Էրվին «Մեջիք» Ջոնսոն կրտսեր (անգլ.՝ Earvin "Magic" Johnson Jr., օգոստոսի 14, 1959(1959-08-14)[2][3][4][…], Լանսինգ[5][6]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, բասկետբոլի մարզիչ, ով իր ողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում՝ որպես խաղարկող։ «Լեյքերսի» կազմում Ջոնսոնը 5 անգամ դարձել է NBA չեմպիոն, ընդ որում՝ 3 անգամ արժանացել է գերեզրափակիչի ամենաարժեքավոր խաղացողի (MVP) կոչմանը։ 12 անգամ հանդես է եկել NBA-ի բոլոր աստղերի խաղում։

Մեջիք Ջոնսոն
Magic Johnson

Դիրքը Խաղարկող
Համար № 32
Ի ծնե տրված անունը Էրվին Ջոնսոն կրտսեր'
Earvin Johnson, Jr.
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 14, 1959 (65 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լենսինգ (Միչիգան), Միչիգան, ԱՄՆ
Ազգություն Ամերիկացի
Հասակ 2,06 սմ[1]
Քաշ 100 կգ
Դպրոց Էվերեթի ավագ դպրոց (Լենսինգ, Միչիգան)
համալսարան Միչիգան սթեյթ (1977–1979)
Դրաֆթի տարի 1979 / ռաունդ` 1 / ընտր.` 1-ին
Դրաֆթ ակումբ Լոս Անջելես Լեյքերս
Կարիերայի պատմություն
Որպես բասկետբոլիստ՝
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Լեյքերս (1979–1991, 1996)
Որպես մարզիչ՝
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Լեյքերս (1994)
Կարիերայի ցուցանիշներ
17 707 միավոր (19,5 մ/խ)
6559 անդրադարձ (7,2 ա/խ)
10 141 փոխանցում (11,2 փ/խ)
Մեջիք Ջոնսոնի աստղը Հոլիվուդյան փառքի ծառուղում

1996 թվականին Ջոնսոնը ընդգրկվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պատմության 50 մեծագույն խաղացողների ցանկում, իսկ 2002 թվականին՝ Բասկետբոլի Փառքի Սրահ։ 2007 թվականին ընտրվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պատմության ամենալավ պաշտպան-խաղացողը ԵՍՊՆ-ի տարբերակով[7]։ Նրա ընկերությունը և հակամարտությունը Լարրի Բըրդի հետ մտել են պատմության մեջ որպես ամենահետաքրքիր դիմակայություն։ Կարիերան ավարտելուց հետո Ջոնսոնը հանդես է եկել որպես ՁԻԱՀ[1][8] դեմ մարդիկ[9], զբաղվել է ձեռնարկատիրությունով, բարեգործությամբ, աշխատել որպես հաղորդավար։

Սիրողական կարիերա

խմբագրել

Վաղ տարիներ

խմբագրել

Իրվին Ջոնսոնը ծնվել է Կրիստին և Իրվին Ջոնսոնների ընտանիքում[10]։ Ջոնսոնը իր մանկությունը անցկացրել է Լենսինգում, որտեղ էլ նա ամբողջ սրտով սիրեց բասկետբոլը։ Ամբողջ օրը նա անցկացնում էր բասկետբոլի դաշտում՝ նմանվելով իր սիրած խաղացողին՝ Էռլ Մոնրոյին։

Առաջին մականունը՝ ‹‹Մեջիք››-ը նշել է Ֆրեդ Ստեբլին, տեղական դպրոցի խաղից հետո, որտեղ Ջոնսոնին հաջողվեց կատարել «Triple Double»: Նա իր հաշվին գրանցեց 36 միավոր 18 անրադարձ, 16 փոխանցում[1] Այդ ժամանակ Ջոնսոնի մայրը կարծում էր, որ այդ մականունը անհամապատասխան է[11]։ Ջոնսոնը մի քանի տարի հետո ասում էր այդ մասին. «Մեջիքը՝ ես եմ բասկետբոլի խաղադաշտում։ Իսկ Իրվինը՝ հենց ես եմ»[12]։ Ուսումնական վերջին տարում Ջոնսոնը միջինում հավաքում էր 28 միավոր և կատարում 17 արգելափակում, իսկ նրա ակումբը 28 խաղերում 27 հաղթանակ է տարել։ Արդյունքում՝ Ջոնսոնը եզրափակիչ խաղում օգնեց իր ակումբին խլել հաղթանակը և դառնալ ԱՄՆ-ի չեմպիոն։

