Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ղանձիլ (այլ կիրառումներ)
Ղանձիլ
Ղանձիլ
Ծաղկող բույսերի խումբ
Գռոս Գռևի անտառի մոտ, Գեսսեն հողեր, Գերմանիա
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Բարդածաղկավորներ
Ընտանիք Շուշանազգիներ
Ցեղ Ղանձիլ
Լատիներեն անվանում
Allium ursinum


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 810202
NCBI 4684
EOL 1085089

IPNI529088-1

Ղանձիլ (լատին․՝ Állium ursínum), վայրի սխտոր, արջի սոխ, արջասխտոր, սխտորուկ, խալիար, շուշանազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս։

Տարածում

խմբագրել
 
Բուսաբանական նկարազարդումը՝ Օ. Վ. Թոմի «Flora von Deutschland, Österreich und der Schweiz», 1885

Տարածված են Հարավային Եվրոպայում (Ռումինիա, Բուլղարիա, Հարավսլավիա, Հունաստան, Իտալիա (այդ թվում, Սիցիլիա), Ֆրանսիայում (այդ թվում Կորսիկա), Իսպանիա), Ուկրաինայում, Բելառուսում, Կովկասում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, և Թուրքիայում[1]։ Վայրի վիճակում աճում է նաև տունդրայի գոտում[2]։ Հիմնականում քաղցր են տերևները, որոնք աճեցված[3] են 12-17 °С ջերմաստիճանում։ 20 °С-ից բարձր ջերմաստիճանում համի որակը, ինչպես բոլոր սոխուկավորներինը վատանում է, հատկապես չոր եղանակին։ Հայաստանում հանդիպում է Տավուշի և Լոռու մարզերում։ Աճում է բարձրլեռնայինան գոտիներում (2600 մ բարձրություններում), խոտհարքներում, արոտավայրերում։

Կենսաբանական նկարագիր

խմբագրել
 
Երիտասարդ տերևները անտառում

Ցողունը եռակող է, բարձրությունը՝ 20-50 սմ։ Տերևները նշտարաձև են։ Ծաղկաբույլը կիսագնդաձև հովանոց է, ծաղիկները՝ փոքրիկ ոտիկներով, սպիտակ։ Ծաղկում է ամռան առաջին կեսին, հունիսին։ Սոխուկն ունի սխտորին բնորոշ հոտ։

Քիմիական կազմ

խմբագրել

Բույսը պարունակում է վիտամիններ C, B1, B2, PP, կարոտին (A նախավիտամին), գլիկոզիդ, 6,5% շաքար, սխտորի բնորոշ հոտով եթերայուղ, սպիտներ, լուծվող հանքային և անազոտ, էքստրակտային նյութեր, լիզոցիմ, ֆիտոնցիդներ, մերկապտանի հետքեր, ալանին, շաքարներ, եթերայուղեր, ֆիտոնցիդներ, յոդ և այլն։ Եթերայուղի հիմնական մասերն են վինիլսուլֆիդն ու պոլիվինիլսուլֆիդը։

