՝ վնասատուների և հիվանդությունների տեսանկյունից[36]։
Հարավային կիսագունդ
խմբագրելՀարավային կիսագնդում Բրազիլիան, Չիլին, Արգենտինան, Պերուն, Ուրուգվայը, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Հարավային Աֆրիկան և Զիմբաբվեն հապալաս են աճեցնում արդյունաբերական մասշտաբներով[37][38]։
Բրազիլիայում հապալասն արտադրվում է Ռիո Գրանդե դու Սուլ, Սանտա Կատարինա, Պարանա, Սան Պաուլու և Մինաս Ջերայս նահանգներում[39]։ Հապալասը առաջին անգամ Ավստրալիա է հասել 1950-ականներին, սակայն փորձն անհաջող է եղել։ 1970-ականների սկզբին Վիկտորիա նահանգի գյուղատնտեսության նախարարությունը սերմեր է ներմուծել ԱՄՆ-ից, և սկսվել են բուծման փորձարկումները։ Աշխատանքները շարունակվել են 1970-ականների կեսերց, երբ ստեղծվել է Ավստրալիայի հապալաս արտադրողների ասոցիացիան[40]։
Վնասատուներ և հիվանդություններ
խմբագրելՀիվանդություններ
խմբագրել2018 թվականի դրությամբ V. corymbosum-ը համեմատաբար անձեռնմխելի է մնում Ռումինիայում՝ վնասատուների և հիվանդությունների տեսանկյունից, ներառյալ Phytophthora cinnamomi-ն, Monilinia vaccinii-corymbosi-ն, Botryosphaeria corticis-ն, Godronia cassandrae-ն, Phomopsis sp.-ն, Botrytis cinerea-ն, Naohidemyces vaccinii-ն, Microsphaera penicillata var․ vaccinii-ն։ Տարածված են տարբեր վիրուսային հիվանդություններ[36]։
Վնասատուների վերահսկում
խմբագրելՊեստիցիդներ
խմբագրելԴուստը սկսել են օգտագործել 1939 թ.-ին հայտնաբերվելուց անմիջապես հետո, և մի քանի տարի անց՝ 1940-ականների կեսերին, հյուսիսային Ամերիկայում դրա օգտագործման վերաբերյալ հետազոտություններ են սկսվել[6]։
Քանի որ «վայրի»-ն շուկայական տերմին է, որը սովորաբար օգտագործվում է բոլոր ցածրաթուփ հապալասների համար, դա չի նշանակում, որ նման հապալասը թունաքիմիկատներից զերծ է[41]։
Միջատասպանների օգտագործման և ազդեցության եղանակները պետք է տարբեր լինեն, որպեսզի խուսափեն ինվազիվ Drosophila suzukii վնասատուի կողմից դիմադրության զարգացումից։.[6]
Որոշ միջատասպաններ կարող են արդյունավետ չլինել՝ վնասելով նաև վնասատուների բնական թշնամիներին։ Օրինակ, illinoia pepperi-ի վերամշակումը կարող է նվազեցնել նրա գիշատիչների պոպուլյացիան։ Rhagoletis mendax-ի համար կաոլինիտը նվազեցրել է նաև Diachasma alloeum-ի պարազիտոիդի արդյունավետությունը։ Գիշատիչ վնասատու Harpalus erraticus-ը ավելի մեծ ընտրողականություն ունի միջատասպանների նկատմամբ[6]։
Համաշխարհային կարանտին
խմբագրելRhagoletis mendax-ը բույսերի կարանտինային վնասատու է աշխարհի որոշ երկրների բուսասանիտարական ռեժիմներում[6]։
Արտադրություն
խմբագրելԵրկիր | Արտադրություն (Տոննա) |
---|---|
ԱՄՆ | 351,130 |
Պերու | 227,971 |
Կանադա | 146,551 |
Չիլի | 122,795 |
Մեքսիկա | 66,482 |
Իսպանիա | 61,230 |
Աշխարհ | 1,113,261 |
Աղբյուրը՝ Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կորպորատիվ վիճակագրական տվյալների շտեմարանի[42] |
2021 թվականին հապալասի համաշխարհային արտադրությունը (ցածրաթուփը և բարձրաթուփը միասին) կազմել է 1,1 միլիոն տոննա, ԱՄՆ-ն առաջատար է՝ համաշխարհային արտադրության 32%-ով, Պերուն՝ 20%-ով և Կանադան՝ 13%-ով (աղյուսակ)[42]։
