ՄակՔինզի
ՄակՔինզի (անգլ.՝ McKinsey & Company), բիզնես կառավարման խորհրդատվական ընկերություն։ Մասնավոր և հասարակական հատվածներում բիզնես - կառավարման հետ կապված որոշումները գնահատելու համար այն իրականացնում է քանակական և որակական վերլուծություններ։ ՄակՔինզիի հաճախորդների շարքին են պատկանում աշխարհի խոշորագույն ընկերությունների 80%-ը, մեծ թվով կառավարություններ և հասարակական կազմակերպություններ։ Այն համարվում է աշխարհի ամենահեղինակավոր բիզնես - կառավարման խորհրդատվական ընկերությունը։ ՄակՔինզին հրատարակում է ՄակՔինզի Քուորտերլին (McKinsey Quarterly), զեկուցումներ մենեջմենթային թեմաներով, հովանավորում և ֆինանսավորում է ՄակՔինզի Համաշխարհային Հաստատություն ( McKinsey Global Institute) հետազոտական կազմակերպությունը, և հեղինակել է մի շարք հաջողակ գրքեր՝ կապված մենեջմենթի հետ։ Իր ազդեցությունը բիզնես - ոլորտի վրա, ինչպես նաև աշխատանքային մշակույթը ստացել են մեծ տարածում այդ ոլորտում։
ՄակՔինզի | |
---|---|
Տեսակ | management consulting company? և առևտրային կազմակերպություն |
Անվանված է ի պատիվ | James O. McKinsey? |
Հիմնադրված է | 1926[1][2] |
Հիմնադիր | James O. McKinsey? և Marvin Bower? |
Վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Տնօրեն | Bob Sternfels? |
Արդյունաբերություն | management consulting industry? |
Հասույթ | 10,6 մլրդ $ (2020)[3] |
Աշխատողների թիվ | 38 000 մարդ (2023)[1] |
Կայք | mckinsey.com(անգլ.) |
Մասնակից է | Chefsache?[4] |
McKinsey & Company Վիքիպահեստում |
ՄակՔինզին հիմնադրել է Ջեյմս Օ. ՄակՔինզին 1926թ. մենեջմենթի ոլորտում հաշվապահական հմտություններ կիրառելու նպատակով։ ՄակՔինզին լուծարվեց 1937թ., և մի քանի անգամ վերակառուցվելուց հետո ձևավորվեց ժամանակակից ՄակՔինզի ընկերությունը։ 1930-ականներին ՄակՔինզիի աշխատանքային մշակույթը և մեթոդները հիմնեց Մարվին Բոուերը՝ ուղղորդվելով իր նախկին իրավաբանական փորձով։ ՄակՔինզին առաջին մենեջմենթային խորհրդատվական ընկերությունն էր, ով աշխատանքի վերցրեց քոլեջներիի շրջանավարտներին, այլ ոչ թե միայն փորձառու մասնագետների։
1980 - ականներին և 1990 - ականներին, ընկերությունը ծավալվեց՝ հասնելով միջազգային մասշտաբների և ընդլայնելով իր գործունեության տարածաշրջանները։ 1951թ. ՄակՔինզիի աշխատակազմը բաղկացած էր 88 անդամներից, մինչդեռ 2000 - ականներին այդ թիվը հասավ 7700-ի։ ՄակՔինզիի խորհրդատվությունը հիմնել է մի շարք նորմեր բիզնեսում և մեծ ներդրում է ունեցել արդի դարաշրջանի խոշորագույն բիզնես - հաջողությունների և ձախողումների մեջ։
Պատմություն
խմբագրելՎաղ պատմություն
