Մահմուդ II (օսմ. محمود ثانى‎ — Mahmûd-u sânî, թուրքերեն՝ İkinci Mahmut, հուլիսի 20, 1785(1785-07-20)[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հուլիսի 1, 1839(1839-07-01)[2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), Օսմանյան կայսրության սուլթան 1808-1839 թվականներին։ Աբդուլ Համիդ I-ի երկրորդ որդին է։ Մահմուդ II սուլթանը հիմք է դրել Օսմանյան կայսրությունում թանզիմաթյան «բարեփոխումներին»[3]։

Մահմուդ սուլթան
օսման.՝ محمود ثانى‎
Դրոշ
Դրոշ
Օսմանյան սուլթան
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ազգություն օսմանցի
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հուլիսի 20, 1785(1785-07-20)[1][2]
Ծննդավայր Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Վախճանի օր հուլիսի 1, 1839(1839-07-01)[2] (53 տարեկան)
Վախճանի վայր Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Թաղված Մահմուդ II-ի դամբարան
Դինաստիա Օսմանյան
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Հայր Աբդուլ Համիդ I
Մայր Նաքշիդիլ Սուլթան
Ամուսին Բեզմիալեմ, Փերթեւնիյալ սուլթանուհի, Aşubcan Kadın?, Հոշյար Քադըն և Hacıye Pertevpiyale Nevfidan Kadın?
Զավակներ Աբդուլ Մեջիդ, Աբդուլ Ազիզ, Ադիլ Սուլթան, Saliha Sultan?, Atiye Sultan? և Միհրիմահ Սուլթան
 
Ինքնագիր Изображение автографа

Պատմություն

խմբագրել

Մահմուդը եղել է Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ I-ի և լեգենդար ֆրանսիական Նախշիդիլի երկրորդ որդին։ Մահմուդ II-ը իր կառավարումը սկսեց երկրի տարբեր հատվածներում մահապատիժներ կազմակերպելով։ Այդ մահապատիժների իրականացման ընթացքում նրա հրամանով խարազանել են նաև հարազատ եղբորը՝ Մուստաֆա IV-ին, ով նախորդել է վերջինիս։

Օսմանյան կայսրության քաղաքական և ռազմական թուլացումը ցույց տվեց երկրում բարեփոխումների կատարման անհրաժեշտությունը։ Մահմուդ II-ը շարունակելով Սելիմ III-ի քաղաքականությունը բարեփոխումներ սկսեց եվրոպական հատվածից։ Նա առավել կարևոր էր համարում ռազմական բարեփոխումները, որի ընթացքում նա ոչնչացրեց հին քաղաքը և ստեղծեց նոր կանոնավոր բանակ։

Մահմուդը ունենալով արևմտյան կողմնորոշում փորձել է Օսմանյան կայսրության տարածքում տարածել աշխարհիկ կրթությունը, հովանավորել գրատպությանը, ստեղծել գրականություն և լրագրություն։ Ներքին վարչակազմում նա ձգտում էր վերացնել կաշառակերությունը։

Չնայած այս ամենի, նրա գործունեությունը հանգեցրեց թուրք հոգևորականության դժգոհությանը, ինչպես նաև աջակցություն չգտավ ժողովրդի կողմից։

Արդյունքում՝ ռազմական բարեփոխումների ավարտին Օսմանյան բանակը ունեցավ զորքերի ծայրահեղ կարիք, քանի որ Հունաստանը և Ռուսաստանը պատերազմ էին սկսել Օսմանյան կայսրության դեմ։ Փորձը ցույց տվեց, որ նույնիսկ փորձառու զինվորները չկարողացան փոխարինել ենիչրիներին։

Մահմուդ II-ի կառավարման ընթացքը լի էր ապստամբություններով և ազատատենչ ժողովուրդների պատերազմներով։ Իրադարձությունը առավել փոխվեց, երբ Եգիպտոսում իշխանությունը անցավ Մուհամեդ Ալիին և փաստացիորեն Եգիպտոսը դարձավ օսմանյան կառավարությունից անկախ։ Հետագայում նրա ուղին բռնեցին նաև Հունաստանը, Սերբիան, Մոլդովան և Վալախիան։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  3. Finkel, Caroline, Osman's Dream, (Basic Books, 2005), 57; "Istanbul was only adopted as the city's official name in 1930.".

Գրականություն

խմբագրել
  • Levy, Avigdor. "The Officer Corps in Sultan Mahmud II's New Ottoman Army, 1826–39." International Journal of Middle East Studies (1971) 2#1 pp: 21-39. online
  • Levy, Avigdor. "The Ottoman Ulema and the military reforms of Sultan Mahmud II." Asian and African Studies 7 (1971)։ 13-39.
  • Levy, Avigdor. "The Ottoman Corps in Sultan Mahmud II New Ottoman Army." International Journal of Middle East Studies 1 (1971)։ pp 39+
  • Palmer, Alan. The Decline and Fall of the Ottoman Empire (1992) ch 6
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահմուդ II» հոդվածին։
  NODES
Done 1