Մոգություն
Մոգություն (լատին․՝ magia, հին հուն․՝ μᾰγείᾱ) սիմվոլիկ գործողություն (ծես) կամ անգործություն, գերբնական ճանապարհով որևէ նպատակի հասնելու համար[1]։
Մոգությունը հիմնված է մտքի վրա, որով մարդը դիմում է մութ ուժերին, դեպքերի վրա , կարողություն ձեռք բերելու ինչպես նաև իրական կամ թվացյալ մատերիայի վրա ազդեցություն գործելու նպատակով[2]։
Արևմտյան մշակույթում մոգությունն առանձնացնում են կրոնից կամ գիտությունից, սակայն նմանատիպ տարբերակումներն ու մոգությունների առանձնահատկություններն հանդիսանում են լայն բանավեճի առիթ[2]։
Պրակտիկ գուշակությունն իր մեջ ներառում է՝ գուշակություն, աստղագուշակություն, կախարդում, կախարդություն, ալքիմիա, մեդիում, մեռելագուշակություն[2]։
«Մոգություն», «մոգ», «մոգական ուժ» բառերն հաճախ օգտագործվում են փոխաբերական իմաստով, օրինակ գրականագետները սիրում են օգտագործել «պուշկինյան բառի մոգություն»[3] (բառի «գերբնական ուժ»-ը իմաստով), «մոգի իշխող ժեստ» (Անդրեյ Բելի)[4], իսկ ինժեներիայի ոլորտում օգտագործվում են օրինակ՝ մոգական թվեր, մոգական քառակուսի և այլ նմանատիպ հասկացություններ։
Ստուգաբանություն
խմբագրելԱրդյունքում μᾰγείᾱ բառը զրահադաշտ քուրմերի համար դարձավ ստանդարտ տերմին, որից արևելյան գերբնական արվեստը հայտնի դարձավ հույներին, որոնց մոտ μάγος- «մոգ» բառը (և արմատական կապ ունեցող μᾰγικός, μᾰγείᾱ բառերը) հայտնի դարձան մարդկությանը։ μάγος բառն ունի նաև այլ նշանակություններ․ «կախարդ, աստղագուշակ, գուշակ» (Քսենոփոն, Լուկիանոս)։ Մեկ այլ առավել հին հիշատակում կա Պլատոնից՝ μᾰγείᾱ, «μᾰγείᾱ ἡ Ζωροάστρου» (բառացի՝ «Զրադաշտականության մոգություն»)։ Ավելի ուշ՝ Պլատոնից հետո μᾰγείᾱ բառը ստացավ «կախարդություն, վհուկություն» իմաստը, օրինակ Արիստոտելի՝ ἡ γοητικὴ μᾰγείᾱվ (բառացի՝ «մոգության խաբկանք») կամ Նոր Կտակարանում՝ ταῖς μαγείαις ἐξεστηκέναι αὐτούς («զարմացնրեց կախարդություններով (Սիմոն Մոգ)» Գործք առաքելոց 8:11)։
Օկուլտականության սահմանում
խմբագրելԵվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում մոգությունը գիտության վերածելու ժամանակ գիտնականների մոտ մի քանի վարկած առաջ եկավ, պրակտիկ օկուլտականության ձևավաորման վերաբերյալ։ Ինչպիսիք են՝
- Էլիֆաս Լևին գրում է, որ մոգությունը՝ «բնության գաղտնիքների մասին ավանդական գիտություն է»[5],
- Պիոբը վստահեցնում է, որ մոգությունը՝ «աստրալ ուժերի ուսումնասիրությունն ու դրանց կառավարումն է»,
- Ըստ Պապյուսի մոգությունը՝ «մարդու կամքի դինամիկ գործունեությունն է, ուղղված բնության ուժերի զարգացմանը»[6],
- Կարլոս Կաստանեդան օգտագործել է «մոգություն» տերմինը մարդու կողմից բնության ընկալման հնարավորությունների նկարագրման համար[7]։
Դասակարգում
խմբագրելԸստ Ջորջ Ֆրեզերի
խմբագրելՋորջ Ֆրեզերն իր դասական «Ոսկե ճյուղ» աշխատությունում առանձնացնում է մոգության հոմեոպաթիկ և վարակիչ տեսակներ։
Հոմեոպաթիկ մոգությունը առաջնորդվում է նմանով ու նմանությունով՝ «նմանությունը նմանություն է առաջացնում»։ Որպես օրինակ կարելի է օգտագործել Վուդուների մոգությունն, ըստ որի անձի նման պատրաստված տիկտիկը վնաս է հասցնում անձին[8]։ Վարակիչ մոգությունն առանձնանում է նրանով, որ մոգությունը կարող է փոխանցվել մեկը մյուսի միջոցով։ Որպես օրինակ կարող է ծառայել այն հանգամանքը, որ շատ տարբեր մշակույթներում վերացել է խուզած մազերի կտրվածքը (այրում, թաղում և այլ)[8]։
Ֆրեզերը գրում է՝ «Հոմեոպաթիկ մոգությունն հիմնված է իրար նման մտքերի, իսկ վարակիչ մոգությունն իր հերթին հիմնված է իրար մոտ լինելու հիման վրա։ Հոմեոպաթիկ մոգության խնդիրը կայանում է նրանում, որ նման առարկաներն ընկալվում են որպես նույնականություն։ Վարակիչ մոգության խնդիրն այլ է՝ այն համարում է, որ առարկաներին որոնց առնվազն մեկ անգամ դիպչել են կդիպչեն նաև շատ այլ անգամներ։ Պրակտիկայում երկու մոգություններն էլ համատեղվում են[8]։
Ըստ Նովիկովի
խմբագրելԽՍՀՄ-ում կատարված մոգություններն առաձնանում էին մի քանի առանձնահատկություններով[9]՝
- Բարդության աստիճաններով՝
- ինդիվիդուալ մոգություն
- ինդիվիդուալ/խմբային մոգության ծես
- հավաքական մոգական միջոցառում
- ընդհանուր նկարագրությամբ՝
- վնասակար մոգություն (մութ և չար)՝ վնաս է հասցնում ինչ-որ անձի կամ մի քանի հոգու («վնաս հասցնել երեխային», «մահացու համաճարակ հասցնել»),
- ռազմական մոգություն՝ պարեր, կախարդված զենքեր,
- սիրային մոգություն՝ ներդրանք («կախարդանք»)/դյութել («ներփակել»)
- բժշկական մոգություն՝ կախարդություն, աղոթքներ, դարման (պառավական դեղ)
- արդյունագործական մոգություն՝ զենքերի կախարդություններ ու որսորդական թակարդներ
- օդերևութաբանական մոգություն՝ ծեսեր ու միջոցառումներ կապված եղանակը փոխելու հետ (անձրև առաջացնել)։
Հետազոտողների մի խումբ առանձնացնում է վերբալ մոգության (խոսքի մոգություն) տեսակ, որում ներառվում են օրինակ՝ կախարդություններ, աղոթքներ և այլ տեսակներ[9]։
Ըստ Տոկարևու
խմբագրելԴասակարգման բնօրինակ է առաջարկել սովետական նախնադարյան մշակույթի հետազոտող Սերգեյ Տոկարևը։ Դիտարկելով «գործողությունների մեխանիզմ»-ի տեսանկյունից նա բոլոր մոգական ծեսերը բաժանել է վեց տիպերի[10]՝