խմբագրելՄակՔինզին (McKinsey and Company) հիմնադրվել է Չիկագոյի Համալսարանի հաշվապահության պրոֆեսոր Ջեյմս ՄակՔինզիի կողմից 1926թ. James O. McKinsey & Company անվան տակ։ Նրա մտքում ծնվեց այս գաղափարը ԱՄՆ Զինված Ուժերի Հրետանու Բաժնում (U.S. Army Ordnance Department) աշխատելու տարիներին, երբ նա ականատես եղավ ռազմական զինատեսակներ ներմուծողների թերություններին։ Ընկերությունը անվանվեց "հաշվապահական և մենեջմենթային գրասենյակ" և սկսեց խորհրդատվություն տալ հաշվապահական մեթոդների՝ որպես բիզնես - կառավարման գործիքների մասին։ Միստր ՄակՔինզիի առաջին գործընկերներն էին 1929թ. աշխատանքի անցած Թոմ Քարնին և 1933թ. աշխատանքի անցած Մարվին Բոուերը։ Իր գործունեության առաջին տարիներին ընկերությունը արագորեն աճեց և սկսեց զարգանալ. իր առաջին գրասենյակը բացվեց Նյու Յորքում 1932թ.։ 1935թ. Միստր ՄակՔինզին ժամանակավորապես լքեց ընկերությունը Մարշալ Ֆիլդսի ( Marshall Field's) գլխավոր գործադիր տնօրեն աշխատելու նպատակով, որն օգտագործում էր իր իսկ ընկերության կողմից նախագծված վերակազմավորման պլանը։
Այդ նույն թվականին ՄակՔինզին միաձուլվեց Scovell, Wellington & Company հաշվապահական ընկերության հետ՝ ստեղծելով Նյու Յորքում հիմնված McKinsey, Wellington & Co. և միախառնելով իր հաշվապահական մեթոդները Չիկագոյում հիմնված Wellington & Company - ի հետ։ Քարնին և Բոուերը անհամաձայնություններ ունեին ընկերությունը կառավարելու շուրջ։ Բոուերը ցանկանում էր ընդլայնվել ազգային մակարդակով և աշխատանքի ընդունել երիտասարդ բիզնես - դպրոցի շրջանավարտներին, մինչդեռ Քարնին ցանկանում էր մնալ Չիկագոյում և աշխատանքի վերցնել փորձառու հաշվապահների։ Սա դեռ հերիք չէր, Ջեյմս Օ. ՄակՔինզին մահացավ թոքաբորբից 1937թ.։
Սա հանգեցրեց McKinsey, Wellington & Company - ի տրոհմանը 1939թ.։ Հաշվապահական մեթոդները վերադարձան Scovell, Wellington & Company - ին, մինչդեռ մենեջմենթային տեխնիկան բաժանվեց երկու՝ McKinsey & Company և McKinsey, Kearney & Company ընկերությունների միջև։ Բոուերը համագործակցում էր Սքովել Ուելինգտոնից (Scovell Wellington) Գայ Քրոքեթի հետ, ով մեծ ներդրումներ կատարեց նոր McKinsey & Company - ում և դարձավ կառավարիչ - գործընկեր, մինչդեռ Մարվին Բոուերը ստեղծեց ընկերության սկզմունքներն ու ռազմավարությունները որպես Քրոքեթի տեղակալ։ Նյու Յորքի գրասենյակը պաշտոնապես վերցրեց "ՄակՔինզի" անվանումը 1946թ.։
Հիմնադրումը
խմբագրելMcKinsey & Company - ն արագ աճեց 1940-50-ականներին, հատկապես Եվրոպայում։ Այն 1951թ. ուներ 88 աշխատակից և ավելի քան 200 աշխատակից 1960-ականներին, ներառյալ 37 աշխատակից 1966թ.։ Նույն թվականին, ՄակՔինզին ուներ վեց գրասենյակներ այնպիսի ԱՄՆ խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Սան Ֆրանցիսկոն, Լոս Անջելեսը և Վաշինգտոնը, ինչպես նաև վեցը ԱՄՆ սահմաններից դուրս։ Այս արտերկրյա գրասենյակները հիմնականում Եվրոպայում էին, մասնավորապես Լոնդոնում, Փարիզում, Ամստերդամում, ինչպես նաև Մելբուրնում։ Այս ժամանակ ընկերության շահույթի մեկ երրորդը գալիս էր իր եվրոպական գրասենյակներից։ Գայ Քրոքեթի պաշտոնը իջեցվեց մինչև գործադիր տնօրեն, իսկ Մարվին Բոուերը ընտրվեց իր տեղում։ ՄակՔինզիի շահույթ - բաժանող, գործադիր և պլանավորող հանձնաժողովները ստեղծվեցին 1951թ.