Մականախաղ, թիմային մարզաձև, որի մրցումներին մասնակցում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք։

Մականախաղ
Տեսակհոկեյ և օլիմպիական մարզաձև
Ծագման երկիր Անգլիա
Տարբերվում էտափօղակով հոկեյ, Գնդակով հոկեյ, գնդակով հոկեյ և roller hockey?
ՊորտալPortal:Field hockey?
 Field hockey Վիքիպահեստում

Կանոնները

խմբագրել

Յուրաքանչյուր թիմի կազմում հանդես են գալիս 11 հոգի, որոնցից մեկը դարպասապահն է։ Մրցումներն անցկացվում են բնական կամ արհեստական խոտածածկ խաղադաշտում, որի երկարությունը հավասար է 91,4, իսկ լայնությունը՝ 55 մետրի։ Մրցակիցները ձգտում են գնդակը, մականներով հարվածելով, տեղափոխել մրցակցի կիսադաշտը և անցկացնել դարպասից ներս։ Խաղը շահում է մրցակցի դարպասը ավելի մեծ թվով գնդակներ անցկացրած թիմը։ Խաղի տևողությունը 70 րոպե է, այն բաղկացած է երկու 35 րոպեանոց կիսախաղերից։ Դարպասն ունի 3,66 մ լայնություն և 2,14 մ բարձրություն։ Գնդակի շրջագիծը հավասար է 22,5-23,5 սմ-ի, իսկ քաշը՝ 156-163 գրամի[1]։

Մականախաղը Հայաստանում

խմբագրել

Մականախաղը Հայաստանում տարածված է եղել հնագույն ժամանակներից։ Խաղացել են հեծյալ և հետիոտն։ Այժմ Հայաստանում ժամանակակից մականախաղով զբաղվում են սկսած 1969 թվականից։

Հայ լավագույն մականորդը Սոս Հայրապետյանն է, որը եղել է ԽՍՀՄ ութակի չեմպիոն (1980–1987), ԽՍՀՄ քառակի գավաթակիր (1982, 1983, 1986, 1987), Եվրոպական չեմպիոնների կրկնակի գավաթակիր (1982, 1983), Միջմայրցամաքային գավաթի հաղթող (1981), Եվրոպայի (1983) և Օլիմպիական խաղերի (1980) մրցանակակիր։

Հիշատակությունները հայկական աղբյուրներում

խմբագրել

Մականախաղի մասին հիշատակություններ կան Մովսես Խորենացու, Հովհան Մամիկոնյանի, Թովմա Արծրունու աշխատություններում և «Սասնա ծռեր» էպոսում։ Մականախաղը տարածված է եղել Հայաստանի բոլոր գավառներում հինգ անվանումներով՝ «հեծյալ մականախազ», «բռնուկ հոլ», «ճըզհոլ», «թըքհոլ» և «կուրտուն հոլ»[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 231։
  2. Հայկական Սովետական Հանրագիտարան
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մականախաղ» հոդվածին։
  NODES
Done 1