Աննա Մարիա Տյուսո (ֆր.՝ Anna Maria Tussaud, ի ծնե՝ Գրոսհոլց, գերմ.՝ Grosholtz, դեկտեմբերի 1, 1761(1761-12-01)[1], դեկտեմբերի 7, 1761(1761-12-07)[2] կամ 1760[3], Ստրասբուրգ, Ֆրանսիայի թագավորություն[2] - ապրիլի 16, 1850(1850-04-16)[2][1][4][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]), ֆրանսիացի քանդակագործ։

Աննա Մարիա Գրոսհոլց-Տյուսո
Anna Maria Tussaud-Grosholtz
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 1, 1761(1761-12-01)[1], դեկտեմբերի 7, 1761(1761-12-07)[2] կամ 1760[3]
ԾննդավայրՍտրասբուրգ, Ֆրանսիայի թագավորություն[2]
Մահացել էապրիլի 16, 1850(1850-04-16)[2][1][4][…]
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]
ԳերեզմանԼոնդոն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԵրկերՄադամ Տյուսոյի թանգարան
Մասնագիտությունքանդակագործ
ԱմուսինՖրանսուա Տյուսո
ԵրեխաներFrancis Tussaud?
 Marie Tussaud Վիքիպահեստում

Լոնդոնում Մադամ Տյուսոյի թանգարանի հիմնադիր։

Կենսագրություն

խմբագրել

Կյանքի վաղ տարիներ

խմբագրել

Մարիան ծնվել է Մարի Գրոսհոլց անունով (գերմ.՝ Marie Grosholtz) 1761 թվականի դեկտեմբերի 1-ին Ստրասբուրգում (Ֆրանսիա)[5]՝ էլզասեցի սպա Յոզեֆ Գրոսհոլցի և շվեյցարացի Աննա-Մարիա Վալտերի ընտանիքում։ Նրա հայրը մահացել է Յոթնամյա պատերազմում՝ Մարիի ծնվելուց քիչ ժամանակ անց։ Հոր մահից հետո մայրը երեխաների հետ տեղափոխվել է Բեռն և սկսել որպես տնային տնտեսուհի աշխատել բժիշկ Ֆիլիպ Վիլհելմ Կուրտիուսի մոտ (1741-1794)[6]։ Կուրտիուսը մոմից պատրաստում էր անատոմիական մոդելներ, հետագայում զբաղվել է մոմե քանդակների, դիմանկարների արտադրությամբ։ 1765 թվականին նա տեղափոխվել է Փարիզ և այնտեղ հիմնել իր արվեստանոցը։ Մարին մոր հետ 1767 մեկնել է Կուրտիուսի մոտ. մայրն առաջարկել է աշխատել որպես տնային տնտեսուհի, իսկ Մարին սկսել է սովորել մոմե քանդակներ պատրաստելու արվեստը։

Կուրտիուսը Փարիզում պատրաստել է մոմե մի քանի քննադակներ, որոնցից մեկը Լյուդովիկոս XV-ի սիրուհի մադամ Դյուբարիի քանդակն էր։ Դա և բժշկի մյուս գործերը նրա ճանաչում բերեցին Փարիզում։ Այդ քանդակի օրինակը պահպանվել է մոմե քանդակների թանգարանում։ Կուրտիուսի աշխատանքներն առաջին ցուցահանդեսում (տեղի է ունեցել 1770 թվականին) անհավատալի ժողովրդականություն են ձեռք բերել, դա նրան հնարավորություն է տվել ցուցահանդեսներ բացել Փարիզի հայտնի այլ վայրերում։

Կուրտիուսը Մարիին սովորեցրել է մոմե քանդակներ ստեղծելու արվեստը, վերջինիս մոտ շատ վաղ է ի հայտ եկել այդ ժամանակների հայտնի մարդկանց կերպարները վերստեղծելու տաղանդը։ Մարին այդ ժամանակ ստեղծել է հայտնի այնպիսի մարդկանց քանդակներ, ինչպիսիք են Վոլտերը, Ժան-Ժակ Ռուսոն, Բենջամին Ֆրանկլինը։ Ժամանակի ընթացքում նրան սկսել են հրավիրել թագավորական ընտանիքի անդամների քանդակները պատրաստելու։ Թագավորական ընտանիքի անդամների հետ Մարիի հարաբերություններն այնքան լավ էին, որ նրան նույնիսկ հրավիրել են ապրելու Վերսալում, որտեղ նա դասավանդել է արվեստ, մասնավորապես, Լուի XVI-ի քրոջը։