։ Ընկերության հաճախորդների բազան ընդլայնվեց հատկապես ի հաշիվ կառավարությունների և ռազմական կազմակերպությունների հետպատերազմյան դարաշրջանում։ Յոթ տարի տևած քննարկուներից հետո, 1956թ. ՄակՔինզին դարձավ մասնավոր ընկերություն, որի բաժնետոմսերը պատկանում էին բացառապես ՄակՔինզիի աշխատակիցներին։
1967թ. Բոուերի պաշտոնանկութկունից հետո ընկերության շահույթները նվազեցին։ Ի հայտ եկան նոր մրցակիցներ, ինչպիսիք էին Բոստոնի Խորհրդատվական Ընկերությունը (Boston Consulting Agency) և Bain & Company - ն, որոնք ՄակՔինզիի հետ մրցակցում էին՝ առաջարկելով հաճախորդներին հատուկ բրենդային ապրանքներ, օրինակ՝ Աճ - Բաժնետոմս մատրիցան, և վաճառելով իրենց արդյունաբերական փորձը։ 1971թ. ՄակՔինզին ստեղծեց Ընկերության Նպատակների և Նպատակակետերի հանձնաժողովը (the Commission on Firm Aims and Goals), որը բացահայտեց, որ ՄակՔինզին չափից շատ էր կենտրոնացել աշխարհագրական ընդլայնման վրա՝ համարյա ուշադրություն չդարձնելով հիմնարար արդյունաբերական գիտելիքներին։ Հանձնաժողովն առաջարկեց ՄակՔինզիին դանդաղեցնել իրենց ընդլայնումը և զարգացնել արդյունաբերական հարմարանքները։ 1976թ. Ռոն Դենիելը ընտրվեց որպես գործադիր տնօրեն, և կառավարեց մինչև 1988թ.։ Դենիելը և Ֆրեդ Գլաքը բարեփոխումներ անց կացրեցին։ Ձևավորվեցին 15 մասնագիտացված աշխատանքային խմբեր ՄակՔինզիի ներսում, որոնք կոչվում էին Մրցակցության Կենտրոններ (Centers of Competence), նաև ստեղծվեցին մասնագիտացման ոլորտներ, որոնք կոչվում էին Ռազմավարություն, Գործողություններ և Կազմակերպում (Strategy, Operations and Organization)։ Դենիելը նաև սկսեց ՄակՔինզիի գիտելիքների կառավարման նախագիծը 1987թ.։ Սա հանգեցրեց ՄակՔինզիի գործունեություններին հետևող ՏՏ սիստեմին, որը գործընթաց էր՝ հավաքելու համար գիտելիքները բոլոր մասնագիտացման ոլորտներից և միևնույն ժամանակ ռեսուրս էր՝ ներքին մասնագետերին ուղղորդելու համար։ 1988թ., Դենիելի պաշտոնավարման վերջում, ընկերությունը կրկին ծաղկում էր և սկսեց նոր գրասենյակներ բացել Հռոմում, Հելսինկիում, Սա Պաոլոյում և Մինեապոլիսում։
Ֆրեդ Գլաքը ծառայել է որպես ՄակՔինզիի գործադիր տնօրեն 1988 - ից 1994թթ.։ Ընկերության շահույթները կրկնապատկվեցին նրա պաշտոնավարման ընթացքում։ Նա բաժանեց ՄակՔինզին 72 "գործունեության կղզիների", որոնք դասակարգվում էին 7 սեկտորներով և 7 ֆունկցիոնալ ոլորտներով։ 1997 -ին ՄակՔինզին ութնապատիկ աճել էր՝ համեմատած 1977թ. իր կարգավիճակի հետ։ 1989թ. ընկերությունը փորձեց ՏՏ ոլորտում փեռքբերումներ կատարել՝ Ինֆորմացիոն Խորհրդատվական Կազմակերպության (Information Consulting Group) $10 միլլիոն արժողությամբ գնումով, սակայն աշխատանքային մշակութների բախումը ստիպեց Ինֆորմացիոն Խորհրդատվական Կազմակերպության 254 անդամներից 151-ին լքել ըկերությունը մինչև 1993թ.։