- Կոնտակտային մոգություն՝ մոգական ուժը փոխանցվում է մարդուն մոգական ուժ ունեցող մեկ այլ մարդուց անմիջական փոխգործության արդյունքում։ Օրինակ՝ թալիսմանների կամ օգտագործված դարմանների (պառավական դեղ) միջոցով։
- Սկզբնական մոգություն՝ մոգական մանիպուլյացիայից հետո տեղի է ունենում միայն ցանկության սկզբնական հատվածն, իսկ ավարտին ավելացվում է նաև կախարդանքը, օրինակ՝ ավստրալիացի կախարդը ցանկանալով հարվածել հարևան ցեղի թշնամուն, կատարում է հետևյալ գործողությունները՝ նա պարզում է կախարդական փայտիկը թշնամու կողմը և միաժամանակ արտաբերում կախարդանքը, համարելով, որ դրանից թշնամին կամ կմահանա կամ կտառապի տանջալից հիվանդությամբ։
- Նմանողական մոգություն` հիմնված է «նմանությունը նմանություն է առաջացնում» սկզբունքի վրա։ Որպեսզի կախարդը վնասի իր թշնամուն նա սուր կտրող-ծակող գործիքի օգնությամբ վնասում է մարդկային տիկնիկը։ Ըստ սկզբունքի վնասները, որոնք հասցվում են տիկնիկին, պետք է փոխանցվեն թշնամուն (այն մարդուն՝ ում ցանկանում են վնաս հասցնել)։ Մոգության մեկ այլ հետաքրքիր օրինակ, որն առնչվում է տոհմին՝ օգնություն ծննդաբերության ժամանակ։ Այս իրավիճակում շամանը քար կապելով իր վրա, ստանձնում է ծննդկանի դերն այն համոզմունքով, որ հաջողված «միջոցառումը» պետք է տոհմին օգնի ունենալ առողջ և հաջողված սերունդ։
Վարակիչ մոգությունն հիմնված է այն սկզբունքի վրա, որ մեկ անգամ իրին դիպչելու ժամանակ կախարդությունը մնում է նույնիսկ հեռավորության դեպքում։ Այս մոգության օրինակներ կարող են ծառայել՝ արյան, եղունգների, ատամների կամ մազերի օգտագործումը կախարդության տարբեր տեսակների ժամանակ։ Ապոտրոպետիկ մոգությունը պետք է օգնի վախեցնել թշնամական ուժերին, ծիսական ձայների, հմայիլների, կրակի կամ մոգական շրջանների օգնությամբ պաշտպանվել նրանցից։ Կատարիսական մոգություն՝ այն օգնում է ձերբազատվել մարմին կամ ապրելավայր ներխուժած չար ուժերից։
Տոկարևը վերբալ մոգությունն (խոսքի մոգություն) համարում էր առանձնահատուկ և ինքնուրույն տեսակ։
Մոգական պրակտիկա և ավանդույթներ
խմբագրելՄոգական համակարգերը բազմաթիվ ու բազմազան են։ Դրանցից են օրինակ՝
- Ալքիմիա՝ միջնադարյան միստիկ ուսմունք, համարվում է ժամանակակից քիմիայի նախորդը, որի իմաստը կայանում էր «փիլիսոփայական քարը» գտնելուն, որն իր հերթին պետք է ծառայեր հրաշագործությանն՝ անազնիվ մետաղները վերածելով ոսկու և արծաթի, որը կբուժեր բոլոր հիվանդությունները։
- Վուդու՝ հին սինկրետիկ կրոնական համակարգ։ Վուդու կրոնը տարբերվում է անհաշվելի քանակությամբ տարբեր աստվածներով, որոնց մատուցվում են կենդանիների զոհաբերություններ։
- Ապագայի գուշակություն՝
- Աստղագուշակություն` հնարավորություն է տալիս գուշակել ապագան երկնային մարմինների շարժից ու գտնվելու վայրից, միմյանց հետ փոխհարաբերությունից ելնելով։
- Մանտիկա՝ գուշակություն Հին Հունաստանում և Հռոմում, որը նպատակ էր հետապնդում աստվածներից նախանշաններ ստանալ։ Նշաններ կարող էին երևալ երազներում, թռչունների թռիչքներից, կրակից, մարդկային մարմնի ծերացումից, երկնային տեսիլներից և լուսատուի դիրքից, կենդանիներից։
- Մարտինիզմ՝ միստիկ և էզոթերիկ քրիստոնեության տեսակ։
- Մեռելագուշակություն՝ տարբեր նպատակներով հոգիների կանչում, ոգիների պաշտպանությունից մինչև գիտելիքների ստացման, այդ թվում նաև ապագայի մասին։ Հիմքում ընկած է համոզմունք, ըստ որի մահածացները տիրապետում են հզոր մոգությունների և կարող են նույնիսկ կյանքով հովանավորել։
- Սպիրիտիզմ՝ հավատալիք, ըստ որի կարելի է մահացածների ոգիների հետ անմիջական շփման մեջ մտնել։ Մահացածի ոգին հաղորդակցվում է ընդունելով ողջ մարդու մարմինը, օրինակ՝ մեդիում։
- Ծիսակարգային մոգություն՝ տարածված սգո մոգություն։
- Գոետիա՝ միջնադարյան մոգության ավանդույթ, որով հրեշ էին կանչում։
- Ենովքյան մոգություն՝ ծիսակարգային մոգության համակարգ, որով կանչում և ծառայում են տարբեր ոգիների Ենովքյան մոգությունը լայն տարածում ունի արևմտյան մոգությունում։
- Թեուրգիա՝ «մշակույթ» ուղղված աստվածների, ոգիների, հրեշների վրա տարբեր ծիսակատարությունների միջոցով ազդեցություն ունենալու համար։
- Շամանություն` ուղղված է այն աշխարհի հետ կապ հաստատելու համար, հիմնականում ոգիների հետ,
- Նյու Էյջ (ունի մի քանի ուղվածություն)՝ տարբեր միստիկակական ուղղվածություններ, շարժումներ պարունակող (հիմնականում` օկուլտականություն և էզոթերիկ) մոգություն։
Պատմություն
խմբագրելՆախնադարյան շրջան
խմբագրելՄոգությունը որպես հավատալիք նախնադարում առաջացել է մարդու հետ միասին։ Առանձնացնել այն մյուս նախնադարյան հավատալիքներից անհնար է, դրանք սերտ կապված են միմյանց հետ։ Եթե ընդունել Ֆրեզերի կարծիքը մոգության վերաբերյալ, մի քանի ժայռապատկերների (ժայռապատկերների մասին հիշատակել են օրինակ՝ Սերգեյ Տոկարևը[11] կամ Միլչա Էլիադեն[12]) առաջացման ժամանակահատվածների հետազոտությունից հետո կարելի է ենթադրել, որ մոգությունն առաջացել է դեռ Վերին պալեոլիթյան դարաշրջանում։ Սոցիումում այն չէր առանձնանում որպես առանձին հավատալինք, քանի որ չկար մոգի, շամանի կամ քրմի համար նախատեսված առանձին «հաստիք»։ Ցեղի յուրաքանչյուր անդամ անհրաժեշտության դեպքում, անկախ իր գիտելիքներից կարող էր զբաղվել կախարդություններով, կարող էր հոգիներ կանչել կամ պաշտամունքի կենդանուց հաջող որս խնդել, երկրպագություն մատուցել իրերին որոնք հաջողություն են բերում և այլն։ Խմբային միջոցառումները կարևոր դեր են ունեցել, խմբի բոլոր անդամների ներկայուցությունը պարտադիր է եղել, առաջին հերթին այն վերաբերում է նախքան ծիսակատարությունների և որսի (ամուսնություններին, ծննդաբերություններին, թաղումներին)[13] սկվելուն։ Մոգության զարգացումն ու սոցիալականացումը պաշտամունքին ծառայողների (շամաններ, քրմեր և կախարդներ) կողմից պրակտիկ գործընթացների արդյունքում աստիճանաբար վերածվել է մոգության, որն էլ իր հերթին պահպանվել է շատ ազգերում ու հասանելի է դարձել ցանկացած մարդու։
