Մարս-3 (ռուս.՝ Марс 3), խորհրդային ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Մարսի հետազոտությունների համար։ Մարս-2-ը և Մարս-3-ը նոր տիպի կայանների առաջին երկու առաքելություններն էին, երկու առաքելությունների կայանները միանման էին և կազմված էին իջեցվող սարքից և ուղեծրակայանից։ Ուղեծրակայանը միանման էր Վեներա-9 ուղեծրակայանին։ Կայանները կառուցվել են 4ՄՎ միջմոլորակային կայանների հենքի վրա։ Կայանների արձակման համար օգտագործվել է «Բլոկ Դ» վերին աստիճանով Պրոտոն ծանր կրող հրթիռով։

Մարս-3
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ տիեզերական ծրագիր
Հիմնական կապալառուներԼավոչկինի ԳԱՄ
COSPAR ID1971-049A
NSSDCA ID1971-049A
SCN05252
Գործարկման ամսաթիվ1971 մայիսի 28, 15:26:30 UTC
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՊրոտոն
Աշխատանքի ավարտօգոստոսի 22, 1972
Ուղեծրից դուրս գալու ժամկետօգոստոսի 23, 1972
Զանգված4650 կգ[1]

Մարս-3-ը արձակվեց Մարս-2-ից ընդամենը ինը օր անց։

Արձակում

խմբագրել

Կայանը արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից 1971 թվականի մայիսի 28-ին, արձակման համար օգտագործվեց Պրոտոն կրող հրթիռ։ Կրող հրթիռի բոլոր աստիճանները աշխատեցին նորմալ, այնուհետև Բլոկ Դ արագացուցիչ աստիճանի միջոցով Մարս 3-ը դուրս բերվեց Երկրի ուղեծրից և տեղադրվեց դեպի Մարս հետագիծ։

Ուղեծրակայան

խմբագրել

Ուղեծրակայանը հիմնված էր ստանդարտացված 4ՄՎ միջմոլորակային կայանի հենքի վրա։ Այս հենքն է օգտագործվել մի շարք Մարս և Վեներա կայանների համար։ Ուղեծրակայանը ուներ վառելիքի մասնակի կորուստ, և դրանով պայմանավորված կայանը հնարավոր չեղավ տեղադրել պլանավորված 25 ժամ պարբերությամբ ուղեծիր։ Փոխարենը, քիչ վառելիքի պայմաններում, կայանը հնարավոր եղավ տեղադրել Մարսի շուրջ բարձր էլիպսաձև երկարաժամկետ (12 օր, 19 ժամ պարբերությամբ) ուղեծիր։

Ուղեծրակայանի հիմնական գիտական նպատակներն էին լուսանկարել Մարսի մակերեսը և ամպերը, չափել Մարսի ջերմաստիճանը, ուսումնասիրել մակերեսի տեղագրությունը, կազմը և ֆիզիկական հատկությունները, չափել մթնոլորտի հատկությունները, ուսումնասիրել արևային քամին և միջմոլորակային միջավայրը, ինչպես նաև մարսյան մագնիսական դաշտը[2]։ Բացի այդ, կայանը ծառայում էր որպես հաղորդակցման ռելե՝ իջեցվող սարքից Երկիր ազդանշաններ ուղարկելու համար»[2]։

Մարսի վրա դիտարկումները խոչնդորտվեցին մոլորակի վրա առանձնապես հզոր փոշու փոթորիկի պատճառով։ Կայանների համակարգիչները հնարավոր չէր վերածրահգրավորել, ինչպես դա կատարվեմ Մարիներ-9 կայանի դեպքում, և Մարս 2-ը և Մարս 3-ը անմիջապես բաց թողեցին իրենց իջեցվող սարքերը, և ուղեծրակայանները օգտագործեցին իրենց ունեցած ռեսուրսների զգալի մասը անհայտ փոշու ամպերը լուսանկարելու համար[3]։