Ժամանակակից պատմությունը
խմբագրելՀետագա Զարգացումը
խմբագրելՌաջաթ Գուպտան ՄակՔինզիի առաջին ԱՄՆ-ում չծնված գործընկերն էր, ով դարձավ ընկերության գործադիր տնօրեն։ Նրա կառավարման ավարտին ՄակՔինզին իր աշխատակիցների թիվն ընդլայնել էր 2900-ից 7700, ինչպես նաև շատացրել էր իր գրասենյաների թիվը՝ 58-ից 84-ի։ Նա բացեց նոր միջազգային գրասենյակներ այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Մոսկվան, Պեկինը և Բանգկոկը։ Շարունակելով իրեն նախորդած տնօրենների կողմից մշակված կառույցը՝ նա նաև ստեղծեց 16 արդյունաբերական խմբեր, որոնց նպատակն էր հասկանալ որոշակի շուկաները և դրանց հատկությունները, ինչպես նաև գործադիր տնօրենի համաչ սահմանեց եռաժամկետ պաշտոնավարման համակարգ։ ՄակՔինզիում ստեղծվեցին ոլորտներ՝ կապված արդյունաբերության և բիզնես - տեխնոլոգիաների հետ 1990-ականների երկրորդ կեսին։
ՄակՔիզնին 1990-ականներին ստեղծեց ՞արագացուցիչներ՞, որտեղ ընկերությունը իրականացնում էր բաժնետոմսային փոխհատուցում՝ օգնելու համացանցային ստարտապներին. այն իրականացրեց ավելի քան 1000 ինտերնետային - առևտրական նախագծեր 1998 - 2000թթ.։ 1997 - 2001թթ. բիզնեսներն ու սպառողները սկսեցին լայնորեն օգտագործել Ինտերնետային միջոցները. այս իրադարձությունները հայտնի են որպես Դոթ-Քոմ Բաբլ (անգլ.՝ Dot-com bubble)։ Այս ժամանակաշրջանում շատ ինտերնետային կազմակերպություններ, որոնց նաև անվանում են ԴոթՔոմներ, ձախողվեցին և սնանկացան։ Այս իրադարձությունների զարգացումը հանգեցրեց ՄակՔինզիի խորհրդատվական ծառայությունների կտրուկ նվազմանը. այն 64 տոկոսից նվազեց մինչև 52 տոկոս։ Չնայած ՄակՔինզին չէր ցանկանում կրճատումներ կատարել իր անձնակազմում տնտեսական իրավիճակի վատթարացումից հետո, շահույթի անկումը և բաժնետոմսերի գների անկումով պայմանավորված սեփական կապիտալի վրա հիմնված վճարումներից կորուստները, 2001թ. տնտեսական ճգնաժամի հետ միաժամանակ ստիպեցին ընկերությանը նվազեցնել իր ծառայության գները, կրճատել ծախսերը և աշխատակիցների թվաքանակը։
2001թ. ՄակՔինզին ձեռնարկեց մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված էին սոցիալական և հասարակական ոլորտի վրա։ Այն ընդունեց մի շարք հասարակական և շահույթ չհետապնդող հաճախորդների՝ Պրո Բոնո (լատ. Pro Bono, բառացի՝ հասարակության բարեկեցության համար) սկզբունքով, այսինքն՝ առանց վճարի։ 2002թ. հաշվարկով ՄակՔինզին $35.8 միլիոն էր ներդրել գիտելիքային մենեջմենթի մեջ, որը գերազանցում էր 1999թ. արդյունքները՝ շուրջ $8.3 միլիոն։ Նրա շահույթները կազմում էին 50, 20 և 30 տոկոս համապատասխանաբար ռազմավարական, օպերատիվ և տեխնոլոգիական խորհրդատվություններից։