Շամանների, կախարդների ու հեքիմների առանձնացումը շատ պայմանական է։ Իր հերթին քրմության զարգացումը անմիջականորեն կապված է բազմաստվածության զարգացման հետ։
Բազմաստվածության և շամանիզմի ժամանակահատվածը, հանգեցրեց նրան, որ մոգությունը դարձավ քրմերի հիմնական զբաղմունքներից մեկը։
Միևնույն ժամանակ Ֆրեզերի տեսությունը կապված մոգության, կրոնի և գիտության էվոլյուցիոն հետևանքների մասին ներկա պահին ժխտված են[14]։
Անտիկ աշխարհում
խմբագրելՀիմնական հոդված՝ Նեոպլատոնականություն, Գնոստիցիզմ
Հոմերոսի հոդվածներում արդեն կան նկարագրություններ մոգության վերաբերյալ։ Նույնիսկ եթե հանենք այն բոլոր գերբնական և մոգական հատկություններն ու գործիքները (Հադեսի գլխարկը, Հերմեսի հողաթափերն ու «կադուցեուս» գավազանը) կարելի է տեսնել, թե ինչպես է կախարդուհի Ցիրցեեն Ոդիսևսի ուղեկիցներին վերածում խոզերի, «Ոդիսականում» կարելի է գտնել մոգական այլ դետալներ։ Օրինակ՝ «մոլի» բույսը, որն Հերմեսը տվեց Ոդիսևսին պաշտպանում է մոգությունից[15], այն հիշատակվում է որպես բուժական կախարդանք[16]։ Եվ իհարկե հոգի կանչելով ապագայի գուշակությունը։
Միկեննական շրջանում լայնորեն տարածում գտավ պրակտիկ մոգությունը մերձարևելյան շրջանում, որոնք ադապտացված էին հունական իրողություններով[17]։ Ստեղծվում էին անեծքներ ու թուրմեր, ինչպես նաև հանգույցների տեսքով վնասատու թալիսմաններ, որոնք գոյություն ունեին նաև այլ մշակույթներում[18]։ Նմանատիպ գործողություններ կարելի է նկատել նաև Հռոմում։ Այս ամենի լավ վկայություն տրամադրում է «անեծքների տախտակիկը» (լատին․՝ Defixionum Tabellae), որը տարածված էր ամբողջ կայսուրթյունով մեկ, այն հասարակ ժողովրդին հասու մոգություն էր[19]։ Հասարակ ժողովրդի և քրմերի համար մոգությունը սերտ կապված էր աստվածներին պաշտամունք մատուցելու հետ։ Առաջին հերթին մոգության հովանավորն էր համարվում Հերմեսը (այս կոչումը պահպանվում է դեռ երկար տարիների) և Հեկատան[20], այն առաջին հերթին կապված էր մեռելագուշակություն և կանացի մոգությունների հետ։ Քիչ, բայց Գեայի, Պերսեփոնեի և Հադեսի անուններն օգտագործվել և կապվել են մոգության հետ։ Ամեն դեպքում Հռոմեական կայսրությունում մոգությունը դեռ երկար ժամանակ հասարակ ժողովրդի մոտ պահպանվեց։ Նեոպլատոնականության զարգացման ժամանակ մոգությունն՝ առաջին հերթին թեուրգիան, դարձավ կարևոր օղակ այս փիլիսոփայության դպրոցի զարգացման համար։ Այսիպիսի փոփոխությունների հիմնադիր են համարվում Յամբլիքոսն ու Պորփյուրը։ Բացառությամբ հասարակ ժողովրդի, թեուրգիան մնաց հասանելի, առաջին հերթին իր նեոպլատոնական փիլիսոփայության հիմքում ընկած հզոր ուժի շնորհիվ, բայց և նաև այն բանի համար, որ այս մոգությամբ զբաղվողները սկզբունքորեն իրենց համարում էին մոգության ժողովուրդ, որոնց մասին քննարկումներ էր ծավալվում Հռոմում[21]։ Այս ժամանակահատվածում նեոպլատոնականիստների մոտ հայտնվեցին նոր ծիսակարգեր ու նյութեր, որոնք ոչ թե «հաճախորդի», այլ հենց մոգի համար էր նախատեսված, որպեսզի մոգությունն առավել հաջողված լիներ։ Քրիստոնեության զարգացման հետ միասին անկում ապրեց նեոպլատոնական մոգության վարկանիշն ու տարածումը, որը վերականգնվեց միայն Վերածննդի շրջանում։
Եվրոպական Միջնադարում
խմբագրելՀիմնական հոդված՝ Ինկվիզիցիա
Միջնադարյան մոգությունն, առավել ճանաչում ստացավ ինկվիզիցիայի կողմից քրիստոնեության դեմ պայքարի արդյունքում։ Այսպիսով XVI-րդ հարյուրամյակում ըստ մեծն ինկվիզիտոր Ալֆոնսո Մանրիկեսայի գլխավորած կանոնակարգի, կաթոլիկները պետք է բոլոր այն մարդկանց ովքեր զբաղվում էին, կախարդություններով, ովքեր հրեշ էին կանչում մոգական շրջանների օգնությամբ, զբաղվում էին աստղագուշակությամբ ապագան գուշակելու նպատակով, օգտագործում էին հայելիներ կամ մատանիներ ոգիների հետ կապ հաստատելու համար,օգտվում էին գրիմուարներից կամ այլ մոգական գրքերից պետք է ինկվիզիցիայի ենթարկվեին[22]։
XX-րդ դարի մի շարք հետազոտողներ (ինչպիսիք էին՝ Յոզեֆ Հենսենն ու Հենրի Չարլզ Լին) ունեցել են միևնույն կարծիքն այն մասին, որ միջնադարյան մոգության հիմքը դրվել է ինկվիզիատորների կողմից, բոլոր գիշերաժողովների պատմությունները, սատանայական ծիսակատարությունների մասին դիտվում էին որպես նևրոտիկների հիվանդ երևակայության արդյունք կամ էլ խոստովանանք, որը կատարվում էին հիմնականում տանջաքների արդյունքում[23]։
Քննադատորեն է մոտեցել Միրչա Էլիադեն ասելով՝
Այն, որ սև մոգությունը ինկվիզիցիայի ստեղծագործությունը չէր կարող լինել, հայտնի է հիմնականում հնդկատիբեթական աղբյուրներից․․․․ Բոլոր բնորոշ գծերը, որոնք ասոցացվում են եվրոպական վհուկներին ու կախարդներին, բացառությամբ Սատանայի և նրա վհուկների գիշերաժողովների, կարելի է նկատել հնդկատիբեթական յոգերի ու մոգերի դեպքում․․․․։