Միչիգանի համալսարան

խմբագրել

Չնայած Ջոնսոնին առաջարկում էին անդամագրվել մի շարք կրթական կրթօջախներում, այնպիսին, ինչպեսին էր Ինդիական համալսարանը՝ տղան ընտրեց այն համալսարանը, որը մոտիկ էր տանը։ Նա ընտրեց Միչիգանի համալսարանը, հատկապես այն բանից հետո, երբ գլխավոր մարզիչը՝ Ջուդ Հեսքոթը ասաց նրան, որ նա կարող է խաղալ խաղարկող պաշտպանի դիրքում։ Բացի դրանից, Ջոնսոնին նաև դուր եկավ օրվա ծրագիրը։

Ջոնսոնը լրջությամբ էր մոտենում դասերին։ Նա այցելում էր հեռուստատեսային կապ դասախոսություններին և ցանկանում էր դառնալ հեռուստամեկնաբան։ Բայց հետևանքում մարզականը բոլորից վեր էր։ Այն ժամանակ «Սպարտանս»-ը հայտնի էր, որպեստաղանդավոր ակումբ, որտեղ բացի Ջոնսոնից, հանդես էին գալիս Բասկետբոլի ազգային ասսոցիացիայի խաղացողները՝ Գրեգ Կելսերը, Ջեյ Վինսենտը և Մայք Բրկովիչը։ Նրա առաջին խաղաշրջանում Ջոնսոնը միջինում հավաքում էր 17 միավոր, 8 արգելափակում և 7 փոխանցում։ Այդ մրցաշրջանում ակումբը ուներ 25 հաղթանակ, 5 պարտություն, գրավել էին առաջին տեղը «Բիգ Տեն»-ի կոնֆերանսում և իրավունք ստացավ մասնակցել NCAA-ի մրցաշրջանում։ NCAA-ի մրցաշարում «Սպարտանս»-ը տեղ զբաղեցրեց 8 լավագույն ակումբների մեջ, բայց հետո զիջեցին ապագա չեմպիոնին՝ «Կենտուկկի» համալսարանին[13]։

Հաջորդ մրցաշրջանում 1978-1979 մրցաշրջանում Ջոնսոնի ակումբը նորից ստացավ իրավունք մասնակցելու NCAA-ի մրցաշրջանում։ Հետևանքում «Սպարտանս»-ը հասավ եզրափակիչ, որտեղ նրանց դիմակայելու էր «Ինդիանա» համալսարանը՝ Լարրի Բրդի հետ։ Այդ խաղը խաղը հավաքեց ամենաբազմաթիվ հանդիսատեսին ուսանողական բասկետբոլի պատմության մեջ[14]։ Միչիգանը հաղթեց Ինդիանային 75։ 64 հաշվով, իսկ Ջոնսոնը ճանաչվեց ամենաաչքի ընկնող բասկետբոլիստը NCAA-ի մրցաշրջանում։ Համալսարանում նա միջինը հավաքում էր 17 միավոր, 6 արգելափակում և 8 փոխանցում։ 1979 թվականին Ջոնսոնը որոշեց հայտ ներկայացնել NBA-ի Դրաֆթի համար։

Պրոֆեսիոնալ կարիերա

խմբագրել

Դեբյուտային մրցաշրջանը NBA-ում (1979-1980)

խմբագրել

1979 թվականին Դրաֆթի ժամանակ Ջոնսոնը ընտրվել է «Լոս Անջելես Լեյքերս»-ի կողմից։ Ջոնսոնը արտահայտեց իր հիացմունքը, որ ինքը ունի հնարավորություն խաղալ մի ակումբում, որտեղ խաղում էր Քարիմ Աբդուլ-Ջաբարի հետ, ով վերջերս դարձավ NBA-ի ամենաարդյունավետ խաղացողը NBA-ի պատմության մեջ[15]։

Չնայած մրցաշրջանի գերակշռությանը, նրան ոչ մի կերպ չէր հաջողվում դառնալ չեմպիոն «Լեյքերս»-ի հետ[16]։ Բայց արդեն Ջոնսոնի ժամանումից հետո շատ բաներ փոխվեցին։ Նրա առաջին NBA-ի մրցաշրջանում նորեկը միջինում հավաքում էր 18 միավոր, 7 արգեկախակում, 7 փոխանցում, ընտրվել է նորեկների NBA-ի թիմում, նույնիսկ ընտրվել է արևմտյան Կոնֆերենցիայի Բոլոր Աստղերի թիմում։