2003թ. Իան Դեյվիսը, ով Լոնդոնի գրասենյակի տնօրենն էր, ընտրվեց որպես գործադիր տնօրեն։ Դեյվիսը խոստացավ վերադառնալ ընկերության հիմնական արժեքներին մի ժամանակաշրջանից հետո, երբ ընկերությունը արագորեն աճել էր, որը ՄակՔինզիի խորհրդատուները համարում էին շեղում ընկերության ժառանգություններից։ 2003թ. ընկերությունը նաև Շանհայում հիմնադրեց գրասենյակ՝ Ասիայի և Խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանի համար։ 2004թ. հաշվարկով ընկերության շահույթի ավելի քան 60 տոկոսը գալիս էր դրսից (ոչ ԱՄՆ-ից)։ 2008թ. ընկերությունը հիմնադրեց Սոցիալական Ոլորտի Գրասենյակը, որը բաժանվում է 3 մասի. Համաշխարհային Հասարակական Առողջապահություն, Տնտեսական Զարգացում և Հնարավորությունների Ստեղծում (EDHOC), Մարդասիրություն։ Իր Պրո-Բոնո ծառայությունների մեծ մասը նա իրականացնում է Սոցիալական Ոլորտի Գրասենյակի միջոցով, մինչդեռ 1997թ. ստեղծված Բիզնես-Տեխնոլոգիական Գրասենյակը մատակարարում է տեխնոլոգիական ռազմավարության խորհրդատվություն։
2009թ. հաշվարկով ընկերությունը կազմված էր 400 ղեկավարներից (ավագ գործընկերներից), որը մեծապես գերազանցում էր 1993թ. արդյունքները՝ 151 ղեկավար։ Դոմինիկ Բարտոնը ընտրվեց Գործադիր Տնօրեն, ով հետագայում վերընտրվեց 2012թ. և 2015թ.։
Գալլեոնի հետ կապված սկանդալը` ներքին ինֆորմացիան վաճառելու մասին
խմբագրելՄակՔինզիի նախկին գլխավոր գործադիրները, Ռաջաթ Գուպտան և Անիլ Քումարը այն մարդկանց շարքում էին, որոնք ներգրավված էին կառավարական հետաքննության մեջ և մեղադրվում էին ներքին ինֆորմացիաները Գալլեոն Գրուպի հեջ ֆանդի սեփականատեր Ռաջ Ռաջարատնամին վաճառելու մեջ։ Չնայած ՄակՔինզին չդատվեց որևէ կեղծարարության մեջ, այս մեղադրանքները մեծապես հարվածեցին ընկերության հեղինակությանը, քանի որ նրա հիմնական այցեքարտը իր ազնվությունն ու հաճախորդի գաղտնիության ապահովումն էր։ Սկզբնական մեղադրանքներից հետո ՄակՔինզին այլևս չպահպանեց ոչ մի տեսակի հարաբերություններ այս երկու գործադիրների հետ, չնայած այս հարաբերությունների քանդումը հանգեցրեց զանազան վիճաբանությունների։
Ավագ գործընկեր Անիլ Քումարը, ով համարվում էր Գուպտայի հովանավորյալը, բազմաթիվ մեղադրանքներից հետո լքեց ընկերությունը 2009թ․, և 2010թ․ մեղավոր ճանաչվեց։ Մինչ նա և իր ընկերները ՄակՔինզիի խորհրդատվական ծառայությունները վաճառում էին Գալլեոն Գրուպին, Քումարը և Ռաջարատնամը եկան մի հայտարարի խորհրդատվական ծառայությունների շուրջ, որը մեծապես խախտում էր ՄակՔինզիի քաղաքականությունը ծառայության գաղտնիության վերաբերյալ։ 2012թ․ հունիսին Գուպտան մեղադրվեց դավադրության և անվտանգության կանոնները խախտելու չորս փորձերի մեջ, սակայն