1921 թվականին Մարգարեթ Մյուրերն իր «Վհուկների պաշտամունքը արևմտյան Եվրոպայում»[24], մի հիփոթեզ ձևակերպեց ըստ որի սև մոգությունն իսկապես իրենից հատուկ վհուկային կրոն է ներկայացրել։
Այն, որ հավատացյալներն այսպես կոչված «հրեշին» դասել են աստվածների շարքերը, երևում է նույնիսկ թշնամիների ձեռագրերում։ Ոչ մի տեղ նշված չէ, որ կախարդուհին «հրաժարվել է նրան անվանել հրեշ» և շատ դեպքերում կարելի է հանդիպել, երբ կախարդուհին նրան «անվանում է Աստված»[25]։
Սակայն այս դիրքորոշումը դատապարտվեց կրոնական պատմաբանների (ինչպիսիք են՝ Էլիոթ Ռուզը կամ Միրչա Էլիադեն) և ավանդական մոգության ջատագովների կողմից (օրինակ՝ օկուլտականության պատմաբան Ռիչարդ Քավենդիշան[26]) և հիմա այն որպես գիտություն մերժված է։ Ինչպես գրել է Էլիադեն՝ «դժվար է հասկանալ, թե ինչպես է Մյուրեին հաջողվել գաղտնի միջավայրում պարզել պտղաբերության պաշտամունքը, որն ուներ ավերիչ նպատակներ, կամ էլ իրականում միջնադարյան կախարդուհիներն ու վհուկներն իսկապես կարողացել են ազդեցություն ունենալ երաշտի, փոթորկի, համաճարակի, անպտղության և վերջիվերջո մահվան վրա»։
Չնայած դրան, Մարգարեթ Մյուրեի կոնցեպցիան մեծ ազդեցություն է ունեցել XX-րդ դարի լեզվական ուղղվածության՝ Վիկկայի վրա։ Պետք չէ նաև բացառել այն կարևոր իրողությունը, որ Միջնադարյան վհուկության վրա ազդեցություն է ունեցել նաև պտղաբերության պաշտամունքները (այս փաստն հաստատում են տարբեր աղբյուրներ, որոնից է օրինակ՝ Հայնրիխ Կրամերի և Յակոբ Շպրենգերի Վհուկների մուրճը)[27]։
Միրչա Էլիադեն տեսել է եվրոպացի կախարդուհիների օրգիաստական ծիսակարգերը, որոնց հիմնական իմաստը «հստակ կազմված բողոքն էր ընդդեմ ժամանակակից կրոնին ու սոցիալական իրավիճակին» և առաջարկել է, որ «վհուկային օրգիայի սատանայական տարրերը» կամ գոյություն չեն ունեցել կամ էլ այդպիսի գործընթացներն անվանվել են սատանայական, որոնք գոյություն են ունեցել, բայց «արտահայտվում էին որպես հակաքրիստոնեական ինստիտուտներ», չնայած և հակասում է, որ «պետք չէ նաև մոռանալ չարի անհաղթահարելի գայթակղություննեն ուղղված որոշակի թիրախավորված մարդկանց»։
Եվրոպական Վերածննդի դարաշրջանում
խմբագրելՀիմնական հոդվածներ՝ Հերմետիզմ, Ալքիմիա
Վերածնունդ դարաշրջանի սկզբում և Ժամանակակից պատմությունում չի կարելի չնշել մոգության զարգացման մասին։ Գործընթացը երկկորղմանի էր։ Մի կողմից նպատակ կար «կախարդել աշխարհը» (այսինքն աստիճանաբար հասնել նրան, որ միֆը դառնար ռացիոնալ մտածողություն[28])։ Մի կողմից էլ, մշակույթի բողոքն անտիկ աշխարհի հանդեպ (այդ թվում նաև անտիկ կրոնականությանը) և եվրոպական հասանելի լեզուներից անցում կատարել հնավուրց տեքստերին[29]։
Այդ ժամանակաշրջանի այլ մտածողներ, ովքեր հետաքրքրվել են օկուլտականությամբ, կարիք կա նշել մի քանիսին, որոնց հայացքներն ազդեցություն են ունեցել եվրոպայում մոգական ավանդույթների զարգացման գործում։ Նրանցից է հայտնի պլատոնական փիլիսոփա Ջովաննի Պիկո Դելլա Միրանդոլան, միստիկ Ագրիպպա Նեթթեշեիմը, մաթեմատիկ ու ալքիմիկ Ջոն Դին, նեոպլատոնական փիլիսոփա Ջորդանո Բրունոն[30], բժիշկ և ալքիմիկ Պարացելսը, աստղաբան և ուտոպիստ Թոմազո Կամպանելան։
Ջովաննի Պիկո Դելլա Միրանդոլան իր աշխատություններում թեզ է առաջադրել, քրիստոնեությունում մոգության ընկալման դիրքորոշման վերաբերյալ, որով հրավիրում էր քրիստոնյա գիտնականների և այնժամանակյա աստվածաբանների ու գործիչների ուշադրությունը։ Այդ թեզն ասում էր՝
Ոչ մի այլ գիտություն չի հաստատում մեզ Քրիստոսի աստվածությունն այնքան, ինչքան մոգությունն ու կաբալան։ |
Պիկոյի ստեղծագործություններն համարվել և համարվում են եվրոպացի միստիկների հետաքրքրությունը դեպի կաբալայի և մոգությունը սևեռող ստեղծագործություններ[30]։
Միջնադարում նաև ճանաչվածություն է ձեռքբերում «քրիստոնեական կաբալան»[31]։ Նեոպլատոնականության, Հերմետիզմի և Գնոստիցիզմի հետ միասին այն երևոմ է շատ հումանիստական մտածողների աշխատություններում։ Ռուդոլֆ II կայսրն իր օրերում, Պրահայում ստեղծել է օկուլտականության յուրօրինակ կենտրոն[30], որտեղ եղել են Ջոն Դին և նրա մեդիում Էդվարդ՝ Կելլին, իսկ հզոր կաբբալաիստ ռաբբի Լև բեն Բեցալելն ընդունվել էր կենտր և ըստ լեգենդներից մեկի կայսրի մոտ մի անգամ այցելել է նույնիսկ դոկտոր Իոգան Ֆաուստը[32]։
XVII-XIX դարերում
խմբագրելՀայնտի հետազոտող, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ջ․ Լ․ Կիթթրեջն համարում էր որ՝ մոգության հանդեպ հավատը մարդկության ընդհանուր ժառանգությունն է։ XVII դարում կախարդության հանդեպ հավատն ամբողջ աշխարհում տարածված էր, դա նման է նրան, թե ինչպես է ներկայիս մարդն հավատում հիվանդությունների միկրոբներով տարածմանը։ Նույն մակարդակի կապարդությանն հավատալը կամ չհավատալը բնութագրում էին այնժամանակյա մարդուն։ Նրանք, ովքեր հավատում էին ավելի բարձր դիրք ունեին, քան նրանք ովքեր չէին հավատում կախարդությանն, իկս դրանով զբաղներին համարում էին ինքնապահպանման բնազդով դրդված գործընթաց։ Կախարդների որսն համարվում էր ամբողջ հանրության գործը։ Կախարդության համար մահվան դատապարտվածների մեծ մասն իրեն մեղավոր էր ճանաչում, իսկ նրանք ովքեր իրենց մեղավոր չէին համարում, իսկապես հավատում էին կախարդությանը[33]։