2019-ին Կանադան վայրի հապալասի ամենամեծ արտադրողն է եղել, հիմնականում Քվեբեկում և Ատլանտյան նահանգներում, սակայն 2017 թվականից ի վեր Կանադայի վայրի հապալասի արտադրությունը նվազել է՝ ավելի շահութաբեր աճեցված բարձրաթուփ հապալասի արտադրությանն անցման պատճառով[43]։ Բրիտանական Կոլումբիան 2019 թվականին արտադրել է կանադական բարձրաթուփ հապալասի բերքի 93%-ը[44]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Lisa J. Rowland; Freddi A. Hammerschlag (2005). Richard E. Litz (ed.). Vaccinium spp. (8.1: Blueberry). In: Biotechnology of Fruit and Nut Crops: Volume 29 of Biotechnology in Agriculture Series. CABI. ISBN 0-85199-066-5. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ 2,0 2,1 Naumann, W. D. (1993). «Overview of the Vaccinium Industry in Western Europe». In K. A. Clayton-Greene (ed.). Fifth International Symposium on Vaccinium Culture. Wageningen, the Netherlands: International Society for Horticultural Science. էջեր 53–58. ISBN 978-90-6605-475-2. OCLC 29663461. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Հապալասի առաջին ջերմատունը Հայաստանում». www.1lurer.am. 2022 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Canadian blueberries». Agriculture and Agri-Food Canada, Government of Canada. 2018 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ 5,0 5,1 «Blueberries – Celebrating 100 Years». Blueberry.org. US Highbush Blueberry Council. 2020. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Rodriguez-Saona, Cesar; Vincent, Charles; Isaacs, Rufus (2019 թ․ հունվարի 7). «Blueberry IPM: Past Successes and Future Challenges». Annual Review of Entomology. Annual Reviews. 64 (1): 95–114. doi:10.1146/annurev-ento-011118-112147. ISSN 0066-4170. PMID 30629894. S2CID 58573080.
- ↑ Foster, Steven (2012). «The Adulteration of Commercial Bilberry Extracts» (PDF). Academia. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին – via Herbalgram.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 «Wild Blueberry Fact Sheet A.2.0. Growth and Development of the Wild Blueberry» (PDF). Agriculture, Aquaculture and Fisheries, Province of New Brunswick, Canada. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Becky Sideman (2016 թ․ օգոստոսի 1). «Growing fruit: Highbush blueberries» (PDF). University of New Hampshire Cooperative Extension. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 Plunkett, Blue J.; Espley, Richard V.; Dare, Andrew P.; Warren, Ben A. W.; Grierson, Ella R. P.; Cordiner, Sarah; Turner, Janice L.; Allan, Andrew C.; Albert, Nick W.; Davies, Kevin M.; Schwinn, Kathy E. (2018 թ․ սեպտեմբերի 11). «MYBA From Blueberry (Vaccinium Section Cyanococcus) Is a Subgroup 6 Type R2R3MYB Transcription Factor That Activates Anthocyanin Production». Frontiers in Plant Science. 9: 1300. doi:10.3389/fpls.2018.01300. ISSN 1664-462X. PMC 6141686. PMID 30254656.
- ↑ Kristina (2023 թ․ օգոստոսի 10). «How To Use Blueberries In Cooking». Savory Suitcase (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Porter, Marie (2020 թ․ հոկտեմբերի 29). «Blueberry Wine Recipe [Fresh or Frozen]». Celebration Generation (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
- ↑ 13,0 13,1 «Flavonoids». Micronutrient Information Center, Linus Pauling Institute, Oregon State University, Corvallis, OR. November 2015. Արխիվացված օրիգինալից 24 October 2019-ին. Վերցված է 25 December 2017-ին.
- ↑ Kalt W, Ryan DA, Duy JC, Prior RL, Ehlenfeldt MK, Vander Kloet SP (October 2001). «Interspecific variation in anthocyanins, phenolics, and antioxidant capacity among genotypes of highbush and lowbush blueberries (Vaccinium cyanococcus spp.)». J Agric Food Chem. 49 (10): 4761–7. doi:10.1021/jf010653e. ISSN 0021-8561. PMID 11600018.