արդարացվեց դրանցից երկուսում։ Ռաջարատնամի հետ տեղի ունեցող գաղտնի ժողովների ընթացքում ներքին ինֆորմացիայի վաճառման հանցավոր կասկածների հիման վրա 2011թ․ հոկտեմբերին նա ձերբակալվեց ՀԴԲ–ի (FBI) կողմից։ Ամենաքիչը երկու անգամ Գուպտան օգտագործում էր ՄակՔինզիի հեռախոսը Ռաջարատնամին զանգելու համար, ինչպես նաև ուներ այլ արտոնություններ, ինչպես սեփական գրասենյակը, օգնականը, ինչպես նաև վեց միլիոն դոլլարի պաշտոնաթողության աշխատավարձ այդ տարի, որպես թոշակի անցած, բայց իր պատվավոր՝ ավագ գործընկերոջ դիրքում դեռ աշխատող անձ։
Այս սկանդալից հետո ՄակՔինզին հաստատեց նոր կանոններ և միջոցառումեր, օրինակ՝ ստուգեց այլ խորհրդատուների կապերը Գուպտայի հետ, հետագայում խորհրդատուների կողմից նման խաբեբայությունները կանխելու համար։
Կառավարումը
խմբագրելԿառուցվածքը
խմբագրելՍկզբնապես ՄակՔինզին ձևավորվել էր որպես ընկերակցություն, սակայն հետագայում, 1956թ․ այն իրավականորեն վերակառուցվեց մասնավոր ընկերության, որտեղ բաժնետոմսերը պատկանում էին բոլոր գործընկերներին։ Այն նմանակում է ընկերակցության կառուցվածքը, և աշխատակիցները կոչվում են "գործընկերներ"։ Ընկերությունն ունի սահուն հիերարխիա, և յուրաքանչյուր անդամ ունի մեկ մենթոր։ 1960թ․–ից ՄակՔինզիի գործադիր տնօրենը ընտրվում է ավագ կառավարիչների կողմից և իրավունք ունի պաշտոնավարելու մինչև երեք երեք–տարիանոց ժամկետներով, կամ մինչև 60 տարեկանին՝ պարտադիր թոշակառության տարիքի հասնելը։ Ընկերությունը նաև կառավարվում է մի շարք հանձնաժողովների կողմից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձին պատասխանատվության ոլորտը։
ՄակՔինզին ունի կենտրոնախույս կառավարման ձև․ տարբեր գրասենյակներ գործում են նմանատիպ ձևով, սակայն իրարից անկախ են։ Յուրաքանչյուր գրասենյակ պարտավոր է իր սեփական շահերը ստորադասել ամբողջ կազմակերպության շահերից․ այս սկզբունքը ՄակՔինզին անվանում է "մեկ ընկերության" սկզբունք։ Խորհրդատուները և հաճախ տարածվում են գրասենյակների միջև։ Պարտականությունները հաճախ բաժանվում են գրասենյակների միջև, և խորհրդատուները հաճախ փոխում են իրենց աշխատանքային գրասենյակը։ Բոլոր գրասենյակներից ստացված շահույթները միավորվում են և մեկ գրասենյակի շահույթը ֆինանսապես ուղղակիորեն չի ազդում դրա վրա։ Ընկերության բյուջետավորումը կենտրոացված է, սակայն անհատ խորհրդատուներին տրվում է ինքնավարության մեծ չափաբաժին։
ՄակՔինզիի խորհրդատուները կա՛մ արդյունաբերական մասնագետներ են, կա՛մ ֆունկցիոնալ մասնագետներ, կա՛մ ամեն ինչից ընդհանուր գաղափար ունեցող մարդիկ, որոնք գործում են մեկ հատուկ աշխարհագրական շրջանում։ Ընկերությունն ունի 23 Արդյունաբերական Վարպետություններ, որոնք ուղղված են անհատական արդյունաբերություններին, ինը Ֆունկցիոնալ Վարպետություննե, որոնք աշխատում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ֆինանսները, մարքեթինգը կամ ռիսկերը, և հինգ Կարողությունների և Լուծումների ոլորտներ՝ կապված տեխնոլոգիական խորհրդատվության հետ։
