Մարսի ջրերը
«Մարսի ջրերը» (անգլ.՝ The Waters of Mars), 2009 թվականի բրիտանական «Դոկտոր Ով» գիտա-ֆանտաստիկ հեռուստասերիալի երկրորդ հատուկ թողարկումն է։ Պրեմիերան կայացել է 2009 թվականի նոյեմբերի 15-ին[2][3]։ 2009 թվականի դեկտեմբերի 19-ին սերիան ցուցադրվել է BBC America հեռուստաալիքով, թողարկվել է DVD և Blu-ray ձևաչափերով Մեծ Բրիտանիայում, 2010 թվականի հունվարի 11-ին, ԱՄՆում` 2010 թվականի[4] փետրվարի 2-ին[5]։
Մարսի ջրերը անգլ.՝ The Waters of Mars | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Թվական | դեկտեմբերի 19, 2009 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Graeme Harper? |
Սցենարի հեղինակ | Russell T Davies? |
Դերակատարներ | Դևիդ Թենանթ, Լինդսի Դունկան, Փիթեր Օ'Բրայան, Ջեմմա Չան, Շերոն Դունքան-Բրյուսթեր, Chook Sibtain?, Ալան Ռասքոու, Cosima Shaw?, Փոլ Քեյսի, Aleksander Mikic?, Lily Bevan?, Max Bollinger?, Charles De'Ath?, Rachel Fewell?, Anouska Strahnz?, Zofia Strahnz? և Michael Goldsmith? |
Օպերատոր | Էրնեստ Վինս |
Երաժշտություն | Մյուրեյ Գոլդ |
Պատմվածքի վայր | Մարս[1] |
Տևողություն | 60 րոպե |
Նախորդ | Planet of the Dead? |
Հաջորդ | The End of Time? |
The Waters of Mars Վիքիպահեստում |
Գործողությունները տեղի են ունենում Մարսում, 2059 թվականին[6][7] , որտեղ Բժիշկն ընդունում է առաջին մարդկային խմբին Մարսում։ Թիմը ղեկավարում է Ադելաիդա Բրուկը, որին բախտ է վիճակված հայտնի մարդ դառնալ պատմության մեջ. չէ՞ որ հենց նրանից է սկսվում մարդկության ճանապարհորդությունները դեպի աստղեր[6]։ Բժիշկը պետք է որոշեր` ինչպես օգտագործել Բրուկի և իր թիմի ճակատագրի վերաբերյալ ունեցած իր գիտելիքը, որպեսզի փոխի պատմությունը։ Սթիվեն Ռասելլ Դեյվիսի խոսքերով` սերիան սերտ կապակցված է հաջորդող «Ժամանակի վերջը» երկու սերիաներին, բայց չի համարվում եռերգության առաջին մասը[8]։ Հատուկ թողարկումը նվիրված է եղել «Դոկտով Ով» հեռուստասերիալի սցենարիստ և պրոդյուսեր Բարի Լևսին, որը մահացել է 2009 թվականի հոկտեմբերին։ Սերիան արժանացել է «Հյուգո» մրցանակին` լավագույն բեմադրության համար[9][10]։
Սյուժե
խմբագրելԲժիշկը հայտնվում է Մարս մոլորակի վրա և այնտեղ հանդիպում է Մարսի` պատմության մեջ առաջին գաղութարար մարդկանց, որոնց առաջնորդն էր Ադելաիդա Բրուկը, շատ հայտնի կին, որն առաջինն է գաղութացրել Մարսը։ Հենց նրանից են սկսվել ճանապարհորդությունները դեպի աստղերը։ Բայց Բժիշկը գիտեր, որ 2059 թվականի նոյեմբերի 21-ին, հենց այդ նույն օրը, ամբողջ թիմը մահանալու է, և իրենց բազան վերանալու է։ Դա պատմության մեջ ամրագրված դեպք է, և այն փոխել հնարավոր չէ։
Երկու գաղութարար, Էնդի Սթոունը և Մեգգի Քեյնը, վարակված են տարօրինակ վարակով, որը տարածվում է ջրի միջոցով։ նրանց մարմինն արտադրում է մեծ քանակությամբ ջուր։ Վարակը տարածվում է շատ արագ, Էնդին վարակում է մեկ այլ գաղութարարի` Տարակ Իտալին։ Մեգգիին տանում են բժշկական մեկուսախուց, որտեղ վարակը ակտիվանում է։ Արարածը, որը մտել էր նրանց մեջ, ուզում է ընկնել Երկրի վրա, մոլորակ, որտեղ շատ ջուր կա։ Տարակը և Էնդին փորձում են մտնել բազայի մեջ, որպեսզի վարակեն մնացածին։ Ադելաիդան պատրաստվում է տարհանել բազան։ Բժիշկը պլանավորում է գնալ, որպեսզի չխանգարի այն ամենի կատարմանը, ինչը պետք է լինի։ Մինչ գնալը նա զգուշացնում է Բրուկին, որ նա պետք է մահանա։
Էնդին և Տարակը բարձրանում են գմբեթի տանիքին, և ջուրը աստիճանաբար մտնում է ներս։ Մեգգին նունպես ազատվվժում է բուժբաժանմունքից և վարակում է Էդ Գոլդին` շաթլի օդաչուին։ Էդը ակտիվացնում է պայթուցիչ սարքավորումները, որոնք վարակը ծուղակում են թողնում Մարսի վրա, բայց նավի թիմը նույնպես չի կարողանում դուրս գալ։ Թիմի անդամներից Ռոմանի և Շտեֆ Էրլիխի վրա ջուր է ընկնում, նրանք նույնպես վարակվում են։ Տեսնելով պայթյունը` Բժիշկը վերադառնում է բազա։ Բրուկը ակտիվացնում է «արձանագրություն 5-ը»` բազայի ամբողջական ինքնաոչնչացում, բայց մինչև ամբողջը պայթյունը Բժիշկը ԳԱՋԵՏ ռոբոտի օգնությամբ նյութականացում է ՏԱՐԴԻՍ-ը և թիմի մնացած անդամներին` Ադելաիդային, Յուրի Կերենսկուն և Միա Բեննետին տեղափոխում է Երկիր մոլորակ։