- ↑ «Wild Blueberry Network Information Centre». Wild Blueberry Network Information Centre. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Monte Nesbitt; Jim Kamas; Larry Stein (2013). «Blueberries» (PDF). Texas A&M University, AgriLife Extension Service. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ 17,0 17,1 Longstroth M (2014). «Lowering the soil pH with sulfur» (PDF). Michigan State University. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ 18,0 18,1 Hayden RA (2001). «Fertilizing blueberries» (PDF). Purdue University, Department of Horticulture. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Cornell fruit: berry diagnostic tool». Cornell University, Department of Horticulture. 2013. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Where Are Blueberries Grown?». World Atlas. 2017 թ․ ապրիլի 25. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Mitch Lies (2018 թ․ դեկտեմբերի 31). «Record year makes Oregon top blueberry producer». Capital Press. Salem, OR. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Top 10 Blueberry Producing States In America». World Atlas. 2019. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Home: Welcome to the Town of Hammonton». Town of Hammonton. 2013 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «The Beautiful Blueberry!». Pineypower.com. 2018. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Hammonton Chamber of Commerce». Hammontonnj.us. 2018. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ "Maine's Famous Blue Fruit", Maine Office of Tourism; accessed 2022.01.22.
- ↑ David E. Yarborough (February 2015). «Wild Blueberry Culture in Maine». Cooperative Extension: Maine Wild Blueberries, University of Maine. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «State Berry – Wild Blueberry». Secretary of State for Maine, Matthew Dunlap. 2007. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ 29,0 29,1 «Fruit and vegetable production, 2015 – Canada». Statistics Canada. 2016 թ․ փետրվարի 3. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «British Columbia Blueberries». BC Blueberry Council. 2009. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Deschênes V (2016 թ․ ապրիլի 20). «New Brunswick to become world's largest producer of wild blueberries». Government of New Brunswick, Department of Agriculture, Aquaculture and Fisheries. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Dorff E (2015 թ․ նոյեմբերի 30). «Blueberry varieties – Canada. In: The changing face of the Canadian fruit and vegetable sector: 1941 to 2011». Statistics Canada. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Nova Scotia: Official emblems and symbols Արխիվացված Փետրվար 13, 2007 Wayback Machine
- ↑ «Wild blueberry trivia». Wild Blueberry Producers Associations of Nova Scotia. 2016. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
- ↑ 35,0 35,1 Gagnon A (2006). «Wild Blueberry Production Guide in a Context of Sustainable Development: Survey of the Wild Blueberry Industry in Québec» (PDF). Ministère de l'Agriculture, des Pêcheries et de l'Alimentation du Québec. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ 36,0 36,1 Slav, M.; Hoza, D.; Asănică, A. (2018). «Researches on the presence and aggressivity of the blueberry root rot (Phytophthora cinnamomi) in a Dâmbovița county plantation». Journal of Horticulture, Forestry and Biotechnology. 22 (4): 7–12. ref.15
- ↑ «Where blueberries grow». Blueberry.org. U.S. Highbush Blueberry Council. 2019. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Harvesting commences at one of Zimbabwe's bigger blueberry projects». The Zimbabwean (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հուլիսի 3. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Cultivar, Grupo. «Propagação eficiente de mirtilo». Grupo Cultivar (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Australian Blueberry Growers' Association». Australianblueberries.com.au. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Catching the Toxic Drift: How Pesticides Used in the Blueberry Industry Threaten Our Communities, Our Water and the Environment». Environment Maine. 2005 թ․ օգոստոսի 16. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ 42,0 42,1 «Blueberry production in 2021; Crops/Regions/World list/Production Quantity (pick lists)». UN Food and Agriculture Organization, Corporate Statistical Database (FAOSTAT). 2023. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Blueberries: transitioning from wild to cultivated production». Charlottetown Research and Development Centre, Agriculture and Agri-Food Canada, Government of Canada. 2018 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Canadian blueberries». Agriculture and Agri-Food Canada, Government of Canada. 2019 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 21-ին.
Լրացուցիչ գրականություն
խմբագրել- Retamales, J. B., Hancock, J. F. (2012). Blueberries (Crop Production Science in Horticulture). CABI. 978-1-84593-826-0
- Sumner, Judith (2004). American Household Botany: A History of Useful Plants, 1620–1900. Timber Press. էջ 125. ISBN 0-88192-652-3.
- Wright, Virginia (2011). The Wild Blueberry Book. Down East Books. 978-0-89272-939-5.