Միլան Ռոդիչ
Միլան Ռոդիչ (սերբ.՝ Mилан Poдић, Milan Rodić, ապրիլի 2, 1991[1][2], Դրվար, Դրվար (համայնք)), սերբ ֆուտբոլիստ, «Ցրվենա Զվեզդա» ակումբի պաշտպան։
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Սերբիա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 2, 1991[1][2] (33 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Դրվար, Դրվար (համայնք) | ||||||||||||||||||||
Հասակ | 185 սանտիմետր | ||||||||||||||||||||
Դիրք | ձախ պաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ցրվենա Զվեզդա | ||||||||||||||||||||
Համար | 23 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրել«ՕՖԿ» հիմնական թիմի կազմում իր նորամուտը կատարել է 2009 թվականի ապրիլի 26-ին՝ 18 տարեկանում մասնակցելով Բելգրադի «Պարտիզան» ակումբի դեմ խաղին։ 2013 թվականի հունվարի 31-ին պայմնագիր է կնքել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ[3]։ Վերջինիս կազմում իր նորամուտը կատարել է փետրվարի 21-ին՝ մասնակցելով ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում անցկացվող խաղին ընդդեմ «Լիվերպուլի»[4]։ 2013 թվականի սեպտեմբերի 2-ին՝ ամառային տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը, վարձավճարով տեղափոխվել է Նիժնի Նովգորոդի «Վոլգա» ակումբ[5], որի կազմում հանդես է եկել մինչև առաջնությանը ավարտը 2014 թվականի մայիսին։ Վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտից հետո վերադարձել է Սանկտ Պետերբուրգի ակումբ։ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին խփել է իր առաջին գոլը «Զենիթի» կազմում՝ Ռուսաստանի գավաթի խաղարկության 2014/2015 մրցաշրջանի 1/8 եզրափակչում գրավելով Տուլայի «Արսենալ» ակումբի դարպասը (2:3)։
2015 թվականի օգոստոսի 31-ին Միլան Ռոդիչը միացել է «Կռիլյա Սովետով» ակումբին, որի հետ կնքել է եռամյա պայմանագիր[6]։ 2017 թվականի ամռանը՝ Պրեմիեր լիգայից ակումբի դուրս մնալուց հետո, Միլան Ռոդիչը տեղափոխվել է «Ցրվենա Զվեզդա» 250 հազար եվրոյով։
«Ցրվենա Զվեզդա» ակումբում Միլան Ռոդիչն իր նորամուտը կատարել է 2017 թվականի հուլիսի 27-ին՝ մասնակցելով Եվրոպայի լիգայի շրջանակներում անցկացված խաղին ընդդեմ Պրահայի «Սպարտայի»։
Կարիերան հավաքականում
խմբագրելՄիլան Ռոդիչը Սերբիայի երիտասարդական հավաքականում իր նորամուտը կատարել է 2012 թվականի հունիսի 6-ին Շվեդիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղում։ Հրավիրվել է Սերբիայի գլխավոր հավաքականի կազմ՝ մասնակցելու Իսրայելի ու Ռուսաստանի հավաքականների դեմ ընկերական խաղերին, բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել։ 2018 թվականի հունիսի 4-ին կայացած Չիլիի հավաքականի դեմ ընկերական խաղում կատարել է իր նորամուտը Սերբիայի հավաքականում՝ հանդիպման 80-րդ րոպեին փոխարինելով Ալեքսանդր Կոլարովին[7]։ Ընդգրկվել է Սերբիայի հավաքականի կազմում՝ մասնակցելու 2018 թվականին Ռուսաստանում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, սակայն մրցաշարի ընթացքում եղել է պահեստային։
Ձեռքբերումներ
խմբագրել- Ռուսաստանի չեմպիոն – 2014/15
- Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր – 2012/13
- Սերբիայի չեմպիոն – 2017/18
Ելույթների վիճակագրություն
խմբագրել- 2018 թվականի հուլիսի 11-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա | Երկրի գավաթ | Եվրագավաթներ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
ՕՖԿ | Սուպերլիգա | 2008/09 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2009/10 | 12 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 0 | ||
2010/11 | 20 | 2 | 1 | 0 | 3 | 0 | 24 | 2 | ||
2011/12 | 25 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 27 | 1 | ||
2012/13 | 13 | 0 | 3 | 2 | 0 | 0 | 16 | 2 | ||
Ընդհանուր | 71 | 3 | 6 | 2 | 3 | 0 | 80 | 5 | ||
Զենիթ | Պրեմիեր լիգա | 2012/13 | 4 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 6 | 0 |
2014/15 | 1 | 0 | 2 | 1 | 1 | 0 | 4 | 1 | ||
Ընդհանուր | 5 | 0 | 2 | 1 | 3 | 0 | 10 | 1 | ||
→ Վոլգա | Պրեմիեր լիգա | 2013/14 | 18 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 0 |
Ընդհանուր | 18 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 0 | ||
→ Զենիթ-2 | ՖԱԼ | 2015/16 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 |
Ընդհանուր | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | ||
Կռիլյա Սովետով | Պրեմիեր լիգա | 2015/16 | 16 | 1 | 1 | 1 | — | 17 | 2 | |
2016/17 | 15 | 1 | 1 | 0 | — | 16 | 1 | |||
ՖԱԼ | 2017/18 | 2 | 0 | — | — | 2 | 0 | |||
Ընդհանուր | 33 | 2 | 2 | 1 | — | 35 | 3 | |||
Ցրվենա Զվեզդա | Սուպերլիգա | 2017/18 | 29 | 3 | 1 | 0 | 9 | 0 | 39 | 3 |
2018/19 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | ||
Ընդհանուր | 29 | 3 | 1 | 0 | 10 | 0 | 40 | 3 | ||
Ամբողջ կարիերա | 160 | 8 | 11 | 4 | 16 | 0 | 187 | 12 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Нету и Родич — в «Зените»!» (ռուսերեն). Официальный сайт ФК «Зенит». 2013 թ․ հունվարի 31. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Милан Родич дебютировал в составе «Зенита»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Зенит». 2013 թ․ փետրվարի 21. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Родич на правах аренды перешёл из «Зенита» в «Волгу»». Чемпионат.com. 2 сентября 2013. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Милан Родич подписал контракт с «Крыльями» на три года
- ↑ Протокол матча Сербия — Чили(անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը «Զենիթ» ակումբի կայքում(ռուս.)
- Վիճակագրությունը Zenit History կայքում(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլան Ռոդիչ» հոդվածին։ |