Սակայն գիտության զարգացման հետ մեկտեղ մոգությունն ու այլ օկուլտական կախարդությունների հետ ուղարկվեց երկրորդ պլան։ Այս ամենը XVIII դարում և XIX դարի կեսերին, կապված էին կոմս Սեն Ժերմենի, Ալեսսանդրո Կալիոստրոյի և Ֆրանց Անտոն Մեսմերի անունների հետ։
Մեկ այլ կողմից մոգության զարգացումն իր վրա հրավիրեց այլ անհայտ խմբերի ուշադրությունը, նախ և առաջ դրա վառ օրինակ է՝ մասոնական սուտը, այսպես կոչված «եգիպտական մասոնություն» Մեմֆիսի և Միզրաիմի կանոնադորությամբ, որի հիմքում ընկած էր ալքիմիական և օկուլտական Ալեսսանդրո Կալիոստրոյի Arcanum Arcanorum ծիսակատարությունը, հետագայում հայտնի դարձած «Մեմֆիս-Միզրաիմ»-ի կանոնադրությունը, որն ընդգրկված էր Arcanum Arcanorum-ի կանոնադրությունում որպես գերագույն կանոն, իրենից ներկայացնելով այսպես կոչված «ներքին շրջան»։ Միևնույն ժամանակ մոգության և թեուրգիայի օկուլտական միտքը բաժանվեց ռոզենկրեյների և մարտինիստների։
Եվորպական օկուլտականությունը XIX դարավերջին և XX դարի սկզբերին
խմբագրելԱյս ժամանակահատվածում դեպի միստիկ-մոգությունն հետաքրքրությունը բարձրացավ, փորձեր էին կատարվում համատեղել մոգությունն ու միստիկականը միևնույն կոնցեպցիայում։ Այս ուղղվածության նախահայր է համարվում Էլիֆաս Լևին, նա հիմնել է «Ոսկե Արշալույս» օրդենը անգլիական մասնաճյուղի և Մարտինիստների օրդենն ամբողջ մայրցամաքի համար։ Երկու մասնաճյուղերի անդամներն էլ ձգտում էին համախմբել հնագույն եվրոպական փորձը (այդ թվում՝ մասոնությունը, ալքիմիան, կաբբալան, տարոն և եգիպտական ու հունական ժառանգություններն ամբողջությամբ), սակայն Ոսկե Արշալույսը գնաց էկլեկտիկական ճանապարհով միավորելով եվրոպական օկուլտականությունը հնդկական յոգային և արդյունքում ընդհանուր իմացություններն ամբողջացրեց այն դեպքում երբ, Պապյուսի Մարտինիստական օրդենը միավորում էր իմացությունները քրիստոնեական խորհրդապաշտության հովանու ներքո։ Այնժամանակյա «բարձրագույն» մոգական ավանդույթները ծառայում էին մոգական ծիսակարգերի համար։
Մոգություն և կրոն
խմբագրելՄոգությունը երկար ժամանակ ընդունվել է որպես հնադարյան աշխարհայացք, իռացիոնալ հավատքի օրինակ, զուրկ ներքին հոգևոր կրոնական կամ ռացիոնալ գիտական մտքի արժեքներից։ Կրոնը, համաձայն հայտնի մարդաբան Էդուարդ Թեյլորի, իր մեջ ներառում է մարդու և հոգևոր ուժերի հետ հաղոորդակցում, հավատացնյալների կարծիքով կրոնականությունը դա անհատականության հաղորդակցումն է հոգևոր ուժերի հետ։ Մոգությունը մեկ այլ տեսանկյունից բնութագրվում է որպես յուրահատկությունից զուրկ ու մեխանիկական, հիմնված տեխնիկական ակտերի արտահայտման վրա։ Մոգ ցանկանում է ազդեցություն ունենալ գերբնական ուժերի վրա և կառավարել նրանց, իսկ կրոնական մարդը խնդրում է այդ ուժերին, այս տարբերության մասին հետազոտություններ է կատարել Բրոնսլավ Մալինովսին և գրառել իր Տրոբրիան կղզու հետազոտություններ աշխատության մեջ։ Ավելին, ըստ Էմիլ Դյուրկհեյմի կրոնը՝ հասարակական է, քանի որ այն կապված էր ընդհանուրի հավատին, այն կազմում է կրոնական ընդհանրություն։ Մոգությունն, ըդնհակառակը, չի թույլատրում երկար հարաբերությունները միմյանց մեջ, հանդիպումներն ու շփումները լինում միայն հավաքների կամ այն դեպքում, երբ «հաճախորդն» օգտվում է մոգի ծառայություններից։ Ալֆրեդ Ռադքլիֆ-Բրաունի Անդամանյան կղզիներում կատարած հետազոտությունները բացահայտեցին, որ մոգությունը նույնպես կարող է ունենալ ընդհանուր տեսակետ[2]։
Մոգություն և հրեականություն
խմբագրելՀրեականության վերաբերմունքը դեպի մոգությունը հնգամատյանի Երկրորդ օրենքն է, որտեղ Աստված Իսրայելին հորդորում է Մովսեսի օգնությամբ՝
Երբ դու գնաս այն ճանապարհով, որը քեզ Տերը, քո Աստվածը ցույց կտա, այդ դեպքում մի սովորիր գարշելիություններ անել, որոնք արել են սիունական ժողովուրդները։ Չպետք է որդուն անցկացնել կրակի միջով և ոչ մեկը, չպետք է զբաղվի գուշակությամբ, կախարդությամբ, հոգի կանչելով, հրաշագործությամբ և մեռելներին հարցեր ուղղելով։ Քանզի Տիրոջ առջև միայն գարշելի է նա։ Այդ գարշելիության պատճառով Տերը քո, կվռնդի նրանց քո երեսից (Եր․ օր․ 18։9)։ |
-Երկրորդ օրենքի գիրք, գլ․ 18, էջ 9-1
Վերածննդում իր զարգացման ընթացքում մոգությունը ենթարկվել է մեծ քննադատությունների, ինչպես կաթոլիկների այնպես էլ բողոքականների կեղմից[30]։
Սովետական կրոնագետներն համարում են, որ «մոգական մնացորդներ քրիստոնեությունում էլ են պահպանվել (հաղորդման արարողակարգերը, աղոթքները և այլն)»[9]։ Այսպիսի տեսակետ են ունեցել նաև միջնադարյան կրոնագետները[34][35]։
Քրիստոնեական աստվածաբանությունը կտրականապես մերժում է մոգության առակյությունը քրիստոնեությունում։ Համաձայն Ուղղափառ հանրագիտարանի՝ «ճշմարիտ հավատքին խորթ է մոգությունը, որը փոխարինում է հավատքի, աղոթքի, անեծքի, կախարդանքի պարտադիր լինելը։ Այստեղ է երևում նրա կապը մեղսագործության հետ, այս դեպքում մարդն իր կամքը վեր է դասում Աստվածային կամքից»։ Համաձայն Կաթոլիկ հանրագիտարանի «մոգությունը քրիստոնեության որպես պրակտիկա տեղ չունի։ Կաթոիլիկ աստվածաբանությունը նախատում է մոգությունը և դրա ցանկացած գործունեություն դիտում է որպես ծանր մեղք»։ Պաշտոնական Կաթոլիկ կատեխիզիս եկեղեցում նշված է, որ՝ «բոլոր մոգություններն ու կախարդություններն համարվում են կրոնին հակապատկեր» և պետք է դատապարտվեն[36]։
