Մանջերա
Մանջերա (անգլ.՝ Mandurah), ավստրալիական Արևմտյան Ավստրալիա նահանգի երկրորդ ամենամեծ քաղաքն է, որը գտնվում է Փերթից մոտ 72 կմ հարավ։ Ըստ 2006 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքում բնակվում էր 67813 մարդ[2]։
Բնակավայր | ||
---|---|---|
Մանջերա | ||
Երկիր | Ավստրալիա | |
Համայնք | Արևմտյան Ավստրալիա[1] և City of Mandurah? | |
Մակերես | 106,6 կմ² | |
ԲԾՄ | 2 մետր | |
Փոստային դասիչ | 6210 | |
Պաշտոնական կայք | mandurah.wa.gov.au | |
| ||
Կլիմա
խմբագրելՑուցանիշ | Հունվար | Փետրվար | Մարտ | Ապրիլ | Մայիս | Հունիս | Հուլիս | Օգոստոս | Սեպտեմբեր | Հոկտեմբեր | Նոյեմբեր | Դեկտեմբեր | Տարի |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Միջին առավելագույնը, °C | 30,4 | 30,8 | 28,6 | 25,4 | 21,7 | 18,9 | 17,9 | 18,1 | 19,3 | 22,0 | 25,4 | 28,8 | 23,9 |
Միջին նվազագույնը, °C | 17,2 | 17,1 | 15,8 | 13,9 | 11,2 | 9,7 | 9,0 | 9,1 | 9,9 | 10,7 | 13,6 | 15,5 | 12,7 |
Աղբյուր՝ http://www.bom.gov.au/climate/averages/tables/cw_009887.shtml |
Պատմություն
խմբագրելԺամանակակից քաղաքի տեղանքի բնիկները Ավստրալիայի աբորիգենների ներկայացուցիչներ են։ Այս տարածքի ավանդական անվանումն է «Mandjoogoordap», որը ավստրալիական լեզուներից մեկից թարգմանվում է որպես «սրտերի հանդիպման վայր»[3]։
Եվրոպացիների կողմից տարածաշրջանի ակտիվ գաղութացումը սկսվել է 19-րդ դարում և կապված է անգլիացի գաղութատեր Թոմաս Փիլի անվան հետ (անգլ.՝ Thomas Peel), որը վերաբնակիչների մեծ խմբի հետ բնակություն է հաստատել ժամանակակից Մանջերայի տարածքում 1829 թվականի վերջից 1830 թվականի սկզբին։ Նրա մահից հետո՝ 1865 թվականին, քաղաքը շարունակել է զարգանալ, տեղի բնակիչների հիմնական զբաղմունքը ձկնորսությունն ու այգեգործությունն էր։ Բացի այդ, կառուցվել է պահածոների գործարան։ Բարձրորակ ճանապարհների կառուցումը, որոնք քաղաքը կապել են Արևմտյան Ավստրալիայի այլ բնակավայրերի հետ (ներառյալ՝ Փերթը), և տրանսպորտի հասանելիության բարելավումը, Մանջերան դարձել են ավելի գրավիչ քաղաք։ Սա նպաստել է տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը, իսկ Մանջերան դարձել է հանգստի սիրված վայր հանգստացողների համար։ Այն բանից հետո, երբ 20-րդ դարի սկզբին քաղաքում դադարեցին գործել պահածոների գործարանը և սղոցարանը, զբոսաշրջությունը վերջնականապես հաստատվեց որպես հիմնական արդյունաբերություն։ Ընդ որում, մշտական բնակչության թիվն այն ժամանակ գնահատվում էր ընդամենը 150 մարդ[3]։
Մինչև 1949 թվականը Մանջերան գտնվում էր Մյուրեյի մայրուղիների վարչության վերահսկողության տակ, որը գտնվում էր Փինջարում։ Սակայն քաղաքի՝ աշխարհագրորեն հեռու գտնվելը և տեղի բնակչության կողմից ակտիվ զարգացման պատճառով որոշվեց հանրաքվե անցկացնել, որը հավանություն տվեց Մյուրեյի վերահսկողությունից դուրս գալու առաջարկին։ 1949 թվականի կեսերին ստեղծվեց Մանջերայի մայրուղիների վարչությունը։ Այնուամենայնիվ, վարչության գործունեությունն առանձնապես արդյունավետ չէր, և հետագայում այն լուծարվեց։ Փոխարենը 1956 թվականի հուլիսին նշանակվեց հատուկ կոմիսար, որն էլ ըստ էության սկսեց ղեկավարել քաղաքը։ Այնուամենայնիվ, 1960 թվականի ապրիլի 26-ին վարչությունը վերսկսեց իր գործունեությունը, և 1961 թվականի հուլիսի 1-ին տեղական ինքնակառավարման նոր օրենքի համաձայն ձևավորվեց Մանջերայի կոմսության խորհուրդը (անգլ.՝ Mandurah Shire Council)[3]։
