Հռետոր, ճարտասան։ Մարդ, ով տիրապետում է խոսքի արվեստին, հանդես է գալիս զանգվածների առաջ, թողնում է ոգեշնչող, ոգևորող ազդեցություն։ Հին Հունաստանում և Հռոմում՝ ճարտասան, ով հատկապես զբաղվում էր ոչ թե գործնական, այլ ցուցադրական պերճախոսությամբ, օրինակ, հռետորական դպրոցի ուսուցիչ կամ աշակերտ։

Հին Հունաստանում հայտնի հռետորներ էին․ Դեմոսթենեսը, Լիսիասը, Էսխինեզը, Անդոկիդեսը, Անտիֆոնը, Դինարքը, Հիպերիդը, Իսեուզը, Իսոկրատեսը, Լիկուրգ Աթենացին և այլք։

20-րդ դարի ազդեցիկ հռետորներ են համարվում․ Ուինսթոն Չերչիլը, Շառլ դը Գոլը, Ադոլֆ Հիտլերը, Յոզեֆ Գեբելսը, ՄակԱրթուր Դուգլասը, Բենիտո Մուսոլինի, Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը։

Տես նաև

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 595  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հռետոր» հոդվածին։


  NODES