Ղրղզներ (ղրղզ.՝ кыргыздар), ազգություն, Ղրղզստանի հիմնական բնակչությունը։ Բնակվում են նաև Ուզբեկստանում, Տաջիկստանում, Ղազախստանում, քիչ քանակությամբ՝ ՉԺՀ-ում և Աֆղանստանի հյուսիս-արևելքում։

Ղրղզներ
кыргыздар
Ընդհանուր քանակ

մոտ 4,5 մլն․

Բնակեցում
Ղրղզստան Ղրղզստան 4 006 009 (2012) [1]
Ուզբեկստան Ուզբեկստան 250 հազար [2]
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 187 հազար [3]
Ռուսաստան Ռուսաստան 103 422 [4][5]
Տաջիկստան Տաջիկստան 60 715 (2010) [6]
Ուկրաինա Ուկրաինա 1128 [7]
Լեզու(ներ)
ղրղզերեն, ռուսերեն
Հավատք(ներ)
սուննի իսլամ

Պատկանում են մոնղոլոիդ ռասայի հարավ-սիբիրական տիպին։ Խոսում են ղրղզերեն, ռուսերեն։ Հավատացյալները սուննի մուսուլմաններ են։

Խորհրդային գիտնականների կարծիքով ղրղզների կորիզը կամ նրանց կազմի մեջ մտած հիմնական տարրերից մեկն ունի կենտրոնական ասիական ծագում։

Պատմություն

խմբագրել

Ղրղզների վաղ շրջանի էթնիկական պատմությունը կապված է հոների, դինլինների, սակերի և ուսունների ցեղային միավորումների հետ։ Հետագայում ղրղզների կազմի մեջ մտան 6-10-րդ դարերում Սայանո-Ալթայան Մերձիրտիշյան, Արևելյան Տյան-Շանի թյուրքալեզու բնակչության միջավայրում ձևավորված, ինչպես նաև Յոթնագետքի ու Մավերաննահրի թյուրքալեզու ցեղեր (կարլուկներ, ույգուրներ), ապա՝ մոնղոլական, իսկ 16-17-րդ դարերում՝ ղազախա-նողայական ցեղերի մի մասը։

19-րդ դարի 1-ին կեսին ղրղզները Կոկանդի խանության տիրապետության տակ էին, իսկ 19-րդ դարի 60-70-ական թվականներին նրանց բնակեցրած տարածքի մեծ մասը մտավ Ռուսական կայսրության կազմի մեջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 460  
  NODES
Done 1