Մարս-3 ուղեծրակայանը հիմնական գիտական տվյալները ուղարկեց 1971 թվականի դեկտեմբերից մինչև 1972 թվականի մարտ ժամանակահատվածը, թեև տվյալների փոխանցումները շարունակվեցին մինչև օգոստոս ամիս։ Հայտարարվեց, որ Մարս-2 և Մարս-3 առաքելությունները ավարտվել են 1972 թվականի օգոստոսի 22-ը՝ 20 ուղեծրից հետո[4]։ Կայանը միասին զուգակցված Մարս-2-ի հետ, ուղարկել ընդհանուր առմամբ 60 լուսնկար։ Լուսանկարները և տվյալները բացահայտեցին լեռներ մինչև 22 կիլոմետր բարձրությամբ, ատոմար ջրածին և թթվածնի առկայություն մթնոլորտի վերին մասերում, մակերևույթի ջերմաստիճանը տատանվում է −110-ից մինչև 13 °C, մակերևութային ճնշումը՝ 5,5-ից մինչև 6 մբար (0,55-ից 0,6 կՊա), ջրային գոլորշիների կոնցենտրացիաները 5000 անգամ ավելի քիչ էին գնահատվել, քան Երկրի մթնոլորտում, իոնոլորտի հիմքը սկսվում է 80-ից 110 կիլոմետր բարձրությունից, փոշու փոթորիկներից բարձրացված հատիկները հասել էին մինչև 7 կիլոմետր բարձրության։ Լուսանկարները և տվյալները հնարավորություն են տվել ստեղծել մակերևութային ռելիեֆային քարտեզներ[5] և տեղեկատվություն են տվել Մարսի ձգողության և մագնիսական դաշտերի մասին։

Ուղեծրակայանը այժմ գտնվում է Մարսի ուղեծրում։

Իջեցվող սարք

խմբագրել
 
Մարսի քարտեզ, որի վրա նշված է Մարս-2-ի վայրէջքի վայրը կենտորնում ձախից, մյուս մակերևույթին վայրէջք կատարած սարքերի հետ համատեղ

Իջեցվող սարքի մոդուլ

խմբագրել
 
Մարս 3 իջեցվող սարքի մեդելը Մոսկվայի տիեզերագնացուցյան թանգարանում

Մարս-2-ի իջեցվող սարքը ուղեծրակայանի վրա տեղադրված էր շարժիչի համակարգի դիմաց գտնվող մասում։ Այն բաղկացած էր գնդաձև 1,2 մետր տրամագծով վայրէջքի պարկուճից, 2,9 մետր տրամագծով կոնաձև աերոդինամիկ արգելակման վահանից, պարաշյուտային համակարգից և ռետրո-հրթիռներից։

Ամբողջ վայրէջքի մոդուլն ուներ 1210 կիլոգրամ, վառելիքը ներառյալ, որից գնդաձև վայրէջքի պարկուճը կազմում էր 358 կիլոգրամ։ Սարքի դիրքի վերահսկման համակարգը բաղկացած էր գազով սնվող միկրոշարժիչներից։ Սարքի կոնաձև աերոդինամիկ արգելակման վահանի արտաքին եզրին տեղադրված էին չորս «վառոդային» շարժիչներ սարքի բարձրությունը և թեքությունը վերահսկելու համար։

Հիմնական և օժանդակ պարաշյուտները, վայրէջք սկսելու շարժիչը և ռադարային բարձրաչափը տեղադրվել են իջեցվող սարքի վերին հատվածում։ Իջեցվող սարքի ներսում ցնցումները կլանելու համար կիրառվել է փրփուր։ Վայրէջքի պարկուճն ուներ չորս եռանկյուն ծաղկաթերթ, որոնք բացվում էին վայրէջքից հետո՝ ուղղելով սարքի դիրքը և բացելով գիտական սարքավորումները։

Վայրէջքի պարկուճը արձակումից առաջ Երկրի վրա սստերիլիզացվել է մարսյան միջավայրի աղտոտումը կանխելու համար։

ՊՌՈՊ-Մ մարսագնաց

խմբագրել
 
ՊՌՈՊ-Մ-ի տեսքը

Մարս-2-ի իջեցվող սարքում տեղադրված էր նաև 4,5 կիլոգրամանոց փոքր մարսագնաց, որը մակերևույթին պետք է շարժվեր դահուկներով, միացված մնալով իջեցվող սարքի հետ 15 մետրանոց լարով, տվյալների փոխանակման համար։ Մարսագնացի վրա տեղադրված էին գրունտի հորատիչ և ճառագայթման տվիչ[5]։

Մարսագնացը ուներ քառակուսի տուփի տեսք՝ կենտրոնում փոքր ելուստով։ Նախատեսվում էր, որ մարսագնացը վայրէջքից հետո մանիպուլյատորի միջոցով կտեղադրվի մոլորակի մակերևույթի վրա և կշարժվի հեռուստատեսային տեսախցիկների տեսադաշտում։ Այն պետք է կանգ առներ՝ չափումներ կատարելու համար յուրաքանչյուր 1,5 մետր անցնելուց հետո։