Բժշկության մեջ

խմբագրել

Բժշկության մեջ օգտագործվում է որպես հակալնդախտային և հակակարծրախտային միջոց։ Ստանում են նաև ուրսալ և ուրսալին դեղամիջոցները։ Ղանձիլն օգտագործվում է սննդի մեջ (սոխուկը, տերևները, ցողունը)՝ հում, եփած, թթու և աղ դրած, որպես համեմունք։ Ղանձիլում պարունակվող ֆիտոնցիդները կանխում են կարտոֆիլի ծլումը։ Մեղրատու է։ Բուժման նպատակով կիրառվում է ղանձիլի ամբողջ վերգետնյա մասը՝ սոխարմատի հետ միասին։ Այն հավաքում են մայիսի կեսերից, երբ դեղաբույսը սկսում է կոկոնակալվել։ Փայտացած բույսը կիրառման համար պիտանի չէ։ Հումքը չորացնում են ստվերում՝ միջանցուկ քամու տակ։ Դեռևս Հին Հռոմում ղանձիլը համարվել է ստամոքսաաղիքային տրակտը մաքրող միջոց։ Հում վիճակում ուտում են աթերոսկլերոզի և ճիճվակրության դեպքերում, իսկ ոգեթուրմը քսում են ռևմատիզմով ախտահարված հոդերին, ըմպում հազի, ստամոքսի և աղիների բորբոքումների ժամանակ։ Միջին ականջի թարախային բորբոքումների դեպքում թարմ բուսահյութը կաթեցնում են ականջի մեջ։ Բուլղարիայում ղանձիլը օգտագործվում է մարսողական տրակտի սուր և խրոնիկական խանգարումների, հատկապես լուծի, վատ ախորժակի, աղիների ինֆեկցիոն ախտահարումների դեպքում, ինչպես նաև աթերոսկլերոզի և հիպերտոնիկ հիվանդության բուժման նպատակով։ Հիմնավորված է, որ ղանձիլը ֆիտոնցիդային ակտիվությամբ զգալի չափով գերազանցում է սխտորին։ Ուրսալը բույսի սոխարմատի և արմատների եթերային մզվածքն է՝ քիչ պղտոր, դեղնականաչավուն տեսքով, սխտորի բնորոշ հոտով։ Այն օգտագործվում է տրիխոմոնադային կոլպիտների բուժման համար՝ հեշտոցային տամպոնների ձևով[1]։

Դասակարգում

խմբագրել
  ավելի քան 24 ընտանիք (համաձայն APG II Համակարգի)   ավելի քան 870 տեսակ  
         
  Կարգ Բարդածաղկավորներ     Դաս Սոխուկ     f1
               
  Բաժին
Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր
    Ընտանիք Շուշանազգիներ     տեսակ Ղանձիլ    
             
  ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  մոտ 300 դաս   f2
     

Ստուգաբանություն

խմբագրել

Լեզվաբանները կարծում են, որ այդ անունը՝ ղանձիլ, առնչվում ղանձել,տապակել անվան հետ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Согласно данных GRIN. См. карточку растения
  2. А. Краснопевцева, В. Краснопевцева. Ещё один кандидат в Красную книгу? Черемша на Хамар-Дабане // Волна : экологический журнал. — 2004. — № 38 (1). Архивировано из первоисточника 23 Նոյեմբերի 2008.
  3. Черемша Արխիվացված 2007-02-26 Wayback Machine на сайте kuking.net

Գրականություն

խմբագրել
  • Всё о лекарственных растениях на ваших грядках / Под ред. Раделова С. Ю.. — СПб: ООО «СЗКЭО», 2010. — С. 157—160. — 224 с. — ISBN 978-5-9603-0124-4
  • Введенский А. И. Род 267. Лук — Allium L. // Флора СССР. В 30 т. / Гл. ред. и ред. тома акад. В. Л. Комаров. — М.—Л.: Изд-во АН СССР, 1935. — Т. IV. — С. 142. — 760 + XXX с. — 5175 экз.
  • Дудченко Л. Г., Козьяков А. С., Кривенко В. В. Пряно-ароматические и пряно-вкусовые растения: Справочник / Отв. ред. К. М. Сытник. — К.: Наукова думка, 1989. — 304 с. — 100 000 экз. — ISBN 5-12-000483-0. Всё о лекарственных растениях на ваших грядках / Под ред. Раделова С. Ю.. — СПб: ООО «СЗКЭО», 2010. — С. 157—160. — 224 с. — ISBN 978-5-9603-0124-4.
  • Губанов И. А. и др. 340. Allium ursinum L. — Лук медвежий, или Черемша // Иллюстрированный определитель растений Средней России. В 3 т. — М.: Т-во науч. изд. КМК, Ин-т технолог. иссл., 2002. — Т. 1. Папоротники, хвощи, плауны, голосеменные, покрытосеменные (однодольные). — С. 450. — ISBN 8-87317-091-6

Արտաքին հղումներ

խմբագրել
  • baerlauch.net(գերմ.) — немецкий сайт, посвящённый черемше։ «Bärlauch — Ail des Ours — Allium ursinum — wilder Knoblauch»
  • Spice Pages
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղանձիլ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղանձիլ» հոդվածին։
  NODES