Հորատանցք, ապարի հատվածքում մի քանի մետրից մինչև 9 կմ ու ավելի խորությամբ և սովորաբար 75—300 մմ տրամագծով հանքափորվածք։ Լինում Է շահագործման (նավթի, գազի արդյունահանման համար), պայթեցման, ջրաիջեցման, հետախուզական (երկրաբանության մեջ), օժանդակ (հանքային աշխատանքների դեպքում) ևս։ Հորատանցումը կատարվում Է հորատման հաստոցներով ու հորատման տեղակայանքներով։ Հորատանցքի տարրերն են հորանաբերանը (ելքը դեպի մակերևույթ), հանքախորշը (հատակը), փողը կամ պատերը (հորատանցքի կողմնային մակերևույթը)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 585
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հորատանցք» հոդվածին։
  NODES