«Լեյքերս»-ը մրցաշրջանը վերջացրեց 60 հաղթանակով, 22 պարտությունով և հասան եզրափակիչ, որտեղ պետք է խաղաին «Ֆիլադելֆիա» ակումբի հետ[17]։ «Լեյքերս»-ը հաղթում էր ընդհանուր 3-2 հաշվով, բայց 5-րդ խաղում Քարիմ Աբդուլ-Ջաբարը վնասվածք ստացավ և չկարողացավ խաղալ 6-րդ խաղում[18]։ «Լեյքերս»-ի մարզիչը որոշեց, որ Ջոնսոնը պետք էր խաղալ կենտրոնականի դիրքում, և Ջոնսոնը հիանալի խաղ անցկացրեց։ Նրա 42 միավորները, 15 արգելափակումները, 7 փոխանցումները «Լեյքերս»-ին հաղթանակ բերեց 123։ 107 հաշվով։ Իսկ Ջոնսոնը խաղի շամանակ խաղում էր հարձակվողի և պաշտպանի դիրքերում։ Ջոնսոնը դարձավ NBA-ի պատմության միակ նորեկը, ով կարողացավ վաստակել MVP մրցանակը եզրափակչի ժամանակ, իսկ նրա հիանալի խաղը դեռ համարվում է Nba-ի պատմության ամնեալավ դիմակայություններից մեկը։ Բացի այդ նա դարձավ այն 4 խաղացողներից մեկը, ում հաջողվեց հաղթել NCAA-ում և մյուս մրցաշրջանում հաղթել NBA-ին[19][20][21]։

Մրցակցությունը «Բոսթոն Սելթիքս»-ի հետ (1983-1987)

խմբագրել

NBA-ի 5-րդ մրցաշրջանում Ջոնսոնը միջինում հավաքում էր 17 միավոր, 13 փոխանցում և 7 արգելափակում։ «Լեյքերս»-ը 3-րդ անգամ հասավ եզրափակիչ, որտեղ Ջոնսոնը առաջին անգամ հանդիպեց Լարրի Բրդի ակումբի հետ[22]։ «Լեյքերս»-ը առաջին խաղում հաղթեց, 2-րդ խաղում 2 միավոր առավելություն ուներ ր սուլոցին մնացել էր 18 վայրկյան, բայց մի քանի վայրկյանից հաշիվը հավասարվեց։ Հետևանքում «Լեյքերս»-ը պարտություն կրեց։ 3-րդ խաղում Ջոնսոնը տվեց 21 հատ արդյունավետ փոխանցում և օգնեց իր ակումբին հաղթանակի հասնել։ Բայց 4-րդ խաղում «Լեյքերս»-ի ավագը մի քանի տուգանքներ կատարեց և իր ակումբին բերեց պարտության։ Այսպիսով, խաղի վերջին րոպեին «Սելթիքս»-ի կենտրոնականը վերցրեց գնդակը Ջոնսոնի մոտից։ Բացի դրանից Ջոնսոնը չիրացրեց 2 տուգանային նետումները ամենավերջում, որոնք կարող էին հաղթանակի բերել ակումբին։ 7-րդ խաղում «Լեյքերսը» զիջում էր 4- միավորով։ Այդ րոպեին Ջոնսոնը կորցրեց գնդակը, որը պարտության բերեց Ջոնսոնին և նրա ակումբին։ Ջոնսոնի ընկերները նրան հանգստացնում էին ողջ գիշեր։ Եվ հետո Ջոնսոնը ասում է «Սա այն չեմպիոնությունն էր, որ պետք է հաղթեինք, բայց չկարողացանք»։

1984-1985 մրցաշրջանում Ջոնսոնը միջինում հավաքում էր 18 միավոր, 12 փոխանցում և 6 արգելափակում և «Լեյքերս»-ին հասցրեց եզրափակիչ, որտեղ նրանք նորից պետք է խաղային «Բոսթոն»-ի հետ։ Եզրափակչի առաջին խաղում «Բոսթոն»-ը հաղթեց 34 միավորի տարբերությամբ։ Այս եզրափակչում շատ գեղեցիկ իրեն ցույց տվեց Աբդուլ Ջաբարը, ով այդ պահին դարձավ 38 տարեկան։ 2-րդ խաղում նա հավաքեց 30 միավոր և կատարեց 17 արգելափակում, իսկ նրա հավաքած 36 միավորները հաղթանակի բերեցին Լեյքերսին 5-րդ խաղում և ընդհանուր հաշիվը դարձավ 3-2։ Հետևանքում Լեյքերսը հաղթեց 6-րդ խաղում և դարձավ չեմպիոն շնորհիվ Աբդւոլ Ջաբարի և Մաջիք Ջոնսոնի շնորհիվ։ Այդ երկուսը հայտարարեցին, որ այդ եզզրափակիչը նրանց համար ամենալավ եզրափակիչն է եղել։