Մշակույթը
խմբագրելՄարվին Բոուերը համարվում է 1937թ․ ՄակՔինզիի արժեհամակարգի և սկզբունքների հիմնադիր։ Նա ստեղծեց մի շարք կանոններ․ օրինակ, որ խորհրդատուները պետք է ընկերության շահույթները ստորադասեին հաճախորդի շահերից, չքննարկեին հաճախորդի հետ կապված թեմաները, ասեին միայն ճշմարտությունն անգամ այն դեպքում, երբ դա նշանակում էր մարտահրավեր նետել հաճախորդի կարծիքները, և կատարեին միայն այնպսիս աշխատանք, որը և՛ անհրաժեշտ էր, և՛ ՄակՔինզիի հնարավոչության սահմաններում։ Բոուերը ստեղծեց ընկերության՝ միայն գլխավոր գործադիր տնօրենների հետ աշխատելու սկզբունքը, որը հետագայում ընդլայնվեց մասնաճյուղերի և բաժանմունքների գլխավոր գործադիր տնօրենների։ Նա նաև ստեղծեց ընկերության ակն սկզբունքը, ըստ որի՝ ըկերությունը պետք է աշխատեր միայն այնպիսի հաճախորդների հետ, որոնք կհետևեին իր խորհուրդներին։
Բոուերը նաև ստեղծեց ընկերության լեզուն։ ՄակՔինզին իրեն անվանում է "Ընկերությունը", իսկ իր աշխատակիցներին՝ "անդամներ"։ Ըստ ՄակՔինզիի՝ իր խորհրդատուների աշխատանքային մոտիվացիան փողը չէ։ ՄակՔինզին փորձում է պահպանել "շատ ցածր հասարակական պատկերի պրոֆիլ"։ Ընկերության քաղաքականությունը դեմ է հաճախորդների հատուկ իրադրությունների քննարկմանը։ Ընկերությունն ասում է, որ այն չի գովազդվում, չնայած այն 1966թ․ TIME Magazine–ում գովազդվում էր իբր իր աշխատակիցների շարքերը համալրելու նպատակներով։ Անդամները չեն "վաճառում" իրենց ծառայությունները։ ՄակՔինզիի խորհրդատուներից ակնկալվում է դառնալ համայնքի մի մաս և հաճախորդներ հավաքագրել եկեղեցիներից, բարեգործական ընկերություններից, հանձնաժողովներից և այլ համայնական ներգրավվածություններից։
1993թ․ ըստ Fortune Magazine–ում մի պրոֆիլային պատմության՝ ՄակՔինզին համարվում էր "ամբողջ աշխարհում ամենահանրաճանաչ, ամենագաղտնապահ, ամենաթանկարժեք, ամենահեղինակավոր, հետևողականորեն ամենահաջողակ, ամենանախանձվող, ամենավստահված, ամենաչսիրված խորհրդատվական ընկերությունը։" Ըստ BusinessWeek–ի՝ ընկերությունը "ծաղրվում է, անարգվում է կամ մեծարվում՝ ելնելով անհատի հեռանկարներից"։
ՄակՔինզիի մշակույթը հաճախ համեմատվում է կրոնի հետ իր ազդեցության, հավատարմության և անդամների աշխատանքային մեծ եռանդի պատճառով։ Fortune Magazine–ում ասվում է, որ գործընկերներն իրար հետ խոսում են "անձնական մտերմության և հիացմունքի զգացողությամբ"։ Համաձայն The News Observer–ում մի հոդվածի՝ ՄակՔինզիի ներքին մշակույթը "համալսարանական էր և անգթորեն մրցակցային", և այն բնութագրվում էր որպես "գոռոզ"։ Ըստ Wall Street Journal–ի՝ ՄակՔինզին "էլիտար է, հավատարիմ և գաղտնապահ"։ Համաձայն Reuters–ի՝ ընկերությունն ունի մշակույթ, որը կենտրոնացած է "կանոններով խաղալու" վրա։ Համաձայն BusinessWeek–ի՝ որոշ խորհրդատուներ կարծում են, որ ընկերությունը աճելու ընթացքում հեռացել է իր սկզբնական արժեհամակարգից։ Ըստ The Guardian–ի՝ ՄակՔինզիում "ժամերը երկար են, սպասումները՝ մեծ և ձախողումները՝ անընդունելի"։
