Հարլեք (ամրոց)
Հարլեք (անգլ.՝ Harlech), միջնադարյան ամրոց, գտնվում է Մեծ Բրիտանիայի Գվինեդ շրջանում, Ուելսում։ Այն կառուցվել է Էդուարդ I-ի կողմից 1282-1289 թվականներին՝ Ուելսի արշավանքի ժամանակ։ 1986 թվականին ընդգրկվել է Մեծ Բրիտանիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։։
Հարլեք ամրոց | |
Harlech Castle* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Հարլեք ամրոց | |
Երկիր | Անգլիա |
Տիպ | ամրոց |
Չափանիշներ | Մշակութային i, iii, iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Կոորդինատներ | 52°51′36″ հս․. լ. 4°06′33″ ամ. ե.HGЯO |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1986 (անհայտ նստաշրջան) |
Համար | 374 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Պատմություն
խմբագրելԷդուարդ I-ը 1282 թվականի արշավանքի ընթացքում հրամայեց կառուցել Հարլեք ամրոցը, որը Հյուսիսային Ուելսում կառուցված յոթ ամրոցներից մեկն էր[2]։ Այն կառուցվել էր Ուելսում Անգլիայի ազդեցությունն ուժեղացնելու նպատակով։ Ամրոցը կանգնած է ծովի մոտ, բարձր ժայռի վրա։ Մի կողմից այն պաշտպանված էր ժայռով, իսկ մյուս կողմից՝ խորը խրամատով։ Հայտնի է ճարտարապետի անունը` վարպետ Ջեյմս Սենտ Ջորջացի։ Նա անձամբ է վերահսկել շինարարական աշխատանքները, որոնք տևել են յոթ տարի՝ 1283 թվականից մինչև 1290 թվականը։
Հարլեքը 1294-1295 թվականների ընթացքում դիմակայել է Մադոգ Ապ Լիվելինի պաշարմանը, ինչպես նաև առանցքային դեր է խաղացել Ուելսի վերջին, խոշոր ապստամբության ժամանակ, որը ղեկավարել է Օուեն Գլինդուրը։ 1404 թվականին, երկար պաշարման արդյունքում Գլինդուրը գրավեց ամրոցը և հինգ տարի բնակվեց այնտեղ։ Այդ ընթացքում Հարլեքը վերածվեց ապստամբների գլխավոր շտաբի։ 1409 թվականին Ուելսի արքայազնի (ապագա Հենրի V թագավորի) գլխավորությամբ անգլիական զորքերը ետ գրավեցին ամրոցը։ Օուեն Գլինդուրին հաջողվեց փախչել, բայց նրա ամբողջ ընտանիքը գերեվարվեց։ Հարլեքի անկումը, ըստ էության, ուելսացիների ապստամբության ավարտի սկիզբն էր։ Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմի ժամանակ Հարլեքը յոթ տարի պահել էն Լանկաստերները, մինչև որ Յորքի ուժերը ստիպեցին նրան հանձնվել 1468 թվականին։ Այս պաշարումը անմահանում է «Men of Harlech» երգում։ 17-րդ դարի կեսերին՝ Անգլիական հեղափոխության ժամանակ, Հարլեքը արքայականների վերջին ամրոցն էր։ Խորհրդարան կողմնակիցների կողմից ամրոցի գրավումը նշանավորեց պատերազմի ավարտով։ Ներկայումս ամրոցը պատկանում է Ուելսի պատմական ժառանգության պահպանման ծառայությանը։
Ճարտարապետություն
խմբագրելԱմրոցն ունի համակենտրոն կառուցվածք, պաշտպանության երկու գծով՝ ներքին և արտաքին պարսպապատից։ Նախկինում արտաքին պարսպապատը մի փոքր ավելի բարձր է եղել, քան այսօր։ Հարլեքը կառուցված է տեղական գորշ կանաչ ավազաքարից, որն օգտագործվել է աշտարակների և պատերի համար։ Ավելի փափուկ, դեղին ավազաքարն օգտագործվել է ամրոցի տարբեր դեկորատիվ հարդարանքների համար։ Հավանաբար այն բերվել է Բարմութի մոտակայքում գտնվող Էգինյան աբբայության շրջակայքից։
Պատկերասրահ
խմբագրել-
Հարլեք ամրոցը, որը պատկերված է քարտեզագրիչ Ջոն Սփիդի կողմից, 1610 թվականին
-
Հարլեք ամրոցը 1890-1900 թթ.
-
Հարլեք ամրոցի դարպասը
-
Հարլեք ամրոցի հատակագիծը
Տես նաև
խմբագրելՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 374 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Castles and Town Walls of King Edward in Gwynedd». UNESCO. Վերցված է 2012 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Taylor 2007, էջ. 6
Արտաքին հղումներ
խմբագրել- Ամրոցի պաշտոնական կայք
- Հոդված ամրոցի մասին Castlewales.com
- Հարլեք ամրոցի պատմությունը և ճարտարապետությունը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարլեք (ամրոց)» հոդվածին։ |