Մակամորձի (լատին․՝ epididymis), ամորձու ետին եզրին գտնվող գոյացություն։ Ծածկված է սպիտակուցային պատյանով, ապա՝ որովայնամզով։ Ունի գլուխ, մարմին և պոչ։ Մակամորձու պարենքիմը կազմված է ամորձացանցից ծագող 12-15 արտատար ծորանիկներից, որոնցից ամենավերինը և ամենաերկարը (3-4 մ) կոչվում է մակամորձու ծորան։ Վերջինս ամորձու ստորին բևեռի մոտ ծունկ կազմելով՝ ուղղվում է վեր և շարունակվում որպես սերմնածորան։

Հասուն տղամարդու մակամորձի


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 169
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակամորձի» հոդվածին։
  NODES
os 1