Ազդեցությունը
խմբագրելՄակՔինզիի շատ սաներ դառնում են խոշոր կազմակերպությունների գլխավոր գործադիր տնօրեններ կամ զբաղեցնում են կարևոր կառավարական պաշոտններ։ Այդպիսով՝ նրանք ՄակՔինզիի արժեքներով և մշակույթով ազդում են ուրիշ կազմակերպությունների վրա։ ՄակՔինզիի սաները նշանակվել են այնպիսի կազմակերպությունների գլխավոր գործադիր տնօրեններ կամ բարձրակարգ գործադիրներ, ինչպիսիք են Google–ը, American Express–ը, IBM–ը, Westinghouse Electric–ը, Sears–ը, AT&T–ն, PepsiCo–ը, և Enron–ը։ ՄակՔինզիի սաները պաշտոններ են զբաղեցրել Tony Blair–ի գրասենյակում։ Citicorp–ը and Merrill Lynch–ը նույնպես աշխատանքի են վերցրել շատ ՄակՔինզիի սաների։ 2008թ․ դրությամբ ՄակՔինզիի սաները գլխավոր գործադիր տնօրենի պաշտոններ էին զբաղեցնում 16 կազմակերպություններում, որոնք ունեին ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլլարի շահույթ։ ՄակՔինզին USA Today–ի կողմից ճանաչվել է որպես ամենահավանական կազմակերպություն, որտեղ աշխատելով հնարավոր է դառնել խոշոր կազմակերպության ապագա գլխավոր գործադիր տնօրեն, ամեն 690 աշխատողից 1 աշխատող հավանականությամբ։ ՄակՔինզիի խորհրդատվական գործունեությունը նաև ազդեցիկ է եղել կառավարությունների և կազմակերպությունների կառավարման նորմերի ստեղծման հարցում։ Ընկերությունը շատ տարիներ ազդեցիկ դեր է ունեցել Բրիտանական Կառավարության Առողջապահական բաժնում, և մեծապես ներգրավված էր 2012թ․ Առողջության և Հասարակական Խնամքի մասին Ակտի (Health and Social Care Act 2012) քննարկումներում։ Ժելեզկո Օլեգ Վիկտորովիչ-միջազգային մակարդակի ներդրող[5][6][7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.forbes.com/companies/mckinsey-company/
- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ https://www.forbes.com/companies/mckinsey-company/?list=largest-private-companies&sh=36a1a72324c1
- ↑ https://chefinnensache.de/ueber-uns/mitglieder/mckinsey-company/
- ↑ «Железко Олег Викторович | биография и последние новости». ФедералПресс (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
- ↑ investratingru (2016 թ․ սեպտեմբերի 14). «Прямые инвестиции Олега Железко — Истории успеха – Легендарные инвесторы». Invest-rating.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
- ↑ В гостях у "PREQVECA" основатель и управляющий партнер Da Vinci Capital Олег Железко, Վերցված է 2023-05-05-ին