Իջեցվող սարքի հետ կապի ընդհատման հետ կապված մարսագնացի գործարկման մասին ոչինչ հայտնի չէ։

Մուտք մթնոլորտ, վայրէջք և վթար

խմբագրել

Իջեցվող սարքը անջատվեց ուղեծրակայանից 1971 թվականի դեկտեմբերի 2-ին Մարսի ուղեծիր հասնելուց մոտ 4,5 ժամ հետո[6]։ Սարքը մտավ մթնոլորտ մոտ 5,7 կմ/վ արագությամբ։ Աերոդինամիկ արգելակման, պարաշյուտների և արգելակող հրթիռների միջոցով իջեցվող սարքը փափուկ վայրէջք կատարեց 45°S 202°E կոորդինատներում[7] և սկսեց աշխատել։

Վայրէջքից 90 վայրկյան անց իջեցվող սարքը սկսեց փոխանցել տվյալներ ուղեծրակայանին[6]։ Դրանից 20 վայրկյան անց անհայտ պատճառներով փոխանցումը դադարեց[6]։ Հայտնի չէ՝ անսարքությունն առաջացել է իջեցվող սարքի պատճառով, թե ուղեծրակայանի համակարգերի խափանումից։ Խափանման պատճառը կարող էր կապված լինել այդ պահին տեղի ունեցող չափազանց հզոր փոշու փոթորիկի հետ, որը կարող էր վնասել սարքի կապի համակարգը։ Փոշու փոթորիկը նույնպես կարող է բացատրել ստացված լուսանկարի վատ լուսավորվածությունը[5]։

Ստացվել է մեկ մասնակի պատկեր (ընդամենը 70 տող)։ Ըստ Մարս և Վեներա կայանների գլխավոր կոնստրուկտոր Վ. Գ. Պերմինովի Մարսի հետազոտման, պատկերը «մոխրագույն ֆոն էր՝ առանց մանրամասների»[5]։

Հնարավոր վայրէջքի վայրի լուսանկարներ

խմբագրել

2013 թվականի ապրիլի 11-ին ՆԱՍԱ-ն հայտարարեց, որ Mars Reconnaissance Orbiter-ը հավանաբար պատկերել է Mars 3 վայրէջքի վայրը և իջեցվող սարքը Մարսի մակերեսին։ Կայանի տեսախցիկը լուսանկարել է պարաշյուտը, արգելակող հրթիռները, ջերմային վահանը և իջեցվող սարքը[7]։ Այս հայտնագործությունն արվել է անհատի կողմից հասանելի արխիվացված պատկերների վրա[8][9]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Mars 3». NASA Space Science Data Coordinated Archive. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.
  2. 2,0 2,1 «Mars 3». NASA. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  3. Pyle, Rod (2012). Destination Mars. Prometheus Books. էջեր 73–78. ISBN 978-1-61614-589-7. «...Mars 2 and Mars 3. Both reached Mars shortly after Mariner 9. Unfortunately, these Soviet ships were not reprogrammable, as was the case with Mariner 9, and rather than wait out the huge, planet-wide dust storm, they proceeded to follow their programming right on schedule. Landers were dispatched from each, the first crashing and the second apparently reaching the surface intact but losing radio contact immediately. The orbiters fared little better; following their simple logic, both used up their available resources snapping images of the featureless dust clouds below.»
  4. See Mars 3 article in https://solarsystem.nasa.gov/resources/1060/beyond-earth-a-chronicle-of-deep-space-exploration/
  5. 5,0 5,1 5,2 5,3 Perminov, V.G. (July 1999). The Difficult Road to Mars - A Brief History of Mars Exploration in the Soviet Union. NASA Headquarters History Division. էջեր 34–60. ISBN 0-16-058859-6.
  6. 6,0 6,1 6,2 Mars 3 Lander. NASA Space Science Data Coordination. NASA
  7. 7,0 7,1 Webster, Guy (2013 թ․ ապրիլի 11). «NASA Mars Orbiter Images May Show 1971 Soviet Lander». NASA. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
  8. «Failed Soviet Mars spacecraft found?». 3 News NZ. 2013 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  9. «Как мы искали Марс-3 (Russian)». zelenyikot.com. 2013 թ․ ապրիլի 11.

Արտաքին հղումներ

խմբագրել
  NODES
Done 1
eth 1
News 1
see 1
Story 2