Բժիշկը բացատրում է Ադելաիդային, որ նա չէր ցանկանում օգնել նրան ժամանակի օրենքների պատճառով, որոնք արգելում են փոխել կարևոր պատմական դեպքերը։ Բայց քանի որ այդ օրենքները պահպանող ժամանակի բոլոր պահապանները, իրենից բացի մահացել են, ինքը որոշել է, որ հիմա ունի այդ իրավունքը։ Հպարտորեն իրեն անվանելով «Ժամանակի տիրակալ»` նա ասում է, որ հիմա կարող է փրկել ոչ միայն «փոքր մարդկանց», ինչպիսին են Յուրին և Միան, բայց և կարևոր մարդկանց, ինչպիսին է Բրուկը։ Ադելաիդան չի համաձայնվում նրա հետ, գնում է տուն և ինքնասպանություն գործում։ Ամեն ինչ ընկնում է իր տեղը, միայն այն է տարբերությունը, որ Բրուկը մահանում է ոչ թե Մարսում, այլ Երկրի վրա, կան ողջ մնացածներ Միան և Յուրին, և Մարսի վրա գաղութի պայթյունի իրական պատմությունն այժմ հայտնի է Երկրի վրա ապրողներին։
Շարունակություն
խմբագրել- Բժիշկը խոսում է «Պոմպեյի կրակները» հեռուստասերիալի դեպքերի մասին, քանի որ Բրուկի մահը և Պոմպեյի վախճանը ամրագրված են ժամանակի մեջ։
- Ադելաիդան ցուցադրվել է ֆլեշ-բեկով, որոնք վերաբերվում են «Գողացված Երկրիը» հեռուստասերիալի դեպքերին։ Երբ նրա հայրը նրան թողնում է ձեղնահարկում դալեկների հարձակման ժամանակ, նրանցից մեկը տեսնում է Ադելաիդային պատուհանից, բայց չի սպանում նրան, որովհետև գիտեր, որ նրա մահը ամրագրված է ժամանակի մեջ։
- Ուդ Սիգմա ավելի շուտ հայտնվել է «Ուդերի մոլորակ» հեռուստասերիայում, որտեղ նա նախագուշակել է «Ճանապարհորդության վերջը» հեռուստասերիալի դեպքերը և Տասերորդ Բժիշկի մահը։
- Բժիշկը հղում է անում Կարմենի մարգարեությանն այն մասին, որն նա կմահանա, երբ «նա թակի չորս անգամ»։ Հենց այդ ժամանակ վարակված Էնդի Սթոոունը թակում է դուռը, բայց երեք անգամ, իսկ հետո Բժիշկը նրան էլեկտրահարում է։
Արտադրություն
խմբագրել«Մարսի Ջրերը» սկզբում նախատեսվում էր թողարկել Ամանորին` «Կարմիր Ամանոր» անվանումով[11]։ «Դոկտոր Ով։ Կոնֆիդենցիալ է» թողարկման մեջ հաստատվում է, որ «Bowie Base One» բազան անվանվել է Դեվիդ Բոուի պատվին, որը «Life on Mars?» երգի հեղինակն և կատարողն է։ Նկարահանումները սկսվել են 2009 թվականի փետրվարի 23-ին[12]։ Փետրվարի վերջին Դեյվիդ Տենատը, Դունկանը և այլ դերասաններ նկատվել են նկարահանումների ժամանակ Վիկտորիա-փլեյսում, Նյուպորտում։ Նկարահանումները անցկացվում էին քաղաքի փողոցում, որը նկարահանող խումբը ծածկել է արհեստական ձյունով[13]։
«Այգու» տեսարանը նկարահանվել է Ուելսի Ազգային բուսաբանական այգում, Քարմարտենշիրում[14]։ Նաև նկարահանումների ժամանակ ցուցադրվել է փոքր ռոբոտ ԳԱՋԵՏ-ը և ուդ Սիգման[15]։ Ռոբոտի նկարը ներառվել է «Դոկտով Ով»-ի պաշտոնական կայքի սերիայի պրոմոլոգոտիպում[16]։
Պրոդյուսեր Նիկի Ուիլսոնը նկարագրել է Ադելաիդա Բրուկին որպես «Բժշկի ամենախելացի և ուժեղ ուղեկից»[14]։ Դեյվիդ Տենատը ասել է. «Նա իրականում այդպիսի ուղեկից չէ, ինչպես մնացածը։ Նա այդ մարդը չէ, ում կարելի է պատկերացնել Բժիշկի հետ ճանապարհորդելիս, մայրամուտին ձի քշելիս, նա ասես ալֆա որձն է սենյակում»[17]։
Թրեյլեր
խմբագրելԱյս սերիայի 30 վայրկյանանոց թրեյլերը թողարկվել է «Մահացածների մոլորակ» սերիայի ցուցադրումից անմիջապես հետո[18]։ 2009 թվականի հուլիսի 9-ին սերիայից կարճ տեսահոլովակ առցանց հասանելի է դարձել։ 2009 թվականի հուլիսի 28-ին San Diego Comic Con փառատոնում ցուցադրվել է ավելի երկար թրեյլերը, որը ավելի ուշ դրվել է BBC One կայքում[19]։ 2009 թվականի նոյեմբերի 8 կարճ հեռուստասերիալը ցուցադրվել է BBC One-ով[20]։