Ուղղափառ եկեղեցու աստվածաբան Անդրեյ Կուրաևի կարծիքով կախարդությունն համարվում է անմիտ ապստամբություն է դեպքի քրիստոնեությունն, իսկ աչքով տալու, դիվահարությունը, կախարդությունը համարվում են վնասատու թերահավատություններ[37]։
Մոգություն և Իսլամ
խմբագրելԻսլամում կախարդությունն ու մոգությունն անվանվում են՝ սահր (արաբ․՝ سحر) և համարում են ծանր մեղքերից մեկը։ Կախարդությունների ուսուցումն անցկացվում է չար ոգիների (շայտան) միջոցով։
Ղուրանում Մուհամմադի ընդդիմախոսներն նրա քարոզն անվանում էին «կախարդություն, որը նրան ինչ-որ մեկն է փոխանցել», իսկ իրեն՝ «կախարդ» կամ «կախարդված», այնինչ Մուհամեդն այդպես չէր կարծում իր և իր կատարածի վերաբերյալ, նա կարծում էր, որ նրա կատարածը բյույթով գերազանց ու առաքինությամբ էր[38]։ Ղուրանում, կախարդությունը նախ և առաջ կապված է Եգիպտոսի, որտեղ ապրել է Մուսա մարգարեն (Մովսես) և Բաբելոնի հետ, որտեղ ապրել են հրեշտակներ՝ Հարութն ու Մարութը։ Համաձայն Ղուրանի, կախարդությունն հակազդում է մարգարեությանը և անհամատեղելի է նրա հետ։ Արաբական մոգությունը կապված է մի քանի անձանց հետ, որոնց համարել են մարգարեներ (կախին), պոետներ (շաիր) և խելագարներ (մաջնուն)։ Ըստ Ղուրանի, կախարդությունն Ալլահի կողմից շնորհված էր երկու հրեշտակների՝ Հարութին և Մարութին, որոնք այն պետք է որպես գայթակղություն, առաջարկեին մարդկանց։ Իսլամն ընդգծում է, որ ճշմարիտ գիտելիքները գալիս են միայն Ալլահից, իսկ կախարդությունը կեղծիք է (շայտաններից է)։ Արաբական խալիֆայության համար երկար ժամանակ Եգոպտոսն համարվում էր օկուլտականության կենտրոն, բայց ժամանակի ընթացքում այն տեղափոխվեց Հյուսիսային Աֆրիկայի երկրներ (Մաղրիբ)։ Այս երևույթն ակընհայտորեն կապված էր սուֆիստական եղբայրության (տարիկատ) գործունեության հետ։
Մուսուլմանական աստվածաբանության դիրքորոշումը դեպի կախարդանքը, պայմանավորված է Ղուրանի ազդեցությամբ։ Մութազիլիականները հրաշքներին վերաբերովում էին ինչպես կախարդանքի։
X-ից մինչև XIII դարերի ընթացքում Սուննի իսլամում կախարդությունը դասվեց հրաշալիքների շարքին, իսկ մոգությունը բաժանվեց երկու տեսակի՝ «թույլատրելի» և «արգելված»[38]։ Համարվում է, որ կախարդությունն հիմնված է կախարդների ու ջիների կապի վրա։ Նրանք, ովքեր օգտվում են «թույլատրելի» մոգությունից և հասնում հաջողության նախ և առաջ Ալլահից օգնություն են խնդրում, իսկ նրանք ովքեր օգտվում են «արգելված» մոգությունից՝ օգնություն խնդրում են ջիներից։ Մուսուլմանական աշխարհում կախարդությունն երբեմն արգելվել է մահվան սպառնալիքով։ Մութազիլիների, Հանաֆիական մազհաբների և Շաֆիտների կարծիքով «արգելված» մոգությունը սուբյեկտիվ զգացողությունների արդյունք է՝ հիմնված տարբեր հնարքների վրա (խնկերի, թմրամիջոցների և այլ իրերի ազդեցության տակ)։ «Թույլատրված» մոգությունը բաժանվում է ենթաբաժինների՝ «բարձրագույն» (ուլվի) կամ «աստվածային» և «ցածրագույն» (սուֆլի) կամ «սատանայական»[38]։
Իմամ ալ Ղազալին հանդիմանում է կախարդությունը, միևնույն ժամանակ կասկածի տակ չդնելով ջիների մոգական հզորությունը։ Մոգության տարբեր տեսակներն ու գործողությունները օկուլտական գիտելիքների հետ միասին կազմում էին Միջնադարյան մուսուլմանության մշակույթի մի մասը։ Գրեթե բոլոր լուրջ փիլիսոփայություններում անդրադարձ կատարվում է կախարդությանը։
Մոգություն և բուդդայականություն
խմբագրելԲուդդայականությունում դհիյանայի չորրորդ փուլում համարվում է, որ մոդիտացիա անող բուդդիստին հասանելի է դառնում գերբնական հատկություններ[39]։
- Աստվածային լսողություն (կարողանում է լսել ցանկացած աշխարհների ձայները[40]),
- Աստվածային տեսողություն (կարողանում է տեսնել ցանկացած երևույթ, այդ թվում երկնային[40]),
- Նախորդ կյանքերն հիշելու ունակություն (ինչպես իր, այնպես էլ այլ մարդկանց),
- Մտքերը կարդալու ունակություն (հեռազգացություն),
- Հրաշքներ գործելու ունակություն (սիդդհի)
- լևիտացիա․
- Մարմնի չափերի փոփոխության ունակություն (մեծանալ կամ փոքրանալ),
- Ժամանակի և տարածության մեջ փոփոխության ունակություն[39] ,
- Ջրի վրա քայլելու ունակություն[40],
- Տելեպորտացիա,
- Առարկաների միջով անցնելու ունակություն,
- Անտեսանելիություն,
- Պայծառատեսություն
- «լուսնին և արևին դիպչելու» կարողություն,
- այլ սիդդհիներ[41]։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Астахова А. С. Мифы о магии в современном мире // Материалы докладов XIV Международной конференции студентов, аспирантов и молодых учёных «Ломоносов» / Отв. ред. И. А. Алешковский, П. Н. Костылев. [Электронный ресурс]. — 1 электрон. опт. диск (CD-ROM); 12 см. - Систем. требования: ПК с процессором 486 +; Windows 95; дисковод CD-ROM; Adobe Acrobat Reader. — М.: Издательский центр Факультета журналистики МГУ им. М. В. Ломоносова, 2007. — ISBN 5-7776-0079-4 (заархивированная копия Արխիվացված 2015-09-24 Wayback Machine)
- Андросов В. П. Будда Шакьямуни и индийский буддизм. Современное истолкование древних текстов.. — М.: Издательская фирма «Восточная литература» РАН, 2001. — 508 с. — ISBN 5-02-018236-2
- Геннеп А., ван. Обряды перехода. Систематическое изучение обрядов / А. ван Геннеп. — М.: Издательская фирма «Восточная литература» РАН, 1999. — 198 с.