Հաջորդ մրցաշրջանում Ջոնսոնը միջինում հավաքում էր 18 միավոր, 12 փոխանցում և 5 արգելափակում։ Այս մրցաշրջանում նրանք նորից հասան եզրափակիչ բայց պարտվեցին «Հյուսթոն Ռոքքետս»-ին։ 1986-1987 տարիներին Ջոնսոնը իր անձական ռեկորդը սահմանեց՝ միջինում 23 միավոր հավաքելով։ Մրցաշրջանի ավարտից հետո խաղացողը առաջին անգամ ճանաչվեց ամենաարդյունավետ բասկետբոլսիտը NBA-ում։ Եզրափակչում նրանց նորց սպասում էր Բոսթոնը, և նորից այս անգամ էլ «Լեյքերս»-ը հաղթեց «Բոսթոն»-ին։

Անձնական ձեռքբերումներ

խմբագրել

Մրցակցությունը Լարրի Բրդի հետ

խմբագրել

Մեջիք Ջոնսոնը և Լարրի Բիրդը առաջին անգամ հանդիպեցին, որպես մրցակիցներ 1979 թվականին NCAA մրցաշրջանի եզրափակչին։ Նրանց մրցակցությունը շարունակվում էր NBA-ի մրցաշրջանի ժամանակ, երբ «Բոստոն»-ն ու «Լեյքերս»-ը դուրս եկան եզրափակիչ 1984-1987 թվականներին։ Ջոնսոնը ասում էր, որ նրա համար պարբերական մրցաշրջանը բաղկացած է եղել 80 սովորական խաղից և 2 իսկական խաղից՝ «Բոստոն Սելթիքս» vs «Լոս Անջելես Լեյքերս»։ Իսկ Լարրին ասում էր, որ ամեն առավոտ նայում էր Ջոնսոնի վիճակագրությունը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «NBA Encyclopedia: Playoff Edition» (անգլերեն). NBA.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
  2. http://espn.go.com/nba/player/stats/_/id/2334/magic-johnson
  3. http://www.nba.com/history/players/johnsonm_bio.html
  4. Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 http://espn.go.com/nba/player/gamelog/_/id/2334/magic-johnson
  6. 6,0 6,1 http://espn.go.com/nba/player/_/id/2334/magic-johnson
  7. «10 greatest point guards ever» (անգլերեն). espn.go.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
  8. «Passing on the Magic» (անգլերեն). espn.go.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
  9. «Do You Believe in 'Magic'?» (անգլերեն). responsemagazine.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
  10. «Rebounding from basketball court to boardroom. Magic Johnson finds success in business world» (անգլերեն). usatoday.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
  11. Zillgitt, Jeff (2002 թ․ սեպտեմբերի 27). «Magic memories of a real star» (անգլերեն). usatoday.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
  12. «- Earvin "Magic" Johnson» (անգլերեն). answers.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 26-ին.
  13. «1978 NCAA Tournament» (անգլերեն). usatoday.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
  14. Andy Katz. «From coast to coast, a magical pair» (անգլերեն). espn.go.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
  15. «Regular Season Records: Points» (անգլերեն). NBA.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
  16. «Rookie Makes the Lakers Believe in Magic» (անգլերեն). NBA.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
  17. «1979-80 NBA Season Summary» (անգլերեն). basketball-reference.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
  18. «1980 NBA Finals Composite Box Score» (անգլերեն). basketball-reference.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
  19. «Magic Fills in at Center» (անգլերեն). NBA.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
  20. «"Playoff moments can make legends"» (անգլերեն). sportsillustrated.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
  21. «Magic Johnson timeline» (անգլերեն). usatoday.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
  22. «Celtics Win First Bird-Magic Finals Showdown» (անգլերեն). nba.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեջիք Ջոնսոն» հոդվածին։
  NODES
INTERN 1