1970-1980-ական թվականներին Մանջերան արագ զարգացավ, և բնակչությունն աճեց։ 1987 թվականի հուլիսի 1-ին Մանջերան ստացավ «թաունի» կարգավիճակ (անգլ.՝ Town), իսկ 1990 թվականի ապրիլի 14-ին՝ «սիթիի» (քաղաք) կարգավիճակ (անգլ.՝ City): Ներկայումս Մանդերան Արևմտյան Ավստրալիայի ամենամեծ առողջարանային կենտրոններից մեկն է։
Բնակչություն
խմբագրելԸստ 2006 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը 67813 մարդ էր[4]։ Քաղաքում ըստ գենդերային կատեգորիայի ցուցանիշները հետևյալն են՝ 33261 տղամարդ և 34552 կին։ Ցուցանիշներն ըստ տարիքային կատեգորիաների՝ 5.9% մինչև 4 տարեկան, բնակչության 14.3% կազմում են 5 -14 տարեկանները, 11,2 %՝ 15-24 տարեկանները, 36,6 %՝ 25-54 տարեկանները, 32 % կազմում են 55 տարեկանից բարձր մարդիկ։ Միջին տարիքը 41 տարեկանն էր[4]։
Բնակչության ազգային կազմը կազմում էր 70% մարդ ավստրալիացիներ, 11,9% անգլիացիներ, 2,2% նորզելանդացիները, 1.3% շոտլանդացիներ, 0.7% հարավաֆրիկացիները, 0,7% հոլանդացիները[5]։ Արտերկրում ծնված բնակիչների մասնաբաժինը կազմել է 21,9%։ Քաղաքի հաղորդակցության հիմնական լեզուն (90,5%) անգլերեն էր։ Ըստ կրոնական կազմի՝ անգլիկան եկեղեցու բաժինը կազմել է 28,4%, աթեիստներ՝ 23,7%, կաթոլիկներ՝ 18,5%, Միացյալ եկեղեցու անդամներ՝ 4,2%[5]։
Երեխաներ ունեցող ընտանիքների տոկոսը կազմել է բնակիչների 38,2%, անզավակ ընտանիքների մասնաբաժինը` 47,2%, առնվազն մեկ ծնող ունեցող միայնակ ընտանիքների մասնաբաժինը՝ 13,8%: Միայնակ տնային տնտեսությունները կազմել են Մանջերայի բոլոր տնային տնտեսությունների 70 տոկոսը։
15 տարեկանից բարձր մեկ անձի համար միջին շաբաթական եկամուտը կազմում է 395 AUD$: Գործազրկության մակարդակը Մանջերայում 2006 թվականին եղել է 5,2%[6]։
Պատկերասրահ
խմբագրել-
Սիլվեր Սենդս (Մանջերայի արվարձան)
-
Ավստրալիայի ծովագնացության թանգարան
-
Դաուեսվիլ ջրանցք
-
Ծովափ
-
Տիպիկ ավստրալիական հանգստավայրային տնակ
-
Ocean Marina
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://quickstats.censusdata.abs.gov.au/census_services/getproduct/census/2016/quickstat/SSC50881
- ↑ «2006 Census QuickStats : Mandurah (Urban Centre/Locality)» (անգլերեն). Australian Bureau of Statistics. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 9-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «City's History» (անգլերեն). City of Mandurah. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 9-ին.
- ↑ 4,0 4,1 «2006 Census QuickStats : Mandurah (Urban Centre/Locality)» (անգլերեն). Australian Bureau of Statistics. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 9-ին.
- ↑ 5,0 5,1 «2006 Census QuickStats : Mandurah (Urban Centre/Locality)» (անգլերեն). Australian Bureau of Statistics. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «2006 Census QuickStats : Mandurah (Urban Centre/Locality)» (անգլերեն). Australian Bureau of Statistics. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանջերա» հոդվածին։ |