Ֆրանսիական հեղափոխություն

խմբագրել

Կուրտիուսի մոմե քանդակները որոշակի դեր են խաղացել Ֆրանսիական հեղափոխության ժամանակ։ 1789 թվականի հուլիսի 12-ի՝ հեղափոխության սկսվելուց երկու օր առաջվա անկարգությունների ժամանակ ապստամբները փողոց են տարել Դյուկ Օռլեանցու և ֆինանսների ատելի նախարար Ժակ Նեկերի մոմե քանդակները։ Իշխանափոխության հետ կապված Մարին ձերբակալվել է որպես նախորդ վարչակարգի ներկայացուցիչներից և նրանց համակիրներից մեկը։ Կալանքի ժամանակ նա ծանոթացել է Ժոզեֆին դը Բոհարնեի՝ Նապոլեոն Բոնապարտի ապագա կնոջ հետ։ Ահաբեկչության վարչակարգի ժամանակ Մարիին դատապարտել են գիլիոտինով մահապատժի, բայց այն չի իրականցվել միայն այն պատճառով, որ Ռոբեսպիեռի մահից հետո նրան հրավիրել են պատրաստելու հեղափոխականի ու նրան սպանողի հետմահու դիմաքանդակը։ Ռոբեսպիեռից բացի Մարին պատրաստել է Մարի Անտուանետի, Ժան Պոլ Մարատի և շատ ուրիշների դիմաքանդակները։

Ազատվելով հետապնդումից՝ Մարին վերադարձել է Կուրտիուսի արվեստանոց։ Վերջինիս մահից հետո (1794 թվական) Մարին ժառանգել էր նրա արվեստանոցն ու քանդակների հավաքածուն։ 1795 թվականին Մարին ամուսնացել է ինժեներ Ֆրանսուա Տյուսոյի հետ, նրանք ունեցել են 1 աղջիկ, որը մահացել է ծնվելուց հետո և 2 որդի՝ Ժոզեֆը և Ֆրանսուան[7]։ Մարիի քանդակների հավաքածուն զգալիորեն մեծացել ու մեծ ժողովրդականություն է վայելել փարիզեցիների շրջանում, սակայն նրա ամուսինն սկսել է ալկոհոլ օգտագործել։ Բացի այդ, նա սկսել է թղթախաղ խաղալ գրեթե այն ամենով, ինչը Մարին աշխատում էր մոմե քանդակների ցուցադրություններով։

Կյանքը Մեծ Բրիտանիայում

խմբագրել

1802 թվականին Մերին որոշել է հեռանալ ամուսնուց և իր հետ վերցնելով 4 տարեկան ավագ որդուն՝ Ժոզեֆին, ու իր հավաքածուն՝ շրջագայության է մեկնել Մեծ Բրիտանիա։ Նապոլեոնի իշխանության սկսվելով և երկու երկրների հարաբերությունների վատացման պատճառով նա չի կարողացել վերադառնալ և շարունակել է ճանապարհորդել Մեծ Բրիտանիայում ու Իռլանդիայում։ Նապոլեոնի տապալոմից հետո Մարիի կրտսեր որդին՝ Ֆրանսուան, միացել է նրանց, և 1835 թվականին Մարին ներկայիս հայտնի Բեյքեր սթրիթում կազմակերպել է իր առաջին մշտական ցուցահանդեսը, որը նրա թանգարանի սկիզբն էր։ Որոշ քանդակներ քանդվել են, բայց կրկին վերականգնվել են ձևանմուշների միջոցով, որոնք Մարին պահել էր։ 1842 թվականին նա պատրաստել է իր քանդակը, որը մինչ օրս պահվում է Մադամ Տյուսոյի թանգարանում։ Մադամ Տյուսոն մահացել է 1850 թվականի ապրիլի 18-ին՝ 88 տարեկան հասակում, Լոնդոնում։ Նրա թանգարանը դարձել է Լոնդոնի տեսարժան վայրերից մեկը, այն իր բաժանմունքներն ունի Ամստերդամում, Հոնկոնգում, Լաս Վեգասում, Նյու Յորքում, վաշինգտոնում և մի շարք այլ քաղաքներում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 433. — ISBN 978-1-85743-228-2
  4. 4,0 4,1 4,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  5. "Marie Tussaud". Encyclopædia Britannica. Accessed 19 August 2016.
  6. Pilbeam, 2006, էջ 17
  7. Graphico. «Madame Tussauds» (PDF). www.madametussauds.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադամ Տյուսո» հոդվածին։
  NODES
INTERN 1