- Григоренко А. Ю. Магия как социальный институт // Вестник Русской христианской гуманитарной академии. — СПб.: РХГА, 2013. — Т. 14. — № 4. — С. 13-21. — ISSN 1819-2777.
- Джери Д., Джери Дж. Магия // Большой толковый социологический словарь = Collins Dictionary Sociology / Пер. Н. Н. Марчук. — М., 2001. — Т. 1. А — О. — 544 с. — 10 000 экз. — ISBN 5-17-012561-5, 5-7838-0426-6
- Дюмулен Г. История дзэн-буддизма. — М.: ЗАО Центрполиграф, 2003. — 317 с. — ISBN 5-9524-0208-9
- Карабыков А. В. Имя в картине мира и религиозно-магических практиках Древнего Египта // Религиоведение. — 2010. — № 3. — С. 124—132. — ISSN 2072-8662. Архивировано из первоисточника 29 Օգոստոսի 2014.
- Лебедев В. И. В чём кроется чародейская сила? // Атеистические чтения: Сборник. — М.: Политиздат, 1988. — С. 279-288. — 343 с. — 100 000 экз.
- Рабинович В. Л., Касавин И. Т. Магия // Энциклопедия эпистемологии и философии науки. — М.: «Канон+», РООИ «Реабилитация», 2009.
- Колдовство в Средние века: Подлинная история магии. Пер. с англ. Н. А. Масловой; Предисл. и послесл. Н. Горелова. — СПб.: «Азбука-Классика», 2009. — 432 с. ISBN 978-5-395-00341-6
- Крывелёв И. А. Мир сверхъестественного в древнем буддизме: Чудеса // История религий. Очерки в двух томах. — 2-е изд., дораб. — М.: Мысль, 1988. — Т. 2. — С. 223—225. — 382 с. — ISBN 5-244-00109-4, ISBN 5-244-00111-6
- Кэрролл Р. Т. Магия // Энциклопедия заблуждений: собрание невероятных фактов, удивительных открытий и опасных поверий. — М.: Издательский дом «Вильямс», 2005. — 672 с. — ISBN 5-8459-0830-2, ISBN 0-471-27242-6
- Леви-Стросс К. Первобытное мышление. — М.: Республика, 1994. — 190 с.
- Лукачевский А. Т. Происхождение религии (обзор теорий).— М., 1930.
- Лысенко В. Г. Ранний буддизм: религия и философия. Учебное пособие. — М.: ИФРАН, 2003. — 246 с. — ISBN 5-201-02123-9
- «Магия». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Магия // Энциклопедия «Религия» / Сост. и общ. ред. А. А. Грицанов, Г. В. Синило. — Мн.: Книжный Дом, 2007. — 960 с.
- Магия // Философия: Энциклопедический словарь / Под ред. А. А. Ивина. — М.: Гардарики, 2004. — 1072 с.
- Магия // Карманный словарь атеиста / Ю. А. Бахныкин, М. С. Беленький,. — 7-е изд. — М.: Политиздат, 1987. — С. 143. — 271 с. — 200 000 экз.
- Малиновский Б. Магия, наука и религия / Б. Малиновский. — М.: Рефл-бук, 1998. — 304 с.
- Резван Е. А. Сихр // Իսլամ. հանրագիտարանային բառարան / отв. ред. С. М. Прозоров. — М.: Наука, 1991. — С. 211.
- Токарев С. А. Религия в истории народов мира. М.: Республика, 2005. — 127 с.
- Токарев С. А. Ранние формы религии и их развитие. М.: Наука, 1964.
- Токарев С. А. Сущность и происхождение магии. // Исследования и материалы по вопросам первобытных религиозных верований. Труды Института этнографии. Т. I. — М., 1959. — 364 с.
- Торчинов Е. А. Буддизм: Карманный словарь. — СПб.: Амфора, 2002. — 187 с. — ISBN 5-94278-286-5
- Фрэзер Дж. Золотая ветвь. / под ред. С. А. Токарева. — М.: АСТ, 2003
- Чернецов С. Эфиопская магическая литература Արխիվացված 2011-08-17 Wayback Machine // Антропологический форум № 2. Исследователь и объект исследования. — СПб., 2005, с. 228—240
- Щетинина Е. В. Интернет-маркетинг новых религиозных движений (на примере анализа интернет-ресурсов Челябинска) // Вестник Челябинского государственного университета. — Челябинск: ЧелГУ, 2013. — № 6. — С. 110-113. — ISSN 1994-2796.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Марков Г. Е. Религиозные верования. Предполагаемый генезис и история // Этно-Журнал. — 2003. — № 1. — С. 67-83.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 John F.M. Middleton, Robert Andrew Gilbert, Karen Louise Jolly Magic // Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica Online. Encyclopædia Britannica Inc., 2012
- ↑ «Н. И. Михайлова, Путешествие по музею». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Марина Цветаева, Сочинения в двух томах, Пленный дух (Моя встреча с Андреем Белым). — М: «Художественная литература», 1980. т.2. — С. 262
- ↑ [1] — Леви Э. Учение и ритуал высшей магии
- ↑ Папюс. Практическая магия. — Владис, 2003. — 704 с. — ISBN 5-94194-188-9
- ↑ Карлос Кастанеда. Искусство сновидения. — ИД «София», 2003. — 400 с.
- ↑ 8,0 8,1 8,2 Симпатическая магия // Фрэзер, Дж. Дж. Золотая ветвь. Исследование магии и религии. / Пер. с англ. М. К. Рыклина — М.: Политиздат, 1980.
- ↑ 9,0 9,1 9,2 Новиков, 1987, էջ 143
- ↑ Токарев С. А. Сущность и происхождение магии. Типы магии. // Ранние формы религии. — М., Политиздат, 1959. — С. 426—432.
