Ճպուռները կազմում են գիշատիչ միջատների առանձին կարգ։ Տարածված են հատկապես արևադարձային և խոնավ մերձարևադարձային գոտիներում։ Հայտնի է շուրջ 4,5 հազար, Հայաստանում՝ 52 տեսակ։ Առավել տարածվածներից են սլաքիկները, գեղուհիները և թիակիկները՝ հիմնականում լեռնային ուղղաձիգ գոտիներում, մասամբ՝ հարավային շրջաններում։

Կառուցվածք

խմբագրել
 

Խոշոր միջատներ են՝ բարեկազմ, փայլուն, երկարացած մարմնով, երկար փորիկով (14–120 մմ)։ Գլուխը խոշոր է, շարժուն, ֆասետային աչքերը գրավում են գրեթե ամբողջ գլուխը։ Բերանը կրծող տիպի է։ Ունեն 2 զույգ նույնանման կառուցվածքով, խիստ ջղավորված թափանցիկ թևեր (10–94 մմ)։ Ձվադրում են հողում, ջրում, ջրային բույսերի հյուսվածքներում։ Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ (բացակայում է հարսնյակի փուլը)։ Թրթուրները նույնպես գիշատիչ են. սնվում են ջրային միջատների թրթուրներով, երբեմն հարձակվում են մատղաշ ձկների վրա։ Նրանց շատակերությունը չափազանց օգտակար է. շատ վնասատու միջատներ են ոչնչացնում՝ թռչելով անտառային կածանների, բացատների ու անտառեզրերի վրայով։ Առհասարակ ճպուռներն արագաշարժ են և իրենց զոհին որսում են թռիչքի ժամանակ։ Ճպուռները նաև վտանգավոր են. կարող են տարածել ընտանի թռչունների հիվանդություններ (օրինակ՝ պրոտոգոնիմոզ)։

Նրա բնութագիրը

խմբագրել

Ճպուռն ամենաարագ թռչող միջատն է. նա սլանում է գետերի ու լճակների վրայով՝ որսալով մոծակներ և այլ միջատներ։

Նկարներ

խմբագրել

[1] [2]

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճպուռներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճպուռներ» հոդվածին։
  NODES