Հերեֆորդ
Հերեֆորդ (անգլ.՝ Hereford [ˈhɛrɨfərd]), 55 հազարից ավելի բնակչություն ունեցող քաղաք Ուայ գետի ափին, Անգլիայում, Հերեֆորդշիր կոմսության կենտրոնը։
Քաղաք | |||
---|---|---|---|
Հերեֆորդ | |||
Hereford | |||
| |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||
Երկրամաս | Արևմտյան Միդլենդ | ||
Կոմսություն | Հերերֆորդշիր | ||
Համայնք | Հերեֆորդշիր | ||
Մակերես | 17,1 կմ² | ||
Բնակչություն | 55 800 մարդ ([1]) | ||
Ժամային գոտի | UTC+0 | ||
Հեռախոսային կոդ | 01432 | ||
Փոստային ինդեքս | HR | ||
Փոստային դասիչ | HR1, HR2, HR3, HR4 | ||
Պաշտոնական կայք | herefordcitycouncil.gov.uk | ||
| |||
Պատմություն
խմբագրելՀիմնադրվել է արևմտյան սաքսերի կողմից, որպես Վալլիսյան շրջանի ամրապնդիչ կենտրոն Արևմտյան Մերսիայում։ Միջնադարում դարձել է եպիսկոպոսության գլխավոր կենտրոն։ Պատկանել է անմիջականորեն արքային,ով այստեղ դրամ էր հատում և իր վասսալներին շնորհում էր Հերերֆորդյան կոմսի տիտղոս։ 13-րդ դարից սկսած քաղաքը կորցնում է իր պաշտպանողական դերը և դառնում է թեթև արդյունաբերության կենտրոն։ 17-րդ դարի քաղաքացիական կռիվների ժամանակաշրջանում քաղաքը անցնում էր ձեռքից ձեռք։
Հերեֆորդի գլխավոր տեսարժան վայրը միջնադարյան տաճարն է, որը կառուցվել է մի քանի հարյուրամյակ՝ սկսած 12-րդ դարից։ Այն տուժել է 1786 թվականի փլուզումից և ամբողջությամբ վերականգնվել է 1908 թվականին։
Թանկարժեք է տաճարական գրադարանը, որում գրքերը ամրացված են ցուցափեղկերին շղթաներով։ Նրա գլխավոր հարստությունը միջնադարյան ամենամեծ քարտեզն է։ Տաճարին կից գործող դպրոցը հայտնի է 1384 թվականից։ Հասարակական կառույցներից հիշատակվում է մանածագործների գիլդիան (1621)։
Հերեֆորդում գտնվում է SAS[2] «Կրենդենհիլլ»-ի մարզումային բազան, ինչպես նաև տեղաբաշխված է SAS-ի 22-րդ գունդը։
Հայտնի բնակիչներ
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել-
Միջնադարյան ամենամեծ քարտեզը
-
Անգլիայի արքա Չարլզ 2-րդի սիրուհու՝ Նելլ Գվինի հայրենիքը համարվում է Հերերֆորդը
-
Հերերֆորդի[3] ֆուտբոլային մարզադաշտը
-
Հերերֆորդի Մեծ փողոցը
-
Հերերֆորդի պալատը (հիմնվել է 1904 թվականին)
-
Հին տունը, ստեղծվել է 1621 թվականին, ներկայումս թանգարան է
-
Դեպի Հերերֆորդի եկեղեցին տանող ճանապարհը
-
Հերերֆորդ տեսակի կով
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «2011 թվականի մարդահամար». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «SAS». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Հերերֆորդ Յունայթեդ ՖԱ-ի պաշտոնական կայքը». Արխիվացված է օրիգինալից 2014-03-28-ին. Վերցված է 2014-08-29-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերեֆորդ» հոդվածին։ |