Մայբարա
Մայբարա (ճապ.՝ 米原市 Մայբարա-սի), Ճապոնիայի Սիգա պրեֆեկտուրայում գտնվող քաղաք։ Քաղաքի մակերեսը կազմում է 250,46 կմ²[2], բնակչությունը՝ 38 963 մարդ[3], բնակչության խտությունը՝ 155,57 մարդ/կմ²։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Մայբարա | |||
| |||
Երկիր | Ճապոնիա | ||
Համայնք | Սիգա (պրեֆեկտուրա) | ||
Հիմնադրված է | փետրվարի 14, 2005 թ. | ||
Մակերես | 250,39 կմ² | ||
Բնակչություն | ▼37 374 մարդ (մարտի 1, 2021)[1] | ||
Ժամային գոտի | UTC+9 | ||
Պաշտոնական կայք | city.maibara.lg.jp(ճապոներեն) | ||
| |||
Պատմություն
խմբագրելՄայբարայի ժամանակակից ժողովուրդը այստեղ հաստատվել է 2005 թվականի փետրվարի 14-ին՝ Մայհարա, Սանտու և Իբուկի քաղաքների միաձուլման արդյունքում (այս բոլոր քաղաքները գտնվում են Սակատա տարածաշրջանում)։ Հարևան Օմի քաղաքը Մայբարային է միացվել 2005 թվականի հոկտեմբերի 1-ին։ Քաղաքի նոր անվանումը հիմնվում է Մայբարա ճապոնական երկաթգծի անվանման վրա, որը շատերը գիտեին որպես Տոկայդո-սինկանսենի կայարան։
2018 թվականի հունիսի 29-ին Մայբարային հարվածեց F2 տորնադոն։ Տորնադոյի հետևանքով վնասվեցին բազմաթիվ բնակելի տներ, և վիրավորվեց 8 բնակիչ։
Աշխարհագրական դիրք
խմբագրելՔաղաքը տեղակայված է Հոնսյու կղզու վրա՝ Կինկի տարածաշրջանի Սիգա պրեֆեկտուրայում։ Այս քաղաքի հետ սահմանակցում են Նագահամա, Հիկոնե, Օգակի քաղաքները և Տագա, Իբիգավա, Սեկիգահարա[4] ավանները։
Բնակչություն
խմբագրելՔաղաքի բնակչությունը կազմում է 38 963 մարդ (2014 թվականի հուլիսի 1-ի տվյալների համաձայն), իսկ խտությունը՝ 155,57 մարդ/կմ²։ Բնակչության թվաքանակի փոփոխությունը՝ 1980-2005 թվականներին[5].
Տարեթիվ | Բնակչության թվաքանակ |
---|---|
1980 | 39 335 մարդ |
1985 | 39 739 մարդ |
1990 | 39 600 մարդ |
1995 | 40 557 մարդ |
2000 | 41 251 մարդ |
2005 | 41 009 մարդ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 毎月人口推計調査|滋賀県ホームページ (яп.)
- ↑ Geospatial Information Authority of Japan
- ↑ «ページが見つかりませんでした(滋賀県ホームページ)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
- ↑ 国土数値情報 行政区域データ
- ↑ Բնակչության թվաքանակը՝ ըստ Ճապոնիայի մարդահամարի տվյալների
Արտաքին հղումներ
խմբագրել- * Պաշտոնական կայք(ճապոներեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայբարա» հոդվածին։ |