Մրցանակներ
խմբագրել«Մարսի ջրերը» 2010 թվականին ստացել է Հյուգո մրցանակ` լավագույն բեմադրության համար, ինչպես և` երկու նախորդ սերիաները` «Հաջորդ Բժիշկը», «Մահացածները մոլորակը»[21][22]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ The Waters of Mars — 2009.
- ↑ «Doctor Who - The Waters Edge Closer». BBC. 2008 թ․ մարտի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Doctor Who 'Mars' airdate revealed». Digital Spy. 2009 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Spilsbury, Tom, ed.[en] Gallifrey Guardian: DVD box sets galore for 2010!(անգլ.) // Doctor Who Magazine : magazine. — Royal Tunbridge Wells, Kent[en]: Panini Comics[en]. — № 415. — С. 9.
- ↑ «Doctor Who DVD news: Release Dates for The Waters of Mars and Other Specials on DVD and Blu-ray». TVShowsOnDVD.com. 2009 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ 6,0 6,1 «Press Office - Network TV Programme Information BBC Week 46 Sunday 15 November 2009». BBC. 2004 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «Desert Storm». Doctor Who Confidential. 11 April 2009. «Julie Gardner: ...our Autumn episode, set on Mars...»
- ↑ Russell T Davies. SFX Magazine, March 2009
- ↑ «Doctor Who - The Waters of Mars - A Round Up». BBC. 2008 թ․ մարտի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Doctor Who — A Tribute to Barry Letts (1925—2009)». BBC. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Doctor Who: The Commentary». BBC Radio 7. 2009 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Russell T Davies (2009 թ․ նոյեմբերի 15). Doctor Who Confidential #2009 Specials, episode 61. BBC.
- ↑ Lewis, Tim (2009 թ․ մարտի 2). «Fans gather to see Doctor Who's new assistant». Western Mail (Wales). Վերցված է 2009 թ․ ապրիլի 8-ին.
Nicholls, Matt (2009 թ․ մարտի 1). «Doctor Who teams up with award-winner Lindsay Duncan». Wales on Sunday. Վերցված է 2009 թ․ ապրիլի 8-ին. - ↑ 14,0 14,1 «National Botanic Garden of Wales : Doctor Who». Gardenofwales.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 12-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ Anders, Charlie Jane (2009 թ․ մարտի 2). «The Comeback That Brings The Doctor To His Knees». io9. Gawker Media. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 8-ին.
Anders, Charlie Jane (2009 թ․ մարտի 4). «The Genesis Of Nero's Star Trek Quest. Plus Rorschach Opens Up». io9. Gawker Media. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 8-ին. - ↑ «Doctor Who - Tantalizing!». BBC. 2008 թ․ մարտի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ David Tennant unveils The Waters Of Mars. — ITN, 2009. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «The Waters of Mars Trailer». BBC. 2009 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Doctor Who - The Waters of Mars - Videos». BBC. 2008 թ․ մարտի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Doctor Who - The Waters of Mars - New Trailer». BBC. 2009 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «2010 Hugo Award Winners». World Science Fiction Society. 2010 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «2010 Hugo Award Nominees – Details». World Science Fiction Society. 2010 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 7-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսի ջրերը» հոդվածին։ |