- ↑ Токарев С. А. Религия в истории народов мира. — М., 2005
- ↑ Элиаде М., История веры и религиозных идей
- ↑ А. ван Геннеп. Обряды перехода. Систематическое изучение обрядов. — М., 1999
- ↑ Sir James George Frazer(չաշխատող հղում) // Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica Online. Encyclopædia Britannica Inc., 2013. Web. 15 May. 2013
- ↑ Одиссея, песнь X, стихи 290—310
- ↑ Одиссея, песнь XIX, стихи 456—458 «Рану потом Одиссею отважному, схожему с богом,/Перевязали искусно и чёрную кровь заговором/Остановили».
- ↑ Петров А. В. Теургия: социокультурные аспекты возникновения философски интерпретированной магии в античности Արխիվացված 2009-09-07 Wayback Machine — СПб.: Центр Антиковедения СПбГУ, 2001.
- ↑ Петров А. В. Теургия: социокультурные аспекты возникновения философски интерпретированной магии в античности Արխիվացված 2009-09-07 Wayback Machine — СПб.: Центр Антиковедения СПбГУ, 2001. — А. В. Петров в своей работе приводит подтверждающие это цитаты из «Законов» Платона и делает вывод о существовании людей, занимавшихся магией сколько-то «профессионально»; факт продажи магических амулетов подтверждается многими античными авторами
- ↑ Петров А. В. Теургия: социокультурные аспекты возникновения философски интерпретированной магии в античности Արխիվացված 2009-09-07 Wayback Machine — СПб.: Центр Антиковедения СПбГУ, 2001. — разбору таких дощечек полностью посвящена вторая глава монографии А. В. Петрова
- ↑ Еврипид. Медея // Еврипид. Трагедии. В 2 томах. Т. 1. / Пер. Иннокентия Анненского. — М.: Наука, Ладомир, 1999. — («Литературные памятники») — в «Медее» Еврепида именно к Гекате обращается главная героиня, замыслив магические действия, стихи 395—400: «Владычицей, которую я чту/Особенно, пособницей моею,/ Родной очаг хранящею, клянусь/ Гекатою, что скорбию Медеи/ Себе никто души не усладит!.»
- ↑ Петров А. В. Теургия: социокультурные аспекты возникновения философски интерпретированной магии в античности Արխիվացված 2009-09-07 Wayback Machine — СПб.: Центр Антиковедения СПбГУ, 2001. — см. А. В. Петров, часть 2, гл. 1
- ↑ Горелов Н. Бич и молот. Охота на ведьм в XVI—XVIII веках / Пер. с англ. Н. Масловой; Состав и предисл. Н. Горелова. — СПб.: Азбука-классика, 2005. — 512 с. ISBN 5-352-01402-9
- ↑ М. Элиаде. Оккультизм, колдовство и моды в культуре. — София, Гелиос, 2002. — 164 с. ISBN 966-7319-60-1 Глава IV. Оккультизм и современный мир, Глава V. Некоторые наблюдения по поводу европейской чёрной магии
- ↑ Margaret Alice Murray The Witch-Cult in Western Europe
- ↑ Цит. по Маргарет Мюррей Бог ведьм
- ↑ «Но несмотря на всю заманчивость этой гипотезы, пресловутые „многочисленные свидетельства“ её не подтверждают. О древних языческих религиях Западной Европы мы знаем слишком мало, а потому не вправе связывать их с культом ведьм». — Ричард Кавендиш, Чёрная магия Արխիվացված 2009-09-01 Wayback Machine. — М.: ТЕРРА-Книжный клуб, 2000. — 416 с. — (По ту сторону). ISBN 5-275-00087-1.
- ↑ Подобным вопросам посвящена работа А. Рунеберг «Ведьмы, демоны и связанная с плодородием магия» (Runeberg A. Witches, Demons and Fertility Magic. Helsinki, 1947)
- ↑ Термин введен Максом Вебером в работе «Протестантская этика и дух капитализма»
- ↑ Например, перевод на латынь текстов Герметического корпуса, совершенный Марсилио Фичино в 1461 году
- ↑ 30,0 30,1 30,2 30,3 Фрэнсис А. Йейтс. Джордано Бруно и герметическая традиция. — М.: Новое литературное обозрение, 2000 (F.Yates. Giordano Bruno and the hermetiс tradition. Chicago-London: The University of Chicago Press, 1964) ISBN 5-86793-084-X
- ↑ Примером может служить перевод на латынь известного трактата Sefer Raziel HaMalakh
- ↑ Чего, однако, быть не могло — исторический доктор Фауст умер за 12 лет до рождения императора Рудольфа II
- ↑ Колдовство в Средние века: Подлинная история магии. / Пер. с англ. Н. А. Масловой; Предисл. и послесл. Н. Горелова. — СПб.: Азбука-Классика, 2009 — 432 с. ISBN 978-5-395-00341-6. — С. 14
- ↑ Миронов А., Бабинов Ю. Основы религиоведения: Рабочая книга преподавателя и студента. М.: НОУ, 1998. — С. 28.
- ↑ Радугин А. А. Введение в религиоведение. — М.: Центр, 2000.
- ↑ Cathechism of the Catholic Church. Part three: Life in Christ. Section two: The Ten Commandments, 2117Բնօրինակ տեքստ (անգլ.)
All practices of magic or sorcery, by which one attempts to tame occult powers, so as to place them at one’s service and have a supernatural power over others — even if this were for the sake of restoring their health — are gravely contrary to the virtue of religion. These practices are even more to be condemned when accompanied by the intention of harming someone, or when they have recourse to the intervention of demons. Wearing charms is also reprehensible. Spiritism often implies divination or magical practices; the Church for her part warns the faithful against it. Recourse to so-called traditional cures does not justify either the invocation of evil powers or the exploitation of another’s credulity.
- ↑ Кураев А. В. Оккультизм в православии. Արխիվացված 2017-01-31 Wayback Machine / Диакон Андрей Кураев. — М.: Благовест, 1998. — 380, [1] с.; 20 см. — ISBN 5-7854-0053-7 Բնօրինակ տեքստ (ռուս.)
Так что же это за «насланные болезни», что это за «сглазы» и «порчи»? Поскольку эти слова не встречаются в богословских словарях и энциклопедиях, равно как и в серьёзных богословских трудах, то они нуждаются в особом пояснении. Если эти слова пришли не из церковного языка, то, откуда же? Из язычества, из народничества, из фольклора. <…> Но в целом церковное богословие призывало относиться к вере в «порчу» как к суеверию.
<…>Писание упоминает о чародействе лишь как об одной из разновидностей тяжких грехов. Занятия чародейством — то, что вредит самому грешнику, но не то, что приносит беду тем, с кем этот несчастный грешник находится во вражде. Ничто в Писании не даёт нам оснований считать, что колдовской грех соседа может повлиять на христианина. - ↑ 38,0 38,1 38,2 Ислам: ЭС, 1991, էջ 211
- ↑ 39,0 39,1 Лысенко, 2003
- ↑ 40,0 40,1 40,2 Андросов, 2001
- ↑ Дюмулен, 2003